Յուի Հասեգավա
Յուի Հասեգավա ճապ.՝ 長谷川唯 | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 29, 1997[1] (28 տարեկան) | ||
| Ծննդավայր | Միյագի, Ճապոնիա | ||
| Հասակ | 1,56 ± 0,001 մետր[1] | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Յուի Հասեգավա (ճապ.՝ 長谷川 唯, հունվարի 29, 1997[1], Միյագի, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստուհի, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան: 2018 թվականի Ասիայի գավաթի հաղթող, 2019 թվականի աշխարհի առաջնության և 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից։
Ակումբային կարերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիպոն Տոկիո Վերդի Բելեզա
[խմբագրել | խմբագրել կոդը]2009-2012 թվականներին զբաղվել է «Նիպոն ՏՎ Բելեզա» դպրոցով, իսկ 2013 թվականին միացել է առաջին թիմին[2]։ 2013-2019 թվականներին «Նիպոն Տ»-ի կազմում դարձել է Ճապոնիայի 5-ակի չեմպիոն (2015, 2016, 2017, 2018, 2019) և 4 անգամ կայսրուհու գավաթակիր (2014, 2017, 2018, 2019)։ Հասեգավան առաջին անգամ ընտրվել է Նադեշիկո լիգայի լավագույն XI-ում 2017 թվականի մրցաշրջանում: Նա կրկին կրկնել է այս սխրանքը 2018, 2019 և 2020 թվականներին: 21 տարեկանում նա հասել է ակումբի համար լիգայի 100 խաղի նշագծին։
Միլան
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի հունվարի 29-ին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Տոկիո Վերդի Բելեզայից» տեղափոխվել է իտալական Ա Սերիայի «Միլան» ակումբ[3][4]։ 2021 թվականի փետրվարի 27-ին իր նորամուտը նշել է «Միլանի» կազմում Ա Սերիայի «Փինք Բարի»-ի դեմ արտագնա խաղում (6:1)՝ դուրս գալով մեկնարկային կազմում և իր առաջին գոլերը խփել նոր թիմի կազմում՝ դուբլի հեղինակ դառնալով 31-րդ և 60-րդ րոպեներին[5]։ 2021 թվականի մարտի 14-ին իր նորամուտը նշեց Իտալիայի գավաթի 2020/21 մրցաշրջանի խաղարկությունում «Ինտերնացիոնալի» դեմ խաղում (1:2)[6]։ A սերիայում իր երրորդ գոլը խփել է 2021 թվականի ապրիլի 18-ին «Նապոլիի» դարպասը (4:0)՝ աչքի ընկնելով 24-րդ րոպեին[7]: 2020/21 մրցաշրջանի արդյունքներով։
«Միլանը» A Սերիայում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը` նվաճելով առաջնության արծաթե մեդալներ, ինչպես նաև պատմության մեջ առաջին անգամ որակավորվեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում[8]: Իտալիայի գավաթի 2020/21 խաղարկությունում նա թիմի հետ մտավ ակումբի պատմության մեջ առաջին ազգային գավաթի եզրափակիչ, որում «Միլանը» ոչ-ոքի խաղաց «Ռոմայի» հետ՝ 0:0, իսկ հետխաղյա 11-մետրանոցների շարքում պարտվեց 3:4 հաշվով (Խասեգավան 11-մետրանոցը չխփեց)[9][10]։ Ընդհանուր առմամբ, 2020/21 մրցաշրջանում «Միլանի» կազմում անցկացրել է 13 հանդիպում բոլոր մրցաշարերում (9-ը A սերիայում և 4-ը Իտալիայի ավաթում), որոնցում աչքի է ընկել 3 գնդակով)։
Վեսթ Հեմ Յունայթեդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի օգոստոսի 18-ին երկու տարվա պայմանագիր է կնքել կանանց Սուպեր լիգայում հանդես եկող անգլիական «Վեսթ Հեմ Յունայթեդ» ակումբի հետ[11]։ 2021 թվականի սեպտեմբերի 5-ին իր նորամուտը նշեց «Վեսթ Հեմ Յունայթեդում»՝ մեկնարկային կազմում դուրս գալով կանանց Սուպեր լիգայի «Բրայթոն Ընդ Հոուվ Ալբիոնի» դեմ խաղում (0:2)[12][13]։ «Մուրճերի» հետ իր առաջին մրցաշրջանում Հասեգավան օգնեց ակումբին հասնել վեցերորդ տեղը, որն այս պահին լիգայի լավագույն արդյունքն է, և դուրս եկավ կանանց Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ:
Մանչեսթեր Սիթի
