Յութա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յութա
Russian singer Yuta.jpg
Բնօրինակ անուն Юта
Ի ծնե անուն ռուս.՝ Анна Владимировна Сёмина
Նաև հայտնի է որպես Юта
Ծնվել է հունիսի 20, 1979({{padleft:1979|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:20|2|0}}) (38 տարեկան)
Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրեր փոփ երաժշտություն, ռոք և ֆոլկ ռոք
Մասնագիտություն երգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, բանաստեղծ և հեղինակ-կոմպոզիտոր
Գործիքներ ստեղնաշարային գործիքներ և վոկալ
Գործունեություն 2000 - 2009
Լեյբլ Q24038511?, Q4047830?, Misteriya Zvuka, Q24038513?, Q24038516?, Monolith Records և United Music Group
Շրջանավարտ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան
Կապված Դմիտրի Վարշավչիկ, Սերգեյ Գալանին, Ալեքսանդր Ելին, Իգոր Ժիրնով, Ալեքսեյ Մակլակով, Մաքսիմ Նեկրասով, Յան Նիկոլենկո, Եվգենի Ռոյզման, Արկադի Սլավորոսով, Վլադիմիր Շահրին
Ամուսին Oleg Osipov
Կայք utamusic.ru

Յութա (իրական անունը՝ Աննա Վլադիմիրովնա Օսիպովա[1], մինչև ամուսնությունը՝ Սյոմինա[1]; հունիսի 20, 1979({{padleft:1979|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:20|2|0}}), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս երգչուհի, երաժիշտ, սեփական երգերի հեղինակ և կատարող, կոմպոզիտոր: «Յութա» խմբի հիմնադիր, գաղափարախոս, գեղարվեստական ղեկավար և վոկալիստ: 2012 թվականի հունիսին հայտարարել է իր՝ մենակատարի կարիերայի մեկնարկի մասին[2]:

1985 թվականին ապագա երգչուհին իր ընտանիքի հետ հեռացավ հարազատ քաղաք Սվերդլովսկից (այժմ՝ Եկատերինբուրգ) Մոսկվա[3]: 2000 թվականին Յութան ստեղծեց իր նույնանուն խումբը և սկսեց աշխատել իր առաջին ստուդիային ալբոմի վրա, որը թողարկվեց մեկ տարի անց: 2001 թվականից երգչուհին թողարկել է 10 ստուդիական ալբոմներ և 6 հավաքածուներ: Յութան ունի ավելի քան 40 կոմպոզիցիաներ, որոնք ստեղծել է հատուկ ֆիլմերի, սերիալների և ներկայացումների համար: Նրա «Жили-были» և «Хмель и солод» կոմպոզիցիաները ընդգրկվել են «Մեր Ռադիոյի» թոփ 500 լավագույն երգերի ցանկում[4]: Յութան «Ոսկե գրամաֆոն» (2015 թվական)[5] և «Տարվա շանսոն» մրցանակների դափնեկիր է (2017 թվական)[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1979 թվականի հունիսի 20-ին Սվերդլովսկում ջազային երաժիշտների և ակադեմիական երգիչների ընտանիքում[7]: Վաղ տարիքում զբաղվել է լողով, գեղարվեստական մարմնամարզությամբ, սովորել է դաշնամուր նվագել: Երբ ապագա երգչուհին որոշեց գնալ դաշնամուրի դասերի, այդժամ նա չուներ երաժշտական կրթությունուն[8]: Երրորդ կուրսից սկսած Տատիանա Մարկովիչի մոտ զուգահեռաբար սկսել է սովորել է ջազային վոկալ[8][3]: Սվերդլոսկյան «Ապրիլյան Մարշ» խմբի անդամ Ալեքսադր Սեմյոնովնայից ոգևորված Յութան ստեղծեց իր սեփական խումբը[8]: Երգչուհին ինքն է գրում երգի բառերը և մեղեդին, նաև հանդիսանում է իր պրոդյուսերը և վերադաշնակը[9]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհու կարիերան Յութան սկսել է 1999 թվականին[10]: Երկու տարի անց լույս տեսավ նրա դեբյուտային «Легко и даже изящно» ալբոմը[11]: Նրան Ռուսաստանում անվանում են նաև «պիոներուհի»[8] և «Զեմֆիրայի հաջողված կլոն»[12]:

Նրա երկրորդ ալբոմը ստացավ «Хмель и солод» անվանումը և թողարկվեց 2002 թվականին «REAL Records» լեյբլի կողմից: «Падать» երգը և ալբոմի գլխավոր կոմպոզիցիան դարձան տեղի ամենահեղինակավոր ռադիոկայանների մշտական դրվող երգերից մեկը[9][13]: Հենց ինքը՝ ալբոմը, ըստ քննադատ Արթուր Գասպարյանի ստացվել է առավել թեթև և հնչեղ [8]: Հենց այս նույն թվականին Յութան առաջին անգամ մասնակցեց «Նաշեստվիե» փառատոնին[14]:

2003 թվականին դուրս եկավ «Рожь и клевер» ալբոմը, որի մեջ ներառված էր Յութայի առաջին անգամ կատարած Եվգենի Ռոյզմանի գրած երգերը: Նրա «Фиолетово-чёрный» և «Имя» սինգլները ակտիվորեն տարածվեցին բոլոր ռադիոեթերներում[15]:

Մեկ տարի անց «Никитин» լեյբլի օգնությամբ թողարկվեց «Девочка» ալբոմը: Այս սկավառակի մեջ առաջին ագամ հնչեց «Ждали» սինգլը (Վլադիմիր Շահրինիի հետ դուետով), որը տեղ գտավ «Նաշ Ռադիոյի» ռոտացիայում[13]: Մի շարք երաժիշտներ նշել են երգի հզորությունը, միևնույն ժամանակ երգչուհու չափազանց մարդկային ձայնը[16][3], ինչպես նաև զարմանալի, անսովոր և ներդաշնակ երաժշտական ալբոմի ձևավորումը[17]: 2004 թվականին դուրս եկավ մի ալբոմ, որում ներառված էր Յութայի երգերի ռեմիքս տարբերակները: Այն համարվեց ստուդիական, բայց երգչուհու ալբոմների ցանկում տեղ չգտավ[3]:

2005 թվականին Յութան փորձեց իր ուժերը, որպես կոմպոզիտոր: Նրա «Солдаты» «Жили-были» և «Та самая девчонка» սերիլաների համար ստեղծած սաունդթրեքերը հնչեցին ռադիոներում[18]: Այդ ժամանակ երգչուհին թողարկեց «Телерадиосны» անվամբ իր հինգերորդ ստուդիական ալբոմը[19]: Յութան Հուդերմեսում մասնակցել է «Феникс. Возрождение жизни» փառատոնին և արժանացել է Չեչնիայի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչմանը[20]:

2007 թվականի ապրիլին դուրս եկավ երգչուհու վեցերորդ ալբոմը՝ «После»: Համանուն երգը գրվել է Օլեգ Օսիպովի «После жизни» ֆիլմի համար և Սվերստապոլու կինոփառատոնի ժամանակ արժանացել է հատուկ մրցանակի[21]: Երգի տեսահոլովակը բաղկացած է ֆիլմի կադրերից, որը մոնտաժավորվել է ռեժիսոր Ալեքսանդր Կուրիցինի կողմից[22]: «Ревность» և «Имя» կոմպոզիցիաները (Ալեքս Մակլակովի հետ) դարձան հաջորդաբար «Солдаты» և «Прапорщик» սերիալների սաունդթրեքերը: Ըստ Մարի Ցերեթելիի, ձայնասկավառակը ստացվել է մշակված և ավարտված[11]: Ավելի ուշ Յութան դարձավ «Хранитель» սերիալի սաունդթրեքի հեղինակը[3]:

Մեկ տարի անց երգչուհին ձայնագրեց իր «На краю» ալբոմը: Յութայի խոսքերով այս ձայնասկավառակը բեկումնային դարձավ իր համար[3]: Ձայնասկավառակը իրենց ներկայացնում է սառը Ռիթմ ընդ բլյուզ և մաժորային հարմոնիա՝ գերակշռող ռոմանտիզմով[23]: Ալբոմի գլխավոր կոմպոզիցիան գրվել է հատուկ Օլեգ Օսիպովի «Если бы да кабы» կոմեդիայի համար[24][25]: «О нём» կոմպոզիցիան դարձել է «Провинциалка» սերիալի սաունդթրեքը[3]:

2009 թվականին Յութան հաղորդեց, որը իր ստեղծած «Յութա» խումբը այլևս գոյություն չունի[26]: Երգչուհին մասնակցություն է ունեցել «Урок литературы» հաղորդմանը՝ ձայնագրելով մանկական աուդիոգրքեր, որտեղ ներառված էին մանկական մի շարք հեքիաթներ[27][26]: 2012 թվականի հունիսին նա հայտարերց իր մենակատարի կարիերայի սկսման մասին և ասաց, որ հանդես է գալու Աննա Գերցեն անվան ներքո[2], բայց մի քանի ամիս անց փոխեց կեղծանունը՝ կրելով հինը՝ «Յութա»[26]: Յութան երաժշտություն հորինեց братьев Сафроновых[28], «Ёлка у Барбоскиных»[29] և «Лунтик и его друзья» մանկական հաղորդումների համար[30], նաև սաունդթրեք «Доска почётных» ֆիլմի համար[31]: 2013 թվականին Յութան նորից մասնակցեց «Նեշեստվիե» փառատոնին[32]:

Շարունակելով աշխատել ֆիլմերի համար, Յութան դարձավ «Пока станица спит» սերիալի սաունդթրեքի հեղինակ: Նրա «Любимый мой» երգը դարձավ «Ոսկե գրամաֆոն» մրցանակի դափնեկիր[5]: 2014 թվականի գարնանը Յութան ներկայացրեց իր «Кстати» ալբոմը: Ավելի աշ ալբոմը թողարկվեց ձայնապնակով[33]:

Aquote1.png Սկավառակը թողարկումը իսկապես ժամանակին էր, քանի որ երեխաների ծնունդով և ամուսնու մահով պայմանավորված երկարատև բացակայությունից հետո երգչուհու վերադարձին շատերն էին անհամբեր սպասում: Յութան հաստատում է, որ իրեն ուժեղ է զգում այնպիսի ուժեղ և զգայուն գործերում, ինչպիսիք «Кстати»-ն է, «Первое свидание»-ն, «Да нет»-ը և «Привет»-ը: Այո, այս բոլոր երգերի մեջ շատ ցավ կա թաքնված,որը երգչուհին չի շահարկում, այլ դրա մասին խոսում է փոխաբերական իմաստով: Կարծես Յութան կանգնած է խաչմերուկի սկզբին և մինչև վերջ չի կարողանումընտրել իր սեփական ոճը:Բայց նրա ստեղծագործական ներուժը կասկած չի հարուցում, որի պատճառով նրա ոլորապտույտ շրջադարձերին հետևելը անսովոր հետաքրքիր է: Aquote2.png


Ելույթի ժամանակ, 2015 թվականի հոկտեմբեր

«Жили-были» և «Хмель и солод» կոմպոզիցիաները 2014 թվականին ընդգրկվել են «Նաշ Ռադիոյի» կազմած թոփ 500 լավագույն երգերի կազմում՝ զբաղեցնելով 67-րդ և 169-րդ հորզոնականներ[4].

2015 թվականին Յութան գրեց «Фамильные ценности» սերիալի սաունդթրեքը, այդ թվում «Быть как все» ռոմանսը: Ռոմանսի ստեղծումը երգչուհու մոտ միտք առաջացրեց թողարկելու հատուկ ալբոմ, որտեղ ներառված կլինեն միայն ռոմանսներ[34]: Երգչուհին մասնակցել է «Первозданная Россия» փառատոնին[35], որի ժամանակ թողարկել է «Славянский базар» սինգլը[36], ինչպես նաև ելույթներ է ունեցել Դոնեցկում և Լուգանսկում՝ աջակցելով չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունների բնակիչներին[37][38]: Ապրիլին Յութան թողարկեց իր «Невернувшийся солдат» սինգլը, որը տեղ գտավ լավագույն բալլադ հավաքածուում[39]: Յութան նաև դուետ է ձայնագրել Սերգեյ Գալանինի հետ, սինգլը կոչվել է «Дверь на замке»[40]: 2016 թվականի մարտի 1-ին ռադիոկայաններում դեբյուտեց Յութայի «Мама», իսկ ավելի ուշ «За Россию» սինգլները[18]:

2016 թվականի հոկտեմբերի 11-ին United Music Group լեյբլի կողմից թողարկվեց Յութայի 10-րդ ալբոմը, որը ստացավ «Мои родные» անվանումը[41]: Ըստ KM.RU -ի, ալբոմը 2016 թվականին թողարկված թոփ 10 ալբոմներից մեկն է[42]: 2017 թվականի ապրիլին Յութան արժանացել է «Տարվա շանսոն» մրցանակին[6]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի նոյեմբերին Յութան ամուսնացավ ռեժիսոր և կինոպրոդյուսեր Օլեգ Օսիպովի հետ, ում հետ նա գրեթե երկու տարի հանդիպում էր[43]: 2007 թվականի հոկտեմբերի 3-ին ծնվեց ընտանեկան զույգի առաջնեկը՝ Անատոլին[44]: 2010 թվականի հուլիսի 30-ին ծնվեցին Եկատրերինա և Մարիա անուններով երկվորյակները[45]: 2011 թվականի սեպտեմբերի 4-ին 42 տարեկան հասակում կարդիոսկլերոզից մահացավ Օլեգ Օսիպովը[46]: Յութան ունի եղբայր, ով նկարիչ է, ռեժիսոր և նրա տեսահոլովակներից մեկի հեղինակն է[47]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յութայի առաջին ալբոմները իրենց մեջ ներառել են ռոք և գրանջ[8][11]: Երգչուհուն համեմատել են Զեմֆիրայի հետ, ընդ որում՝ առանձնացնելով նրա ինքնությունը[12]: Սկսած նրա առաջին թողարկումներից, քննադատները խոսել են երգչուհու ուժեղ ձայնի մասին[16]: «Легко и даже изящно» դեբյուտային ալբոմից«Мел»վերնագրով կոմպոզիցիայի գեղեցիկ հնչողության հետ միասին քննադատները նշում են նաև այդ ալբոմի որոշակի պերճությունը[16] և ռոքնռոլային դրայվը [9]:

Խմբի երկրորդ սկավառակը «Хмель и солод»-ն է, ըստ քննադատ Արթուր Գասպարյանի, այն իրենից ներկայացնում է փոփ երաժշտության և գրանջայի սիմբիոզ[8]: Նա նշում է երաժշտության մեջ ծանրության և շքեղության նվազման մասին, որոնց փոխարեն արդեն տեսանելի են թեթևությունն ու եթերայնությունը[8], որը նման է Օլգա Արեֆևայի արվեստին[48]: Յութան հեշտորեն կարողանում է իր արվեստի մեջ համադրել տարատեսակ ոճեր, սկսած արխաիկ ռիթմ-ընդ-բլյուզից և վերջացրած ագրեսիվ պանկով[49]:

Մարիա Ցերեթելին է համարում, որ երգերի երաժշտական ձևավորումը միշտ մնում է զարմանալի, անսովոր և ներդաշնակ[11]: Սակայն Ալեքսեյ Մաժաևը Յութայի կարիերան բնութագրել է ոչ հիթային[16], չնայած նրա՝ հայտնի դառնալու մեծ ցանկությանը[16], և անկեղծորեն[16],նրան համեմատում է երգչուհի Նատալիի հետ[50]: Այդուհանդերձ, քննադատը դրականորեն է գնահատում երգչուհու կողմից քնարական ստեղծագործությունների կատարումը[51][50]:

Դիսկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Յութի ձայնագրած երգերի ցանկ


Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվական - Легко и даже изящно
  • 2002 թվական - Хмель и солод
  • 2003 թվական - Рожь и клевер
  • 2004 թվական - Remixed
  • 2004 թվական - Девочка
  • 2005 թվական - Телерадиосны
  • 2007 թվական - После
  • 2008 թվական - На краю
  • 2014 թվական - Кстати
  • 2016 թվական - Мои родные

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թվական — Любовное настроение
  • 2009 թվական — Лучшие песни. Новая коллекция
  • 2009 թվական — Лучшая коллекция (mp3-сборник)
  • 2014 թվական — MP3play. Юта
  • 2015 թվական — Любимый мой. Лучшие песни
  • 2015 թվական — Имя. Лучшие баллады

