Յուդորա Ուելտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուդորա Ուելտի
անգլ.՝ Eudora Alice Welty
Ծնվել էապրիլի 13, 1909(1909-04-13)[1][2][3][…]
ԾննդավայրՋեքսոն[4][5][6][…]
Վախճանվել էհուլիսի 23, 2001(2001-07-23)[1][2][3][…] (92 տարեկան)
Վախճանի վայրՋեքսոն[7][8][9][…]
ԳերեզմանԳրինվուդ գերեզմանատուն
Մասնագիտությունլուսանկարիչ, վիպասան, գրող, գրական քննադատ, ինքնակենսագիր և արվեստագետ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[10]
ԿրթությունՓիթերհաուս, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում (1929)[4][11], Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոց (1931), Միսիսիպիի կանանց համալսարան[11], Կոլումբիայի համալսարան[11] և Central High School?
Ժանրերպատմվածք
Ուշագրավ աշխատանքներA Worn Path?, A Curtain of Green?, Music from Spain?, The Collected Stories of Eudora Welty?, The Robber Bridegroom?, The Ponder Heart?, The Optimist's Daughter? և One Writer's Beginnings?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Fellowship of Southern Writers?
Պարգևներ
Ազատության նախագահական շքանշան

Գուգենհայմի կրթաթոշակ

[12]

Օ․ Հենրիի մրցանակ

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Պուլիտցերյան մրցանակ գեղարվեստական արձակի բնագավառում

[13]

Բրանդիսի համալսարանի պատվավոր դոկտոր

[14]

Սենթ Լուիս գրական մրցանակ

Ազգային գրքի մրցանակ գեղարվեստական գրականության համար

[15]

Լիլիան Սմիթի գրական մրցանակ

[16]

«Համընդհանուր բարօրություն» մրցանակ անգնահատելի վաստակի համար

[17]
Մշակույթի ազգային շքանշան[18]

Հելմերիչյան մրցանակ

Rea Award for the Short Story?

[19]

ՓԷՆ/Մալամուդ մրցանակ

[20]

Չառլզ Ֆրանկելի մրցանակ

Ամերիկյան մրցանակ գրականության բնագավառում

[21]

Կանանց փառքի ազգային սրահ

[22]

William Dean Howells Medal of the American Academy of Arts and Letters?

և Ազգային հումանիտարական մեդալ
 Eudora Welty Վիքիպահեստում

Յուդորա Էլիս Ուելտի (անգլ.՝ Eudora Alice Welty, ապրիլի 13, 1909(1909-04-13)[1][2][3][…], Ջեքսոն[4][5][6][…] - հուլիսի 23, 2001(2001-07-23)[1][2][3][…], Ջեքսոն[7][8][9][…]), ամերիկացի գրող և լուսանկարիչ։ Նրա «Լավատեսի դուստրը» վեպը 1973 թվականին Պուլիցերյան մրցանակ է ստացել։

Նա առաջին կենդանի հեղինակն էր, որի ստեղծագործությունները հրատարակել է ամերիկյան գրադարանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր անունն ապագա գրողը ստացել է երկու տատիկների` Յուդորա Էնդրյուսի և Էլիս Ուելտիի պատվին։ Աղջկա ծնվելուց հետո մայրը` Չեստինա Էնդրյուս Ուելտին (1883-1966) ընդմիշտ թողել է ուսուցչությունն ու զբաղվել տան գործերով և երեխաների դաստիարակությամբ։ Յուդորան ուներ երկու կրտսեր եղբայր` Էդվարդը և Ուոլտերը[23]։ Ընտանիքի հայրը` Քրիստիան Ուեբ Ուելտին (1879-1931) ամբողջ կյանքում աշխատել է «Լամար Լայֆ» ապահովագրական ընկերությունում` անցնելով ապահովագրական գործակալից մինչև կառավարիչ ընկած ուղին։ Նա է դարձել Յուդորայի ոգեշնչման աղբյուրը լուսանկարչության առումով[24]։ Ընտանիքում սիրում էին գրքեր և չէին խնայում գումար դրանք ձեռք բերելու համար։ Ընթերցանությունն աղջկա սիրած զբաղմունքն էր։ Յուդորան մեծացել է սիրո, բարեհաճության և բարգավաճման մթնոլորտում։

