Յուլիանա Մատանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուլիանա Մատանովիչ
Ծնվել էապրիլի 6, 1959(1959-04-06) (60 տարեկան)
ԾննդավայրԳրադաչաց, Տուզլա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա
Մասնագիտությունվիպասան
ՔաղաքացիությունFlag of Croatia.svg Խորվաթիա[1]
ԿրթությունUniversity of Osijek? և Զագրեբի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետ
ԱշխատավայրԶագրեբի համալսարան

Յուլիանա Մատանովիչ (խորվ.՝ Julijana Matanović, ապրիլի 6, 1959(1959-04-06), Գրադաչաց, Տուզլա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա), խորվաթ գրող և գիտնական[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յու․ Մատանովիչը ծնվել է 1959 թվականին, սկզբում սովորել է Ջուրջենովաց դպրոցում, իսկ հետո՝ Նաշիցայի ավագ դպրոցում: Վերջինս ավարտելուց հետո ընդունվել է Յոսիպ Յուրայ Շտրոսմայերի անվան համալսարան, որն ավարտել է 1982 թվականին՝ ստանալով հարավսլավական լեզուների և գրականության դիպլոմ[4]։ 1998 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Զագրեբի համալսարանում 20-րդ դարի խորվաթական գրականության պատմական վեպի թեմայով (խորվ.՝ Povijesni roman u hrvatskoj književnosti XX. stoljeća)[3]։ 2009 թվականին «Ցիկլոպ» մրցանակ է ստացել «Լավագույն արձակ ստեղծագործություն» անվանակարգում «Ով է վախենում գրական հերոսից» ժողովածուի համար[5]։

ЕՆրա աշխատանքները թարգմանվել են ուկրաիներեն, գերմաներեն, հունգարերեն, սերբերեն, բուլղարերեն, մակեդոներեն և սլովեներեն լեզուներով։

Մատանովիչը մի շարք գիտական մենագրությունների հեղինակ է, որոնց թվում են՝ «Կասկածների չորս չափումներ» (խորվ.՝ «Četiri dimenzije sumnje»), 1989; «Մաներիզմ և բարոկկո» (խորվ.՝ «Manirizam i barok»), 1991; «Բարոկկոն ժամանակակից տեսանկյունից» (խորվ.՝ Barok iz suvremenosti gledat), 1992; «Իվան Գունդուլիչ» (խորվ.՝ «Ivan Gundulić»),1993; «Եզակի թիվ առաջին դեմք» (խորվ.՝ «Prvo lice jednine»),1997; «Լավ սովորություններ» (խորվ.՝ «Lijepi običaji»), 2000։

Իր գրական և գրական-քննադատական գործունեության համար, բացի «Ցիկլոպ» մրցանակից (2009), նշված է «Հարավսլավիայի կոմունիստական երիտասարդության միության յոթ քարտուղարներ» (1989), «Իոսիֆ և Իվան Կոզարաց» (1997) և «Յուլիա Բենեշիչ» (2003) մրցանակներով:

Ընտրված մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #146099519 // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  2. «Julijana Matanović otvorila dušu: Napokon progovorila o teškom putu prema majčinstvu»։ direktno.hr (խորվաթերեն)։ 2018-02-20։ Վերցված է 2018-05-15 
  3. 3,0 3,1 «Matanović, Julijana | Hrvatska enciklopedija»։ www.enciklopedija.hr։ Վերցված է 2018-05-06 
  4. «Юлиана Матанович» 
  5. Фудерер Т.О.։ Граматичні трансформації при художньому перекладі прози з хорватської мови на українську