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման տարեթիվ Սինգլ[18][52] Ֆորմատ Ալբոմ
2001 Мальчик, ты чей? Տեսահոլովակ, թվային տարածում Легко и даже изящно
Авария Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում
Мел Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում
2002 Хмель и солод Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում Хмель и солод
Падать Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում
Одинокое шоссе Ռադիոռոտացիա, թվային տարածում
2003 Ты не я Ռադիոռոտացիա, թվային տարածում Рожь и клевер
Имя Ռադիոռոտացիա, թվային տարածում
Фиолетово-чёрный Ռադիոռոտացիա, թվային տարածում
Белая вьюга Ռադիոռոտացիա, թվային տարածում
2004 Жили-были Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում Девочка
Ждали Ռադիոռոտացիա, թվային տարածում
Далеко Ռադիոռոտացիա, թվային տարածում
Жили-были (remix) Ռադիոռոտացիա, թվային տարածում
Неба поровну Ռադիոռոտացիա, թվային տարածում
2005 Та самая девчонка Ռադիոռոտացիա, թվային տարածում Телерадиосны
Любви моей Ռադիոռոտացիա, թվային տարածում
Моё поколение Ռադիոռոտացիա, թվային տարածում
Хмель и солод 2 Ռադիոռոտացիա, թվային տարածում
Миру мир Ռադիոռոտացիա, թվային տարածում
Соль на коже Ռադիոռոտացիա, թվային տարածում
2006 Чуть неуверенно Ռադիոռոտացիա, թվային տարածում После
После Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում
Ревность Ռադիոռոտացիա, թվային տարածում
2008 На краю Ռադիոռոտացիա, թվային տարածում На краю
Костры-мосты Ռադիոռոտացիա, թվային տարածում
О нём Ռադիոռոտացիա, թվային տարածում
2014 Кстати Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում Кстати
Любимый мой Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում
Прости-прощай Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում
Первое свидание Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում
2015 Невернувшийся солдат Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում Мои родные
2016 Мама Ռադիոռոտացիա, թվային տարածում
За Россию Ռադիոռոտացիա, թվային տարածում
О нём Ռադիոռոտացիա, թվային տարածում
2017 Прости Ռադիոռոտացիա, թվային տարածում

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 — «Мальчик, ты чей?» (Ռեժիսոր՝ Դենիս Լարիոնով)
  • 2001 — «Авария» (Ռեժիսոր՝ Անդրեյ Ռոս)
  • 2001 — «Мел» (Ռեժիսոր՝ Պյոտր Պասկով, Կոնստանտին Արեֆև)
  • 2002 — «Падать» (Ռեժիսոր՝ Ալեքսանդր Սոլոհա)
  • 2002 — «Хмель и солод» (Ռեժիսոր՝ Ալեքսանդր Սոլոհա)
  • 2004 — «Жили-были» (Ռեժիսոր՝ Յարոսլավ Պիլունսկի)
  • 2007 — «После» (Ռեժիսոր՝ Ալեքսանդր Կուրիցին, Ալեքսանդր Շմիդտ)
  • 2014 — «Любимый мой» (Ռեժիսոր՝ Սոֆիա Վիբորնովա, Անդրեյ Արտյուա)
  • 2014 — «Кстати» (Ռեժիսոր՝ Օլեգ Սյոմին)
  • 2015 — «Невернувшийся солдат» (Ռեժիսոր՝ Ալեքսանդր Կոլեսնիկով)
  • 2015 — «Первое свидание» (Ռեժիսոր՝ Նինա Դյագիլևա, Դանիլա Զոտով, Ասյա Ֆրի)
  • 2016 — «Прости-прощай» (Ռեժիսոր՝ Ալեքսանդր Զամիսլով, Ելենա Նովիկովա)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում տրված են այն ֆիլմերի և սերիալների ցանկը, որտեղ Յութան հանդիսանում է կոմպոզիտոր[3][53]:
  • 2004-2013 թվական - Զինվորները
    • 2004 թվական - Զինվորները. Բարև վաշտ, Նոր տարի!
    • 2004 թվական - Զինվորները. Հայրենիքի պաշտպանի օրը
    • 2007 թվական - Колобков. իսկական գնդապետը
    • 2007 թվական - Ծովային հոգին
    • 2007 թվական - Прапорщик Шматко, или Ё-моё
    • 2007 թվական - Զինվորները. Նոր տարի, քո դիվիզիան!
    • 2008 թվական - Бородин. Возвращение генерала
    • 2008 թվական - Смальков. Կրկնակի շանտաժ
    • 2008 թվական - Զինվորները. Дембельский альбом
  • 2005-2006 թվական - Ուսանողները
  • 2005 թվական - Զբոսաշրջիկները
  • 2005 թվական - Ֆիրմային պատմություն
  • 2006 թվական - Петя Великолепный
  • 2007 թվական - Կատաղածը
  • 2007 թվական - Մայրիկի աղջիկները
  • 2008 թվական - Կյանքից հետո
  • 2008 թվական - Գավառացի կինը
  • 2009 թվական - Պաշտպան
  • 2011 թվական - Տղամարդկային կանացի խաղ
  • 2011-2012 թվական - Լավրովի մեթոդը
  • 2012 թվական - Если бы да кабы
  • 2013 թվական - Բարբոսկինների եղևնին (ներկայացում)
  • 2013 թվական - Լունտիկը և իր ընկերները (ներկայացում)
  • 2013 թվական - Чудесариум Братья Сафроновы (шоу)
  • 2014 թվական - Пока станица спит
  • 2015 թվական - Фамильные ценности

