Jump to content

Յուգորսկի շար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուգորսկի շար
Տեսակնեղուց
Երկիր Ռուսաստան[1]
Լայնություն12 կմ
Ջրլիցի ափինԿարայի ծով[1] և Բարենցի ծով[1]
Լիճ հոսող գետBolshaya Oyu? և Nikolskaya?
69°45′N 60°30′E / 69.75°N 60.5°E / 69.75; 60.5
Քարտեզ
Քարտեզ
Յուգորսկի շար նեղուցը տիեզերքից

Յուգորսկի շար, նեղուց Վայգաչ կղզու և Եվրասիա մայրցամաքի միջև, միացնում է Բարենցի և Կարայի ծովերը։ Երկարությունը 39 կմ է, լայնությունը՝ 2,5–12 կմ, խորությունը՝ մինչև 36 մ։ Տարվա մեծ մասը ծածկված է սառույցներով։ Նեղուցում կան մի քանի կղզիներ, որոնցից խոշորներն են Ստորոժևոյը և Սոկոլիին։ Նեղուցի ափերը զառիթափ և ժայռոտ են։ Ափերին բուսականություն չկա, միայն նոսր խոտածածկույթ և մամուռ:

Վարչականորեն նեղուցի ափերը պատկանում են Նենեցյան ինքնավար օկրուգի Զապոլյարնի շրջանի Յուշարսկի գյուղական խորհրդին։

Նեղուցը պոմորներն օգտագործել են Օբ գետի գետաբերանի հետ կապվելու համար դեռևս 16-րդ դարում (և հավանաբար ավելի վաղ), ինչը հաստատել է անգլիացի ճանապարհորդ, Արկտիկայի հետազոտող կապիտան Սթիվեն Բորոն, որը 1556 թվականին հասել է Վայգաչ: 1580 թվականին Յուգորի շարը հատած առաջին արևմտաեվրոպացի ծովագնացներն էին անգլիացիներ Արթուր Պետը և Չարլզ Ջեքմանը:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 129