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի սեպտեմբերի 8-ին Հասեգավան երեք տարվա պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Սիթիի» կանանց Սուպեր լիգայի թիմի հետ[14]։ «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու ընթացքում նա սկսեց հանդես գալ որպես հենակետային կիսապաշտպան՝ մենեջեր Գարեթ Թեյլորի գլխավորությամբ՝ լրացնելով Կիրա Ուոլշի՝ «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո առաջացած բացը: Նա իր առաջին գոլն է խփել ակումբի կազմում «Լեսթեր Սիթիի» դեմ հաղթական խաղում 4:0 հաշվով 2022 թվականի հոկտեմբերի 16-ին[15]։ Ակումբի հետ իր առաջին մրցաշրջանում Հասեգավան օգնեց «Մանչեսթեր Սիթիին» զբաղեցնել լիգայի չորրորդ հորիզոնականը, ինչպես նաև դուրս գալ Անգլիայի կանանց լիգայի գավաթի կիսաեզրափակիչ: Նա մրցաշրջանի արդյունքներով եղել է ՊՖԱ ՎՍԼ-ի 2022/23 տարվա թիմի կազմում[16]։ Սեպտեմբերի 7-ին նա առաջադրվել էր որպես «Ոսկե գնդակի» կանանց 30 թեկնածուներից մեկը[17]։
2023 թվականի հունվարի 23-ին Յուին ստորագրեց պայմանագրի երկարաձգումը, որով նա կմնա «Մանչեսթեր Սիթիում» մինչև 2027 թվականը[18]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդես է եկել Ճապոնիայի մինչև 17 տարեկանների հավաքականում, որի կազմում մասնակցել է 2012 և 2014 թվականների աշխարհի երկու առաջնությունների։ 2014 թվականից մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն[19]։ 2016 թվականին աշխարհի առաջնությունում ներկայացրել Է Ճապոնիայի (մինչև 20 տարեկանների) հավաքականը, որտեղ նվաճել է բրոնզե մեդալներ[2]։
2017 թվականի փետրվարի 9-ին Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ասակո Տակակուրան առաջին անգամ կանչել է Հասեգավային՝ թիմի հայտացուցակում ներառելով Ալգարվեի գավաթի 2017 թվականի ընկերական մրցաշարի խաղերին մասնակցելու համար[20][21]։ 2017 թվականի մարտի 1-ին իր նորամուտը նշել Է Ճապոնիայի հավաքականում խմբային փուլում Իսպանիայի հավաքականի դեմ թիմի մեկնարկային խաղում (1:2)՝ 46-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Ռիկի Մասուին[22]։ Հաջորդ խաղում 2017 թվականի մարտի 3-ին Ճապոնիայի հավաքականի կազմում իր առաջին գոլերն է խփել Իսլանդիայի դարպասը (2:0)[23], աչքի ընկնելով 11-րդ և 17-րդ րոպեներին՝ հաղթանակ պարգևեց իր թիմին[24]։ Ընդհանուր առմամբ մրցաշարում անցկացրել է 4 խաղ, իսկ Ճապոնիայի հավաքականը 5-րդ տեղի համար մրցավեճում զիջել Է Նիդեռլանդների թիմին (2:3)՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը[25]։ 2017 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մասնակցել է 2017 թվականի ազգերի մրցաշարի առաջին խաղարկության հանդիպումներին՝ իր թիմի 3 խաղում մասնակցելով Բրազիլիայի (1:1), Ավստրալիայի (2:4) և ԱՄՆ-ի (0:3) դեմ խաղերին:
2018 թվականի փետրվարին և Մարտին ազգային հավաքականում հանդես է եկել Ալգարվեի Գավաթ 2018-ում՝ խաղալով բոլոր 4 հանդիպումներում և 1 գոլ խփելով Իսլանդիայի դարպասը (2:1), իսկ ճապոնուհիներն ավարտել են 6-րդ հորիզոնականը՝ 5-րդ տեղի համար խաղում պարտվելով Կանադայի հավաքականին (0:2): Ընդգրկվել Է Ճապոնիայի հավաքականի հայտացուցակում՝ 2018 թվականի Հորդանանում կայանալիք Ասիայի գավաթի խաղերին մասնակցելու համար: Այս մրցաշարում անցկացրել է 4 հանդիպում, իսկ Ճապոնիայի հավաքականը հաղթել է մրցաշարում (պատմության մեջ 2-րդ անգամ)՝ եզրափակիչ խաղում 1:0 հաշվով գերազանցելով Ավստրալիային: 2018 թվականի հուլիսին ազգերի մրցաշարում մասնակցել է հավաքականի 3 հանդիպման, որոնք ճապոնուհիները պարտվել են և զբաղեցրել վերջին 4-րդ հորիզոնականը:
2019 թվականի մարտին և ապրիլին շեբելիևես Կուպ մրցաշարում մասնակցել է 3 հանդիպման, որտեղ գրավել է Բրազիլիայի դարպասը, որը ճապոնուհիները հաղթել են (3:1)[26], բայց նրանք ի վերջո գրավեցին 3-րդ տեղը[27]։ 2019 թվականի մայիսի 10-ին գլխավոր մարզիչ Ասակո Տակակուրան ընդգրկվել Է Ճապոնիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ մասնակցելու 2019 թվականի Աշխարհի առաջնության խաղերին Ֆրանսիայում, որտեղ թիմը հայտնվել է D խմբում Արգենտինայի, Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ միասին[28]։ Մրցաշարում խմբային փուլում խաղացել է Արգենտինայի (0:0) և Շոտլանդիայի (2:1) դեմ, իսկ 1/16 եզրափակչում Նիդեռլանդների դեմ խաղում խփել է Ճապոնիայի միակ գոլը՝ 43-րդ րոպեին հավասարեցնելով հաշիվը, որում արդյունքում ճապոնուհիները պարտվել են (1:2)[29]։
2021 թվականի հունիսի 18-ին ընդգրկվել Է Ճապոնիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ մասնակցելու 2020 թվականի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի խաղերին[30], որտեղ թիմը հայտնվել է A խմբում Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Չիլիի հավաքականների հետ միասին: Մրցաշարում հանդես է եկել խմբային փուլի բոլոր 3 հանդիպումներում, ինչպես նաև Շվեդիայի դեմ քառորդ եզրափակչի խաղում (1:3):
Ելույթների Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Ազգային գավաթ[Ն 1] | Լիգայի գավաթ[Ն 2] | Կոնտինենտալ | Ընդամենը | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Տոկիո, Վերդի Բելեզա | 2013 | Նադեշիկոյի Լիգա | 17 | 0 | 2 | 0 | 8 | 2 | — | 27 | 2 | |
| 2014 | Նադեշիկոյի Լիգա | 21 | 0 | 4 | 3 | — | — | 25 | 3 | |||
| 2015 | Նադեշիկոյի Լիգա | 22 | 3 | 4 | 1 | — | — | 26 | 4 | |||
| 2016 | Նադեշիկոյի Լիգա | 18 | 2 | 4 | 3 | 10 | 3 | — | 32 | 8 | ||
| 2017 | Նադեշիկոյի Լիգա | 18 | 3 | 5 | 1 | 6 | 1 | — | 29 | 5 | ||
| 2018 | Նադեշիկոյի Լիգա | 18 | 3 | 5 | 1 | 5 | 3 | — | 28 | 7 | ||
| 2019 | Նադեշիկոյի Լիգա | 16 | 1 | 5 | 2 | 3 | 1 | 3[Ն 3] | 0 | 27 | 4 | |
| 2020 | Նադեշիկոյի Լիգա | 18 | 7 | 5 | 0 | — | — | 23 | 7 | |||
| Ընդամենը | 148 | 19 | 34 | 11 | 32 | 10 | 3 | 0 | 217 | 40 | ||
| Ա. Կ. Միլան | 2020–21 | Սերիա A | 9 | 3 | 4 | 0 | — | — | 13 | 3 | ||
| Վեստ Հեմ Յունայթեդ | 2021–22 | Կանանց Սուպեր լիգա | 17 | 2 | 3 | 0 | 3 | 0 | — | 23 | 2 | |
| Մանչեսթեր Սիթի | 2022–23 | Կանանց Սուպեր լիգա | 20 | 1 | 2 | 0 | 5 | 0 | — | 27 | 1 | |
| 2023–24 | Կանանց Սուպեր լիգա | 22 | 0 | 3 | 0 | 5 | 1 | — | 30 | 1 | ||
| 2024–25 | Կանանց Սուպեր լիգա | 15 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 8[Ն 4] | 0 | 26 | 0 | |
| Ընդամենը | 57 | 1 | 6 | 0 | 12 | 1 | 8 | 0 | 83 | 2 | ||
| Ընդամենը կարիերայի ընթացքում | 231 | 25 | 47 | 11 | 47 | 11 | 11 | 0 | 336 | 47 | ||
Գոլերը հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի հունիսի 13-ի դրությամբ
| № | Ամսաթիվ | Մարզադաշտ | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | Մարտի 3, 2017 | «Բելա Վիշտա», Պարշալ, Պորտուգալիա | 1:0 | 2:0 | Ալգարվեի գավաթ 2017 | |
| 2 | 2:0 | |||||
| 3 | Մարտի 5, 2018 | «Ալգարվե», Ալգարվե, Պորտուգալիա | 1:0 | 2:0 | Ալգարվեի գավաթ 2018 | |
| 4 | Օգոստոս 25, 2018 | «Գելորա Սրիվիջայա», Պալեմբանգ, Ինդոնեզիա | 2:0 | 2:1 | Ասիական խաղեր 2018 | |
| 5 | 2 Մարտ 2019 | «Nissan-Stadium», Նեշվիլ, ԱՄՆ | 3:1 | 3:1 | Շեբելիևես Կուպ 2019 | |
