Յուլիե Կնիֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիե Կնիֆեր
Ծնվել էապրիլի 23, 1924(1924-04-23)[1][2][3][…]
ԾննդավայրՕսիեկ
Վախճանվել էդեկտեմբերի 7, 2004(2004-12-07)[1][2][4][…] (80 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 15-րդ շրջան, Փարիզ
Քաղաքացիություն Խորվաթիա և  Հարավսլավիա[5]
Մասնագիտություննկարիչ և վիզուալ արտիստ
Թեմաներգեղանկարչություն[6]

Յուլիե Կնիֆեր (խորվ.՝ Julije Knifer, ապրիլի 23, 1924(1924-04-23)[1][2][3][…], Օսիեկ - դեկտեմբերի 7, 2004(2004-12-07)[1][2][4][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ), խորվաթ աբստրակտ նկարիչ, «Գորգոնի խումբ» խորվաթական գեղարվեստական շարժման հիմնադիր անդամ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնիֆերի արվեստի գլխավոր թեման երկրաչափական ձևի մեանդրի ուսումնասիրությունն է, որը նա վերարտադրել է 1960 թվականից նկարչական տարբեր տեխնիկաների միջոցով, այդ թվում՝ յուղաներկի, ջրաներկի, կոլլաժի ու մուրալի կիրառումով[7]։ Դրա վառ օրինակ է հսկայական «Մեանդրը», որը Կնիֆերը ստեղծել է 20×30 մ չափերով կտավին Գերմանիայի Թյուբինգեն քաղաքում (1975)։

Յուլիե Կնիֆերը Գորգոնի խմբի հիմնադիրներից է, որին 1959-1966 թվականներին անդամակցել են Միլենկո Հորվաթը, Իվան Կոժարիչը, Մարիա Եվշովարը, Դիմիտրի Բաշիչևիչը (նա հանդես է եկել Մանգելոս կեղծանունով), Մարկո մեշտրովիչը, Ռադոսլավ Պուտարը, Ջուրո Սեդերը և Իոսիպ Վանիշտան։ 1961 թվականին նա մասնակցել է Զագրեբի «Նոր միտումներ» առաջին ցուցահանդեսին։ Կնիֆերն իր աշխատանքները ներկայացրել է ազգային ու միջազգային բազմաթիվ հարթակներում՝ ներառյալ «Նոր միտումներ» (1961, 1963, 1969, 1973), «Միջազգային կոնստրուկտիվ աբստրակտ արվեստ» (ֆր.՝ Art Abstrait Constructif International), Դենիզ Ռենեի պատկերասրահի (Փարիզ, 1961-1962), «Կոնստրուկտիվիստներ» (գերմ.՝ Konstruktivisten), Լևերկուզենի քաղաքային թանգարանի (1962), «Ոչ պաշտոնականի սահմանների այն կողմ» (իտալ.՝ Oltre l'informale), Վիեննայի Բիենալեի (1976, 2001), Սան Պաուլուի Գեղարվեստական Բիենալեի (1973 թվականին Յուրայ Դոբրովիչի և Վենցեսլավ Ռիխտերի հետ, ինչպես նաև 1979 և 1981 թվականներին) ցուցահանդեսներին։

Յուլիե Կնիֆերը համագործակցել է Մյունխենի Դանի Կելլեր, Ֆրիդբերգի Հոֆմանի պատկերասրահի, Փարիզի Ֆրանկ Էլբացի պատկերասրահների հետ։ Դա նպաստել է նրա աշխատանքների ավելացմանը մասնավոր ու թանգարանային հավաքածուներում, որոնք ներկայումս պահվում են աշխարհի հայտնի շատ թանգարաններում, այդ թվում՝ Փարիզի Ժորժ Պոմպիդուի կենտրոնում։

1994 թվականին Կնիֆերը տեղափոխվել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը։ Նրա հետմահու առաջին ցուցահանդեսը կազմակերպել է Առնոլդ Պիեռը Փարիզի Ֆրանկ Էլբացի պատկերասրահում (2010)։ 2002 թվականին Կնիֆերը դարձել է Վլադիմիր Նազորի մրցանակի դափնեկիր կյանքի ընթացքում զգալի ձեռքբերումների համար[8]։

2016 թվականին Կնիֆերի «PLS 69» (1969) նկարը Վիեննայի աճուրդում վաճառվել է 137.000 դոլարով, ինչն այդ ժամանակ ժամանակակից արվեստին վերաբերող խորվաթական գեղանկարչության օրինակի համար երբևէ վճարված ամենաբարձր արժեքն է եղել[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 compArt database Digital Art — 2010.
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Beroš, Nada Highlights: Collection in Motion, p.25 (Muzej Suvremene Umjetnosti, Zagreb 2010)
  8. Ministry of Culture Website, link to the recipients of the Премия Владимира Назора for Life Achievement.
  9. «Povijesni rekord hrvatske suvremene umjetnosti: Kniferova slika prodana za čak 137 tisuća eura!». Jutarnji list (խորվաթերեն). 6 июня 2016. Վերցված է 26 сентября 2019-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Biro, Adam & Pierre, Arnauld Knifer: Méandres (Paris, 2001).
  • Maković, Zvonko Julije Knifer (Meandar & Studio Rašić, Zagreb, 2002).