Յուլիա Սվիրիդենկո
| Յուլիա Սվիրիդենկո ուկրաիներեն՝ Юлія Анатоліївна Свириденко | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 25, 1985[1] (40 տարեկան) |
| Ծննդավայր | Չեռնիգով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ուկրաիներեն |
| Կրթություն | Առևտրատնտեսական պետական համալսարան |
| Մասնագիտություն | տնտեսագետ, քաղաքական գործիչ և պետական ծառայող |
| Աշխատատու | Ուկրաինայի նախարարների կաբինետ |
| Ամուսին | Serhiy Derlemenko? |
| Զբաղեցրած պաշտոններ | Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, Minister of Economy of Ukraine?, Governor of Chernihiv Oblast? և Ուկրաինայի վարչապետ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Յուլիա Անատոլիևնա Սվիրիդենկո (ուկրաիներեն՝ Юлія Анатоліївна Свириденко, դեկտեմբերի 25, 1985[1], Չեռնիգով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի պետական գործիչ։ Ուկրաինայի վարչապետը 2025 թվականի հուլիսի 17-ից։
Մինչ այդ, Սվիրիդենկոն 2018 թվականի հուլիսի 3-ից նոյեմբերի 28-ը զբաղեցրել է Չեռնիգովի մարզային պետական վարչակազմի նախագահի պաշտոնակատարի պաշտոնը։ 2020 թվականի հուլիսի 22-ից դեկտեմբերի 21-ը եղել է Ուկրաինայի տնտեսական զարգացման, առևտրի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ։ 2020 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 4-ը՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ 2021 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2025 թվականի հուլիսի 17-ը Ուկրաինայի առաջին փոխվարչապետ - էկոնոմիկայի նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուլիա Սվիրիդենկոն ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 25-ին Չեռնիգովում: Նրա հայրը ղեկավարել է Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեի Չեռնիգովի տարածքային բաժինը, իսկ մայրը աշխատել է Չեռնիգովի մարզային պետական վարչակազմի կազմում: Յուլիան ունի եղբայր՝ Վիտալի Սվիրիդենկոն որը Չեռնիգովի մարզային հրաձգության ֆեդերացիայի նախագահն է[3]:
2003 թվականին Սվիրիդենկոն ավարտել է Չեռնիգովի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ օտար լեզուների խորացված ուսուցմամբ, և ընդունվել Կիևի առևտրի և տնտեսագիտության ազգային համալսարանի տնտեսագիտության, կառավարման և իրավունքի ֆակուլտետ։ 2008 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան «հակամենաշնորհային կառավարում» մասնագիտությամբ, որից հետո ընդունվել է նույն համալսարանի ասպիրանտուրա՝ «ժողովրդական տնտեսության տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ[3]:
2009 և 2011 թվականներին ստացել է դասընթացներ Ուկրաինայի պետական գույքի հիմնադրամում՝ ստանալով անշարժ գույքի, սարքավորումների, բիզնեսի, արժեթղթերի, ոչ նյութական ակտիվների և մտավոր սեփականության գնահատման մասնագետի որակավորում[3]:
2016 թվականին Սվիրիդենկոն ավարտել է Գերմանիայի կառավարման ակադեմիայի (Ստորին Սաքսոնիա) կառավարման վերապատրաստման ծրագիրը, իսկ 2017 թվականին՝ Շվեդիայի միջազգային համագործակցության գործակալության կազմակերպված մասնավոր հատվածի զարգացման ռազմավարության ծրագիրը[4]:
Կարիերան բիզնեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուլիա Սվիրիդենկոն իր կարիերան սկսել է 2008 թվականին Կիևում՝ աշխատելով որպես ֆինանսական մասնագետ անդորրա-ուկրաինական համատեղ ձեռնարկությունում, որը զբաղվել է անշարժ գույքով։ Այնուհետև աշխատել է որպես գնահատող Չեռնիգովի միջքաղաքային տեխնիկական գույքագրման բյուրոյում[3]։