| 6 | Ապրիլի 9, 2019 | «Բենտելեր Արենա», Պադերբորն, Գերմանիա | 1:0 | 2:2 | Ընկերական հանդիպում | |
| 7 | 25 Հունիս 2019 | «Ռոազոն Պարկ», Ռեն, Ֆրանսիա | 1:1 | 1:2 | ԱԱ-2019 թվականի եզրափակիչ հանդիպումները | |
| 8 | 6 Հոկտեմբեր 2019 | «Նիհոնդաիրա», Սիձուոկա, Ճապոնիա | 3:0 | 4:0 | Ընկերական հանդիպում | |
| 9 | 11 Ապրիլի 2021 | Ճապոնիայի ազգային մարզադաշտ, Տոկիո, Ճապոնիա | 3:0 | 7:0 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նիպպոն ՏՎ Բելեզա»
- Ճապոնիայի Չեմպիոնուհի (5): 2015, 2016, 2017, 2018, 2019
- Կայսրուհու Գավաթակիր(4): 2014, 2017, 2018, 2019
«Միլան»
Ճապոնիայի հավաքական
- Ասիայի գավաթի հաղթող՝ 2018
- Շեբելիևսի գավաթի hաղթող՝ 2025
Ճապոնիայի հավաքական (Մ-20)
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (մինչև 20 տարեկան աղջիկներ)։ 2016
Ճապոնիայի հավաքական (Մ-17)
- Աշխարհի առաջնության հաղթող (մինչև 17 տարեկան աղջիկներ): 2014
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նադեսիկո-լիգայի մրցաշրջանի թիմ (2): 2017, 2019
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 «SM Exclusive: Yui Hasegawa on her background, why she joined Milan, life in Italy and team-mates». sempremilan.com (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Milan Femminile, ufficiale la giapponese Yui Hasegawa». corrieredellosport.it (իտալերեն). Corriere dello Sport. 2021 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ «Milan femminile, Yui Hasegawa è una nuova giocatrice rossonera». milannews.it (իտալերեն). 2021 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «RAMPANT ROSSONERE: PINK SPORT BEATEN 6-1». acmilan.com (անգլերեն). Официальный сайт ФК «Милан». 2021 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «ROSSONERE LOSE IN THE FIRST ROUND: 2-1 TO INTER». acmilan.com (անգլերեն). Официальный сайт ФК «Милан». 2021 թ․ մարտի 14. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «ROSSONERE SIGHTS SET ON EUROPE AFTER 4-0 WIN». acmilan.com (անգլերեն). Официальный сайт ФК «Милан». 2021 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
- ↑ 8,0 8,1 «ROSSONERE, IT ENDS WITH A DRAW: 2-2 WITH VERONA». acmilan.com (անգլերեն). Официальный сайт ФК «Милан». 2021 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 9,0 9,1 «La Roma fa la storia: le giallorosse conquistano la Coppa Italia TIMVISION, battuto in finale il Milan ai rigori». figc.it (իտալերեն). Официальный сайт Итальянской федерации футбола. 2021 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «LE ROSSONERE PERDONO LA FINALE DI COPPA ITALIA». acmilan.com (իտալերեն). Официальный сайт ФК «Милан». 2021 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «West Ham United sign Japanese international Yui Hasegawa» (անգլերեն). Официальный сайт ФК «Вест Хэм Юнайтед». 2021 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Brighton & Hove Albion vs West Ham United» (անգլերեն). Официальный сайт ФК «Вест Хэм Юнайтед». 2021 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «BRIGHTON 2-0 WEST HAM UN» (անգլերեն). Официальный сайт Женской суперлиги Футбольной ассоциации. 2021 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Hasegawa joins city on a three-year deal». mancity.com (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 8.