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Певица Юта — биография, фото»։ УзнайВсё։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  2. 2,0 2,1 «Юта стала Анной Герцен»։ NEWSmuz.com։ 2012-06-05։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Биография»։ Официальный сайт певицы։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  4. 4,0 4,1 «500 лучших песен «Нашего радио»»։ «Наше радио»։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-23-ին։ Վերցված է 2016-03-23 
  5. 5,0 5,1 ««Бунтари» попали в список номинантов «Золотого граммофона»»։ InterMedia։ 2015-08-25։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  6. 6,0 6,1 Евгения Владыкина. (2017-04-10)։ «Певица Юта призналась в любви к ижевчанам»։ Комсомольская правда. Ижевск։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-05-14-ին։ Վերցված է 2017-05-13 
  7. «Юта»։ Меганциклопедия Кирилла и Мефодия։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-13-ին։ Վերցված է 2016-03-12 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Артур Гаспарян.։ «Юта. «Хмель и солод»»։ Российский рок в лицах։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  9. 9,0 9,1 9,2 Лейла Гучмазова. (2002-06-18)։ «Юта. «Хмель и солод»»։ Vashdosug.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  10. «Юта: «Я пою для тех, кому мои чувства близки и созвучны»»։ Музыкальная газета։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  11. 11,0 11,1 11,2 11,3 Мария Церетели. (2007-06-26)։ «Юта. «После»»։ NEWSmuz.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-13-ին։ Վերցված է 2016-03-13 
  12. 12,0 12,1 «Юта. «Легко и даже изящно»»։ Российский рок в лицах։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  13. 13,0 13,1 «Юта в эфире»։ «Наше радио»։ 2014-12-02։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-21-ին։ Վերցված է 2016-03-21 
  14. «Фестиваль «Нашествие». История»։ Официальный сайт фестиваля։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-05-13-ին։ Վերցված է 2016-03-10 
  15. «Юта. «Рожь и клевер»»։ Российский рок в лицах։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Алексей Мажаев. (2001-05-16)։ «Юта. «Легко и даже изящно»»։ InterMedia։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  17. «Юта. «Девочка»»։ Российский рок в лицах։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  18. 18,0 18,1 18,2 «Юта. Синглы. Ротация»։ Tophit։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-02-28-ին։ Վերցված է 2017-05-13 
  19. Гуру Кен. (2006-02-11)։ «Юта. «tелерадиосны»»։ NEWSmuz.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-13-ին։ Վերցված է 2016-03-13 
  20. «Сильная музыка сильной женщины»։ Звуки.ру։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2017-05-13 
  21. «Юта получила спецприз за свою киномузыку»։ NEWSmuz.com։ 2008-07-23։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-23-ին։ Վերցված է 2016-03-23 
  22. Logo YouTube por Hernando.svg Юта. «После»
  23. Гуру Кен. (2008-11-17)։ «Юта. «На краю»»։ Официальный сайт Гуру Кена։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-13-ին։ Վերցված է 2016-03-13 
  24. ««На краю». Обложка альбома»։ Discogs։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  25. «Новый альбом Юты называется «На краю»»։ NEWSmuz.com։ 2008-10-08։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-23-ին։ Վերցված է 2016-03-23 
  26. 26,0 26,1 26,2 «Новая музыка Юты!»։ «Наше радио»։ 2013-07-28։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  27. «Юта и Григорян провели «Урок литературы». Очередь Зверя и Хелависы»։ NEWSmuz.com։ 2009-12-15։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-04-05-ին։ Վերցված է 2016-04-05 