2011 թվականինղեկավարել է Չեռնիգովի մշտական ներկայացուցչությունը Չինաստանի Վուքսի քաղաքում՝ զբաղվելով ներդրումների ներգրավմամբ։ Սովորել է չինարեն՝ գործընկերների հետ շփվելու համար։ Այս աշխատանքի արդյունքներից մեկն եղել է ուկրաինա-չինական «Էկո-Վտոր» ընկերության ստեղծումն, որը Չեռնիգովում կառուցել է պոլիեսթերային մանրաթելերի արտադրության գործարան։ Սվիրիդենկոն զբաղեցրել է այս ընկերությունում փոխտնօրենի պաշտոնը[5]։
2019 թվականի մարտից մինչև սեպտեմբեր ղեկավարել է «Սիդկո Ուկրաինա» ընկերությունը, որը մասնագիտանում է թռչնաբուծական կերերի արտադրության և օրգանական արտադրանքի վերամշակման մեջ: Նրա ղեկավարությամբ ընկերությունը ստացել է սոցիալական պատասխանատվության չափանիշները հաստատող միջազգային SA 8000 վկայական և մուտք է գործել արտասահմանյան շուկաներ[3]:
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանք Չեռնիգովում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուլիա Սվիրիդենկոյի քաղաքական կարիերան սկսվել է 2015 թվականին, երբ առաջին անգամ մեծամասնական ընտրատարածքներից մեկում առաջադրվել է Չեռնիգովի քաղաքային խորհրդի ընտրություններում՝ «Պետրո Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունից, սակայն չի ընդգրկվել քաղաքային խորհրդում[6]:
2015 թվականից Սվիրիդենկոն սկսել է աշխատել Չեռնիգովի մարզային պետական վարչակազմում՝ սկզբում որպես շրջանի ղեկավարի խորհրդական, ապա՝ տնտեսական զարգացման վարչության տնօրեն, իսկ 2017-2018 թվականներին՝ որպես մարզային պետական վարչակազմի նախագահի առաջին տեղակալ։ Նրան վարչության տնօրենի պաշտոնին նշանակել է վարչակազմի այն ժամանակվա ղեկավար Վալերի Կուլիչը[3]:
2015-2017 թվականներին նրա ղեկավարության ներքո, Չեռնիգովի մարզը ներգրավել է ավելի քան 340 միլիոն դոլարի արտասահմանյան ուղղակի ներդրումներ, իսկ 2017 թվականին աճի տեմպերի առումով այն զբաղեցրել է առաջին հորիզոնականը Ուկրաինայում[3]:
2018 թվականի հուլիսից մինչև նոյեմբերզբաղեցրել է Չեռնիգովի մարզային պետական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը[3]: Հոկտեմբերին, Իչնյա քաղաքի մոտ գտնվող 6-րդ զինանոցում զինամթերքի պայթյունների ժամանակ, անձամբ մեկնել է դեպքի վայր, համակարգել տեղական իշխանությունների գործողությունները և հանդիպել տուժած բնակիչների հետ[7]: Վալերի Կուլիչի խոսքով՝ իր ազատումը տեղի է ունեցել Կուլիչի և նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջև ծագած կոնֆլիկտից հետո[3][7]:
Տեղափոխվելով Կիև
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին նշանակվել է Ուկրաինայի տնտեսական զարգացման, առևտրի և գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնում։ Նրան այս պաշտոնին նշանակել է էկոնոմիկայի նախարար Տիմոֆի Միլովանովը։ Այս պաշտոնում մասնավորապես, զբաղվել է աշխատաշուկայի օրինականացման և աշխատավարձերի ստվերից դուրսբերման հարցերով[3]:
Միլովանովի հրաժարականից և 2020 թվականի մարտին կառավարության փոփոխությունից հետո Սվիրիդենկոն շարունակել է աշխատել նախարարությունում, ութ ամիս աշխատելով որպես էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Իգոր Պետրաշկոյի ղեկավարության ներքո[3]: Կառավարությունում գտնվելու ընթացքում Սվիրիդենկոն հաճախ ներկայացրել է էկոնոմիկայի նախարարությունը նախագահի աշխատակազմում կայացած հանդիպումների ժամանակ, նույնիսկ այն դեպքերում, երբ պաշտոնապես դա պետք է աներ նախարարության ղեկավարությունը[8]:
2020 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է նախագահի աշխատակազմ, որտեղ դարձել է Անդրեյ Երմակի տնտեսական հարցերով տեղակալի պաշտոնը։ Նույն թվականին նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան նշանակել է Փոքր ձեռնարկատիրության զարգացմանն օժանդակող խորհրդի ղեկավար[3]:
