Յուզեֆ Ռիշկևիչ (հայր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուզեֆ Ռիշկևիչ
Ծնվել էնոյեմբերի 19, 1856(1856-11-19)[1][2]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմայիսի 19, 1925(1925-05-19)[1][2] (68 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Լեհաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
ԶավակներJózef Ryszkiewicz fils?
 Józef Ryszkiewicz Վիքիպահեստում

Յուզեֆ Ռիշկևիչ (հայր) (լեհ.՝ Józef Ryszkiewicz (ojciec), նոյեմբերի 19, 1856(1856-11-19)[1][2], Վարշավա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 19, 1925(1925-05-19)[1][2], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]), 19-20-րդ դարերի լեհ նկարիչ։

Նկարիչ Յուզեֆ Ռիշկևիչ-Որդու հայրը

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Վարշավայի նկարչական դպրոցում, որտեղ աշակերտել է Վոյցեխ Գերսոնին, Ցիպրիան Լախնիցկուն։ Մասնագիտական կրթությունը 1875 թվականից շարունակել է Սանկտ Պետերբուրգի ու Մյունխենի գեղարվեստի ակադեմիաներում (համապատասխանաբար՝ Բոգդան Վիլեվալդեգոյի և Շանդոր Վագների դասարաններում)[3]։ Վարշավա վերադառնալուց որոշ ժամանակ անց ընտրվել է Գեղարվեստի խրախուսման ընկերության վարչության անդամ, 1900-1912 թվականներին ղեկավարել է Վարշավայի արվեստագետների ընկերությունը։ Իր ստեղծագործությունները ցուցադրել է վարշավյան գեղարվեստական Զախենցե ընկերության, իսկ 1897-1901 թվականներին՝ Կրակովի Գեղարվեստի բարեկամների ընկերության ցուցասրահներում։ Նրա «Մարկետանտուհու մահը» կտավն արժանացել է Փարիզի 1900 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի բրոնզե մեդալին։ Արվեստագետի հիշարժան աշխատանքներից են նաև «Դիակապուտներ», «Վիրավորներին հավաքելը», «Լեշկի մահը», «Հանգիստ» նկարները, «Չենստոխովի վանքի պաշարումը» համայնապատկերը։

Յուզեֆ Ռիշկևիչը գլխավորապես պատկերել է բնության, ռազմի, պատմական և ժանրային տեսարաններ։

Յուզեֆ Ռիշկևիչ-Հոր ,,Վերադարձ գիշերվան,, կտավը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Рышкевич, Иосиф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Biografia

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. H. Stępień, M. Liczbińska |rozdział = I. Królewska Akademia Sztuk Pięknych... |tytuł = Artyści polscy w środowisku monachijskim w latach 1828-1914 (materiały źródłowe) |data = 1994 |isbn = 83-903086-1-4 |wydanie = II |miejsce = Kraków |wydawca = Agencja Wydawniczo-Reklamowa Chors |s = 13}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]