Յուդորա Ուելտին իր կրթությունը սկսել է Միսիսիպի նահանգի կանանց համալսարանում (անգլ.՝ Mississippi University for Women): Այստեղ մեկ տարի սովորելուց հետո նա ուսումը շարունակել է Մեդիսոնի համալսարանում, այնուհետև ուսանել է Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոցում` ավարտելով այն 1930 թվականին։

Հոր մահից հետո (մահացել է լեյկեմիայից)` 1931 թվականին, Յուդորան ստիպված էր հեռանալ Նյու Յորքից և վերադառնալ Ջեքսոն, որտեղ աշխատում էր որպես լրագրող հանրային աշխատանքների կառավարման վարչությունում (Works Progress Administration), որն ապահովում էր հասարակական աշխատանքների իրականացումը նախագահ Ռուզվելտի Նոր կուրսի շրջանակներում։ Աշխատանքը նրան ստիպում էր ճանապարհորդել ամբողջ Միսիսիպիում, կատարել նշումներ և լուսանկարներ անել. այդպես նա ճանաչեց նահանգի 82 շրջանները։ Յուդորան հափշտակված էր լուսանկարչությամբ։ Այդ ուղևորությունների արդյունքում հարյուրավոր լուսանկարներ են արվել, որոնք հետագայում ձեռք են բերվել նահանգի պատմության և արխիվների բաժնի կողմից (անգլ.՝ the Mississippi Department of Archives and History): Այդ բաժնի թույլտվությամբ որոշ լուսանկարներ Յուդորա Ուելտին լույս է ընծայել։ Այսպես են հայտնվել նրա երկու ալբոմները` «Ժամանակն ու վայրը, Միսիսիպին Դեպրեսիայի ժամանակ» (անգլ.՝ One Time, One Place. Mississippi in the Depression. A Snapshot Album, 1994) և «Գյուղական գերեզմանոցներ» (անգլ.՝ Country Churchyards, 2000):

1936 թվականին հրատարակել է առաջին պատմվածքը` «Կոմիվոյաժորի մահը» (անգլ.՝ Death of a Traveling Salesman), որը գրավել է Քեթրին Էն Փորթերի ուշադրությունը։ Նա Յուդորայի համար դարձել է ուսուցիչ և նախաբան է գրել նրա «Կանաչ վարագույր» պատմվածքների առաջին ժողովածուի համար (անգլ.՝ A Curtain of Green, 1941), որը նրան մեծ հաջողություն է բերել, և նա կարողացել է ճանապարհորդել դեպի Ֆրանսիա, Անգլիա, Իռլանդիա և Գերմանիա[25]։ Արտերկրում գտնվելիս նա որոշ ժամանակ եղել է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների ռեզիդենտ դասախոս` դառնալով առաջին կանանցից մեկը, ում թույլատրվել է այցելել Պիտերհաուս քոլեջ[26]։ 1960 թվականին նա վերադարձել է տուն, որպեսզի հոգ տանի իր տարեց մորը և երկու եղբայրներին[27]։

«Լավատեսի դուստրը» վեպի համար (անգլ.՝ The Optimist's Daughter, 1972) Ուելտին արժանացել Է Պուլիցերյան մրցանակի[25][28]։ Ուելտիի այլ հայտնի վեպերից են «Նշանադրումը Դելտայում» (անգլ.՝ Delta Wedding, 1946) և «Պարտված մարտեր» (անգլ.՝ Losing Battles, 1971):

Նա դասախոսություններ է կարդացել Հարվարդի համալսարանում և, ի վերջո, իր ելույթները ադապտացրել է «Մի գրողի սկիզբը» խորագրով եռամաս հուշագրություններում[24][29]։ 1970-ականների ընթացքում Ուելտին երկար նամակագրություն է վարել գրող Ռոսս Մակդոնալդի հետ, որը հայտնի է մասնավոր դետեկտիվ Լյու Արչերի մասին վեպերի շարքերով, որոնք հեղինակին համաշխարհային ճանաչում են բերել[30]։