Սվիրիդենկոն եղել է Տնտեսական անվտանգության բյուրոյի նախագահի ընտրության հանձնաժողովի անդամ, Ուկրաինայի «Նավտոգազի» վերահսկիչ խորհրդի անդամ և Գործազրկության դեպքում պարտադիր պետական սոցիալական ապահովագրության հիմնադրամի խորհրդի նախագահ[9]:
Կառավարությունում (2021-2025 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի նոյեմբերին Յուլիա Սվիրիդենկոն նշանակվել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար՝ Դենիս Շմիգալի կառավարությունում։ Նրա թեկնածությունը առաջադրել է իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունը, և նրա նշանակման օգտին քվեարկել է 256 պատգամավոր[10]:
2020-2021 թվականներին Յուլիա Սվիրիդենկոն եղել է Ուկրաինայի արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման եռակողմ շփման խմբի անդամ՝ լինելով սոցիալ-տնտեսական հարցերով աշխատանքային ենթախմբի անդամ[3]:
2022 թվականին նա ղեկավարել է պետական պատժամիջոցների քաղաքականության իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբը[3]:
2023 թվականին ընդգրկվել է Time 100 Next ամենամյա վարկանիշային աղյուսակում, որը բացահայտում է աշխարհի ապագան փոխող ամենաազդեցիկ մարդկանց[11]:
2025 թվականի գարնանը Սվիրիդենկոն, Ուկրաինայի անունից, Միացյալ Նահանգների հետ ստորագրել է հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիր։ 2025 թվականի հունիսի 27-ից զբաղեցնում է Ուկրաինայի նախագահի խորհրդատվական մարմնի՝ Ձեռնարկատիրության աջակցության խորհրդի փոխնախագահի պաշտոնը[12]:
Աշխատանքը ԿՏԴ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականից հրավիրված դասախոս է Կիևի տնտեսագիտական դպրոցում[13]: «Ուկրաինսկա պրավդա» հրատարակությանը տրամադրված փաստաթղթերի համաձայն՝ Սվիրիդենկոն Կիևի տնտեսագիտական դպրոցում գրեթե կրկնակի ավելի է ստացել, քան միջազգային փորձ ունեցող այլ դասախոսները: Միևնույն ժամանակ, համալսարանը ստացել է միջազգային դրամաշնորհներ, որոնց բաշխումը կատարել է Սվիրիդենկոյի գլխավորած Էկոնոմիկայի նախարարությունը, ինչը քննարկումների տեղիք է տվել շահերի հնարավոր բախման մասին[14]:
2025 թվականին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն սկսել է նրա կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրության պահպանման աուդիտ։ Պատճառն եղել է Վլադիմիր Արիևի պատգամավորական դիմումն, որը կասկածի տակ է դրել ԿՏԴ-ում նրա աշխատավարձի չափը։ 2024 թվականի համար Սվիրիդենկոն հայտարարագրել է 3.1 միլիոն գրիվնա ուսուցչությունից ստացված եկամուտ։ ԿՏԴ-ի նախագահ Տիմոֆի Միլովանովը, իր հերթին, հաստատել է, որ Սվիրիդենկոն իրականում համալսարանում ամսական ստանում է ավելի քան 6000 դոլար[15]:
Վարչապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի հուլիսի 14-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Յուլիա Սվիրիդենկոյին գլխավորել Ուկրաինայի կառավարությունը[3]: 2025 թվականի հուլիսի 17-ին, 262 ձայնով (պահանջվող 226-ից), նշանակվել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնում[16]: Այսպիսով, Սվիրիդենկոն դարձել է Ուկրաինայի պատմության մեջ 19-րդ վարչապետը և երկրորդ կինը՝ Յուլիա Տիմոշենկոյից հետո, որը զբաղեցնում է այս պաշտոն[17]:
Սվիրիդենկոյի վարչապետի պաշտոնում նշանակումը քննադատության արժանացել է «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ Պետրո Պորոշենկոյի կողմից, որը հայտարարել է, որ Սվիրիդենկոն մոտ է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին և նրա թիմի անդամ է[18]:
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուլիա Սվիրիդենկոն ամուսնացած է գործարար Սերգեյ Դերլեմենկոյի հետ, որը ղեկավարում է DKS-Group և DITEL ընկերությունները, որոնք մասնագիտանում են հեռահաղորդակցության ցանցերի կառուցման, վերանորոգման և սպասարկման մեջ: Զույգն ունի դուստր՝ Սոֆիան[3]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ УП100: Сила жінок by LOVARÉ (укр.) / М. С. Хайретдинівна — 2026.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 «Юлия Свириденко биография, фото, карьера, личная жизнь». РБК (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Юлия Свириденко биография, фото, карьера, личная жизнь». РБК (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Юлия Свириденко биография, фото, карьера, личная жизнь». РБК (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Дорош, Светлана (2025 թ․ հուլիսի 17). «Юлия Свириденко — новый премьер-министр Украины. Что о ней известно и почему ее называют человеком Андрея Ермака». BBC News Русская служба (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
- 1 2 Дорош, Светлана (2025 թ․ հուլիսի 17). «Юлия Свириденко — новый премьер-министр Украины. Что о ней известно и почему ее называют человеком Андрея Ермака». BBC News Русская служба (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Дорош, Светлана (2025 թ․ հուլիսի 17). «Юлия Свириденко — новый премьер-министр Украины. Что о ней известно и почему ее называют человеком Андрея Ермака». BBC News Русская служба (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Семенова, Инна (2025 թ․ հուլիսի 17). ««Юля, сделай». Что стоит знать о новом премьере Украины Юлии Свириденко и ее министрах — главные факты». New Voice (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Юлия Свириденко биография, фото, карьера, личная жизнь». РБК (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «До рейтингу Time 100 Next потрапили 4 українки». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Юлия Свириденко биография, фото, карьера, личная жизнь». РБК (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Юлия Свириденко биография, фото, карьера, личная жизнь». РБК (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Дорош, Светлана (2025 թ․ հուլիսի 17). «Юлия Свириденко — новый премьер-министр Украины. Что о ней известно и почему ее называют человеком Андрея Ермака». BBC News Русская служба (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Юлия Свириденко биография, фото, карьера, личная жизнь». РБК (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Кінаш, Любов (2025 թ․ հուլիսի 17). «Верховна Рада підтримала призначення Свириденко на посаду премʼєра: результати голосування». informator.ua. Վերցված է 2025 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Семенова, Инна (2025 թ․ հուլիսի 17). ««Юля, сделай». Что стоит знать о новом премьере Украины Юлии Свириденко и ее министрах — главные факты». New Voice (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Дорош, Светлана (2025 թ․ հուլիսի 17). «Юлия Свириденко — новый премьер-министр Украины. Что о ней известно и почему ее называют человеком Андрея Ермака». BBC News Русская служба (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Սվիրիդենկո» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չեռնիգով քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ուկրաինացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Ուկրաինայի կին քաղաքական գործիչներ
- Ուկրաինայի վարչապետներ
- Ուկրաինայի քաղաքական գործիչներ
- Ուկրաինացի կանայք
- Ուկրաինացի տնտեսագետներ
- Պետության գործող ղեկավարներ
- Կին վարչապետներ
- Կին տնտեսագետներ
- Ուկրաինայի նախարարներ
- Ուկրաինացի գործարարներ