  28. «Юта написала музыку для шоу Сафроновых»։ NEWSmuz.com։ 2012-12-04։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-23-ին։ Վերցված է 2016-03-23 
  29. Антон Крайний. (2012-12-28)։ «Лучшие новогодние музыкальные шоу для детей и взрослых»։ КМ.RU։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-12-ին։ Վերցված է 2016-03-12 
  30. «Юта написала саундтрек к «Лунтику»»։ InterMedia։ 2013-11-03։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  31. «Российская певица Юта рассказала историю создания гимна для проекта «Доска почётных»»։ 1tv.kz։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-11-ին։ Վերցված է 2016-03-11 
  32. «На «Нашествии-2013» выступление «Мельницы» прервали «Беркуты», а Юта продемонстрировала трусы»։ InterMedia։ 2013-07-08։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-13-ին։ Վերցված է 2016-03-13 
  33. «Дискография Юты пополнится первым винилом»։ InterMedia։ 2014-10-29։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  34. «Юта запела романсы и готовит новый альбом»։ InterMedia։ 2014-12-18։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  35. «Юта осваивает профессию фотографа»։ «Русское радио»։ 2015-02-17։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-23-ին։ Վերցված է 2016-03-23 
  36. «Звёзды «Шансон ТВ» на «Славянском базаре» в Витебске»։ Официальный сайт фестиваля։ 2015-07-15։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-10-ին։ Վերցված է 2016-03-10 
  37. «Новости ДНР. Обзор за 31.08.2015 года»։ Au-donetsk.ru։ 2015-08-31։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-09-ին։ Վերցված է 2016-03-09 
  38. «День рождения Луганска позволил горожанам забыть о выстрелах»։ LifeNews։ 2015-09-12։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  39. «Юта. «Имя. Лучшие баллады».»։ Discogs։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-23-ին։ Վերցված է 2016-03-23 
  40. «Сергей Галанин и Юта презентовали «Дверь на замке»»։ NEWSmuz.com։ 2015-04-27։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-23-ին։ Վերցված է 2016-03-23 
  41. Гуру Кен. (2016-09-21)։ «Юта. «Мои родные»»։ Официальный сайт Гуру Кена։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-09-22-ին։ Վերցված է 2016-09-21 
  42. Денис Ступников. (2017-01-15)։ «Десять лучших российских музыкальных альбомов 2016 года»։ КМ.RU։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-05-13-ին։ Վերցված է 2017-05-13 
  43. «Певица Юта вышла замуж за продюсера сериалов «Солдаты» и «Студенты»»։ InterMedia։ 2006-12-12։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-13-ին։ Վերցված է 2016-03-13 
  44. «Юта родила сына»։ InterMedia։ 2007-10-07։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-13-ին։ Վերցված է 2016-03-13 
  45. «Юта родила двойню»։ NEWSmuz.com։ 2010-08-03։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  46. «Муж Юты скончался»։ NEWSmuz.com։ 2011-09-05։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  47. «Юта представила клип «Кстати»»։ NEWSmuz.com։ 2014-04-14։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-23-ին։ Վերցված է 2016-03-23 
  48. Наталья Светлакова. (2002-07-08)։ «Юта. «Хмель и солод»»։ InterMedia։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  49. «Юта. «Девочка»»։ Ofmusic.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  50. 50,0 50,1 Алексей Мажаев. (2014-04-17)։ «Юта. «Кстати»»։ InterMedia։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  51. Алексей Мажаев. (2008-12-16)։ «Юта. «На краю»»։ InterMedia։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-21-ին։ Վերցված է 2016-02-21 
  52. «Юта. Синглы. Ротация»։ Красная звезда։ Վերցված է 2016-03-28 
  53. «Юта. Фильмография»։ КиноПоиск։ Վերցված է 2016-02-21 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներ, հոդվածներ