1986 թվականին արժանացել է ԱՄՆ-ի արվեստի ազգային մեդալի։

Յուդորա Ուելտին շարունակել է ապրել Ջեքսոնի իր ընտանեկան տանը մինչև իր բնական մահը` 2001 թվականի հուլիսի 23[31]։ Նա թաղված է Ջեքսոնի Գրինվուդ գերեզմանատանը։

Ուելտիի ստեղծագործության մասին հիացական էսսեով է հանդես եկել գրող Գայ Դավենպորտը[32]։ Նա մեծ ազդեցություն է թողել Միսիսիպիի երիտասարդ այնպիսի գրողների վրա, ինչպիսիք են Ռիչարդ Ֆորդը[33][34], Էլեն Գիլքրիստը[35] և Էլիզաբեթ Սփենսերը[36]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուդորա Ուելտիի անունով է կոչվում Eudora Mail-ի փոստային հաճախորդը, որի ստեղծողները եղել են գրողի «Ինչու՞ եմ ես ապրում փոստով» պատմվածքի տպավորության տակ (անգլ.՝ Why I Live at the P.O.):
  • Ջեքսոն քաղաքի նրա տունը ճանաչվել է որպես ազգային պատմական հուշարձան և բաց է հանրության համար որպես տուն-թանգարան։
  • Միսիսիպի նահանգում 1973 թվականին մայիսի 2-ը հայտարարվել է «Յուդորա Ուելտիի օր»[37]։
  • Ամեն հոկտեմբերին Միսիսիպիի կանանց համալսարանում անցկացվում է «Յուդորա Ուելտիի գրողների սիմպոզիում»` նվիրված Հարավի ժամանակակից գրողների ստեղծագործությանը[38]։
  • Յուդորա Ուելտիի դիմանկարը կախված է Սմիթսոնյան ինստիտուտի Ազգային դիմանկարային պատկերասրահում. այն նկարել է նրա ընկերուհին` Միլդրեդ Նունգեստեր Վուլֆը։

Ռուսերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Уэлти, Юдора: Дочь оптимиста. Рассказы. М.: Прогресс, 1975
  • Уэлти, Юдора: Золотой дождь. Рассказы./ пер. с англ. Предисл. Т.Венедиктовой. Сост. Л.Беспаловой.- М.: «Известия», 1989.- 192 с.
  • Портер К. Э.: Повести. Рассказы. Уэлти Ю. Дочь оптимиста. Рассказы: Пер. с англ./Составил. И.Архангельской; Предисл. А.Зверева — М.: Радуга, 1991. — 911 с. (библиотека литературы США)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Eudora Welty — 2008.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1147.
  5. 5,0 5,1 5,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/1335148/Eudora-Welty.html
  6. 6,0 6,1 6,2 http://www.theguardian.com/news/2001/jul/24/guardianobituaries.books
  7. 7,0 7,1 7,2 https://muse.jhu.edu/journals/eudora_welty_review/v006/6.edwards.html
  8. 8,0 8,1 8,2 http://www.encyclopedia.com/article-1G2-2592600020/optimist-daughter.html
  9. 9,0 9,1 9,2 http://www.encyclopedia.com/article-1G2-3424000020/moon-lake.html
  10. http://www.nytimes.com/aponline/2010/03/27/us/AP-History.html
  11. 11,0 11,1 11,2 https://www.gf.org/fellows/all-fellows/eudora-welty/
  12. http://www.gf.org/fellows/all-fellows/eudora-welty/
  13. http://www.pulitzer.org/awards/1973
  14. http://web.archive.org/web/20200223101526/http://opac2.mdah.state.ms.us/phpmanuscripts/z0301series41.php
  15. https://www.nationalbook.org/people/eudora-welty/
  16. https://www.libs.uga.edu/hargrett/lillian-smith/winners
  17. Eudora Welty Wins Award for Literature // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1984. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  18. https://www.arts.gov/honors/medals/eudora-welty
  19. http://www.reaaward.org/Welty/Welty_bio.html
  20. http://www.penfaulkner.org/pen-malamud-award/past-winners/
  21. https://web.archive.org/web/20200928012545/http://www.greeninteger.com/america.cfm
  22. https://www.womenofthehall.org/inductee/eudora-welty/
  23. "Eudora Welty Biography Արխիվացված 2016-09-21 Wayback Machine". PBS.org. Retrieved November 28, 2011.
  24. 24,0 24,1 Johnston, Carol Ann. "Mississippi Writer's Page: Eudora Welty Արխիվացված 2015-10-01 Wayback Machine". MWP: University of Mississippi. Retrieved November 28, 2011.
  25. 25,0 25,1 "House Արխիվացված Մարտ 15, 2011 Wayback Machine". Eudora Welty Foundation. Retrieved November 28, 2011.
  26. Messud, Claire (2001 թ․ հուլիսի 25). «Obituary: Eudora Welty». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  27. Makowsky, p. 342
  28. "Fiction". Past winners & finalists by category. The Pulitzer Prizes. Retrieved 2013-11-19.
  29. "Three Writers Win Book Awards", The New York Times, November 16, 1984, page C32.
  30. Louis Bayard (2015) Review: Eudora Welty and Ross Macdonald, Conjoined by a Torrent of Words, The New York Times JULY 13, 2015, accessed 14 April 2016
  31. Makowsky, p. 341
  32. Eudora Welty: Guy Davenport Celebrates a Writer & Photographer. // «Aperture», issue 81 (1978), pp. 48-59.
  33. Waldron, Ann (1998). Eudora Welty: A Writer's Life. Knopf Doubleday Publishing. էջեր 2–5. ISBN 9780307773883.
  34. Adams, Tim. «Interview with Richard Ford». Granta. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  35. Walrdon, Ann (1998). Eudrora Welty: A Writer's Life. Knopf Doubleday Publishing. էջ 277. ISBN 9780307773883.
  36. Waldron, Ann (1998). Eudora Welty: A Writer's Life. Knopf Doubleday Publishing. էջեր 134–145, 255, 216, 277. ISBN 9780307773883.
  37. "[1] Արխիվացված 2014-10-20 Wayback Machine". Mississippi Writers and Musicians, Retrieved March 17, 2012
  38. "Eudora Welty Writers' Symposium" Mississippi University for Women. Retrieved November 28, 2011.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Анастасьев Н. Рец. На кн. Loosing Battles. N.Y. 1970 // Совр. худ. лит. за рубежом. 1971, № 4, с. 44-46.
  • Анастасьев Н. Прощание с иллюзией // Иностр. лит. 1973, № 4, с.268 — 270. Optimist’s Daughter.
  • Волостникова В. В. Новые книги о Юдоре Уэлти: (Сводный реферат) // РЖ.- 1985.- № 5. — С.94-98.
  • Тлостанова М. В. «Первая леди» американской литературы: Принципы организации повествования в романе Ю. Уэлти «Проигранные сражения». Нальчик. Изд. Центр «Эль-Фа», 1993.
  • Тлостанова М. В. Художественный мир Юдоры Уэлти и специфика послевоенной прозы Юга США. Дис… канд. филол. наук. М., 1994.
  • Федорович О. С. Лексико-стилистические особенности литературы «южной школы» и проблемы их передачи на русский язык на материале творчества Юдоры Уэлти. Диссертация… канд. филол. наук. М., 2006.

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուդորա Ուելտի» հոդվածին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Welty, Eudora. One Writer’s Beginnings.Harvard University press. Cambrige, Massachusetts. London, England 1984.
  • Welty, Eudora. One Time, One Place. Mississippi in the Depression. A Snapshot Album. University Press of Mississippi. Jackson, 1994.
  • Welty, Eudora. Country Churchyards. University Press of Mississippi. Jackson, 2000.