Յուլիուս Էդուարդ Հիթցիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուլիուս Էդուարդ Հիթցիգ
գերմ.՝ Julius Eduard Hitzig
Julius Eduard Hitzig.jpg
Ծննդյան անունգերմ.՝ Isaac Elias Itzig
Ծնվել էմարտի 26, 1780(1780-03-26)[1][2][3][4]
ԾննդավայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 26, 1849(1849-11-26)[1][2][3][4] (69 տարեկանում)
Վախճանի վայրԲեռլին, Գերմանական միություն[1]
Մասնագիտությունդատավոր, գրող, հրատարակիչ և կենսագիր
Լեզուգերմաներեն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունՀալլե-Վիտենբերգի համալսարան և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան
ԶավակներFriedrich Hitzig?
Julius Eduard Hitzig Վիքիպահեստում

Յուլիուս Էդուարդ Հիթցիգ (գերմ.՝ Julius Eduard Hitzig, ծնվ. Իսաակ Էլիաս Իթցիգ (Isaac Elias Itzig), մարտի 26, 1780(1780-03-26)[1][2][3][4], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[1] - նոյեմբերի 26, 1849(1849-11-26)[1][2][3][4], Բեռլին, Գերմանական միություն[1]), գերմանացի իրավաբան, հրատարակիչ և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթցիգը սերել է հրեական ընտանիքից։ Դանիել Իթցիգը՝ Յուլիուս Էդուարդի հորական գծով պապը. պրուսական պալատի առաքիչ էր և հայտնի բանկիր։

Էդուարդ Հիթցիգը իրավագիտություն է սովորել Գալե-Վիտենբերգյան համալսարանում և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանում։ 1799 թվականին քրիստոնեություն է ընդունել և փոխել է անունը։ Պրակտիկա է անցել Կայսերական աշխատանոցային դատարանում, որպես կառավարական խորհրդական է աշխատել Վարշավայում։ 1807 թվականին ազատվել է իրավաբանական ծառայությունից պրուսական կառավարության տապալումից և Վարշավայի օպուկացումից հետո։ Հիթցիգը տեղափոխվում է Բեռլին, գրքերի գործին է սկսում տիարպետել և հրատարակչություն է հիմնում։ 1814 թվականին Հիթցիգը վերադառնում է պետական ծառայության, որից հեռանում է 1835 թվականին։ Հիմնադրել է հատուկ հրատարակչություններ քրեական իրավունքի վերաբերյալ, մասնակցել է գրական համայնքների աշխատանքներին, կենսագրական աշխատություններ է հեղինակել Զախարիաս Վերների, Ադելբերտ Շամիսոյի և Էռնստ Հոֆմանի մասին։ 1842 թվականից սկսած՝ Ալեքսիս Վիլիբալդի հետ միասին հրատարակել է Neue Pitaval-ը, որտեղ արդեն 1890 թվականին հրապարակվել էր քրեական իրավունքի վերաբերյալ դատական պրակտիկայի մոտավորապես 600 դեպք։

Թաղված է Բեռլինի Դորոտեենշտադթի գերեզմանոցում որդու՝ Ֆրիդրիխ Հիթցիգի կողքին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1804 թվականին Յուլիուս Հիթցիգը ամուսնացել է Յոհաննա Բարթենշթեյնի՝ առևտրական Նաթալի Բարնեթ Բարթենշթեյնի դստեր հետ։ Նրանք ունեցել են մեկ որդի և երկու դուստր, դաստիարակել են նաև որդեգրված դստեր։

  • Ֆրիդրիխ Հիթցիգ (1811—1881), ճարտարապետ, ամուսնացել է Ռեյս Ֆրանցիսկայի հետ
  • Եվգենիա (1807—1843), ամուսնացել է գեներալ-լեյտենանտ Յոհան Բեյերի հետ
  • Կլարա, ամուսնացել է Ֆրանց Քուգլերի հետ
  • Անտոնիա Պյաստ (1800—1837), ամուսնացել է Ադելբերտ ֆոն Շամիսոյի հետ:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nikolaus Dorsch: Julius Eduard Hitzig. Literarisches Patriarchat und bürgerliche Karriere. Eine dokumentarische Biographie zwischen Literatur, Buchhandel und Gericht der Jahre 1780—1815. In: Marburger Germanistische Studien, Bd. 15. Lang, Frankfurt/M. u. a. 1994.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]