- ↑ «Yui Hasegawa scores during Manchester City debut». japantimes.co.jp (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 29-ին.
- ↑ thepfa.com (2023 թ․ օգոստոսի 29). «PFA WSL Team of the Year» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Nominated for the 2023 Women's Ballon d'Or». x.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Yui Hasegawa signs contract extension to 2027». bbc.com (անգլերեն). 2023 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «FIFA U-17 Women's World Cup Costa Rica 2014 Final». jfa.jp (անգլերեն). Японская футбольная ассоциация. 2014 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Nadeshiko Japan (Japan Women's National Team) squad, schedule FPF Algarve Women's Football Cup 2017(3/1~8@Portugal)». jfa.jp (անգլերեն). Японская футбольная ассоциация. 2017 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Takakura chooses youth over experience for Algarve Cup squad». japantimes.co (անգլերեն). The Japan Times. 2017 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ «FPF Algarve Women's Football Cup 2017 - Nadeshiko lose to Spain 1-2». jfa.jp (անգլերեն). Японская футбольная ассоциация. 2017 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «FPF Algarve Women's Football Cup 2017 - Nadeshiko 2-0 Iceland». jfa.jp (անգլերեն). Японская футбольная ассоциация. 2017 թ․ մարտի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Hasegawa bags brace in Nadeshiko Japan's victory over Iceland at Algarve Cup». japantimes.co (անգլերեն). The Japan Times. 2017 թ․ մարտի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ «FPF Algarve Women's Football Cup 2017 - Nadeshiko lose to the Netherlands, finish yournament in 6th place». jfa.jp (անգլերեն). Японская футбольная ассоциация. 2017 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «LATE STRIKES LIFT JAPAN TO 3-1 WIN VS. BRAZIL AT 2019 SHEBELIEVES CUP». ussoccer.com (անգլերեն). Федерация футбола США. 2019 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Nadeshiko Japan finishes tournament in 3rd place after losing to England 0-3 at 2019 SheBelieves Cup (2/27-3/5 @USA)». jfa.jp (անգլերեն). Японская футбольная ассоциация. 2019 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Coach Takakura of Nadeshiko Japan announces squad for the FIFA Women's World Cup France 2019». jfa.jp (անգլերեն). Японская футбольная ассоциация. 2019 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Nadeshiko Japan concedes late penalty to lose against Netherlands at the Round of 16 - FIFA Women's World Cup France 2019». jfa.jp (անգլերեն). Японская футбольная ассоциация. 2019 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Nadeshiko Japan (Japan Women's National Team) Squad - Games of the XXXII Olympiad (Tokyo 2020)【7/21-8/6】, MS&AD CUP 2021【7/14@Kyoto】». jfa.jp (անգլերեն). Японская футбольная ассоциация. 2021 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «シーズン試合一覧». Tokyo Verdy Beleza. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Japan - Y. Hasegawa - Profile with news, career statistics, and history». Soccerway. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на официальном сайте ФК «Милан»(անգլ.)
Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found
- Հունվարի 29 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ճապոնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2019 ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցներ
- Կանանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ճապոնացի կին ֆուտբոլիստներ
- Ճապոնիայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Վեստ Հեմ Յունայթեդի ֆուտբոլիստներ