Յուբեր Ակեն
| Յուբեր Ակեն ֆր.՝ Hubert Aquin | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 24, 1929[1][2] |
| Ծննդավայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
| Մահացել է | մարտի 15, 1977[1][2] (47 տարեկան) |
| Մահվան վայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Մոնրեալի համալսարան |
| Երկեր | Prochain épisode? |
| Մասնագիտություն | գրող, վիպասան, լրագրող, կինոռեժիսոր և խմբագիր |
| Աշխատատու | Société Radio-Canada |
| Ամուսին | Thérèse Larouche? և Andrée Yanacopoulo? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Emmanuel Aquin?, Stéphane Aquin? և Philippe Aquin? |
Յուբեր Ակեն (հոկտեմբերի 24, 1929[1][2], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա - մարտի 15, 1977[1][2], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա) քվեբեկացի գրող, կինոռեժիսոր և մտավորական: Հատկապես հայտնի է իր «Հաջորդ դրվագ» վեպով: Նա նշանակալի դեր է խաղացել Քվեբեկի անկախության շարժման պատմության մեջ՝ նպաստելով և՛ որպես ակտիվիստ, և՛ էսսեիստ։ Իր կյանքի մեծ մասը պայքարելով ինքնասպանության մտքերի դեմ՝ նա ի վերջո 1977 թվականին ինքնասպանություն է գործել Վիլլա Մարիա քոլեջի այգիներում:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուբեր Ակենը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Մոնրեալի Սեն-Անդրե փողոցի 4037 հասցեում։ Նրա ընտանիքը հիմնականում ֆրանսիական-կանադական ծագում է ունեցել, որոշ չափով նաև իռլանդական ծագում՝ իր մեծ տատի՝ Հելեն ՄակՔարդոնի միջոցով:[3] Նրա հայրը Մոնրեալի սպորտային ապրանքների վաճառական է եղել[4]: Ակենն ունեցել է երեք որդի՝ Ֆիլիպին և Ստեֆանին առաջին կնոջից՝ Թերեզ Լարուշից, իսկ Էմանուելին՝ Անդրե Յանակոպուլոյից: Նրա զարմիկը՝ Ֆրանսուա Ակենը, ընտրվել է որպես Քվեբեկի Լիբերալ կուսակցության անդամ 1966 թվականին, սակայն լքել է կուսակցությունը 1967 թվականին Ժան Լեսաժի հետ Դը Գոլի Vive le Québec libre!-ի շուրջ առաջացած անհամաձայնությունների պատճառով՝ դառնալով անկախ MLA կուսակցության առաջնորդ։ Յուբեր Ակենը նաև ինժեներ Ռիչարդ Աքվինի եղբայրն է եղել, ում հետ 1960-ականներին նա փորձել է կազմակերպել ավտոարշավի Գրան Պրի Մոնրեալում[5]:
Ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակենն ընդունվել է Սենտ-Մարի քոլեջ՝ Հիսուսի միաբանության հաստատություն, 1946 թվականի սեպտեմբերին և հեռացել՝ 1948 թվականի հունիսին[6]: Ըստ Գայլեն Մասուտրեի՝ Ակենը հիանալի արդյունք է ցուցաբերել այնտեղ: Այդ ընթացքում նա հանդիպել է Լուի-Ժորժ Կարիերին, որը դարձել է նրա ողջ կյանքի ընկերը։ Նա նաև թատրոնում է մասնակցություն ունեցել, որն էլ օգնել է նրան հաղթահարել մանկական ամաչկոտությունը[7]: 1948 թվականի սեպտեմբերին նա սկսել է փիլիսոփայություն ուսանել Մոնրեալի համալսարանում՝ ստանալով իր գիտական աստիճանը 1951 թվականին՝ 21 տարեկանում: Համալսարանում սովորելու տարիներին նա ղեկավարել է Le Quartier latin ուսանողական թերթը: Թեև նրան առաջարկել են դասախոսի պաշտոն համալսարանում, նա հրաժարվել է՝ փոխարենը նախընտրելով զբաղվել լրագրողական կարիերայով[8]: 1951 - 1954 թվականներին սովորել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։ Ակենը Եվրոպա կատարած յուրաքանչյուր ուղևորություն նկարագրել է որպես «զգացմունքային շոկ», թեմա, որը հետագայում հայտնվել է նաև իր ստեղծագործությունների մեջ[9]:
Մասնագիտական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
1954-ին Մոնրեալ վերադառնալուց հետո Ակենն աշխատանքի է ընդունվել որպես ռեժիսոր և սցենարիստ Radio-Canada-ում, որտեղ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1959 թվականը: 1959 թվականից մինչև 1963 թվականը նա աշխատել է որպես ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ազգային կինովարչությունում (NFB)[4][10]: Հատկանշական է, որ նա իր ներդրումն է ունեցել ռեժիսոր Մոնիկ Ֆորտյեի À l'heure de la décolonisation ֆիլմում, որը նրան ստիպել է 1962 թվականին հարցազրույց վերցնել ապագաղութացման շարժման հայտնի դեմքերից, ինչպիսիք են՝ Ալբերտ Մեմմին (որի հետ նա բարեկամական կապեր է հաստատել)[11], Մեսալի Հաջը, Օկտավ Մանոնին և Օլիմպ Բհելյենումը[9]: Ապագաղութացման թեման զգալի ազդեցություն է ունեցել նրա քաղաքական գրվածքների վրա։ Նույն Եվրոպա կատարած այցի ժամանակ նա երեք օր անցկացրել է Ժորժ Սիմենոնի հետ[12]՝ հեղինակ, որով նա մեծապես հիացել է[13]: Ակենը փորձել է ֆիլմ ստեղծել Սիմենոնի մասին, բայց այդպես էլ չի ավարտել այն:
Ակենն աշխատել է Մոնրեալի ֆոնդային բորսայում 1960-1964 թվականներին[14]: 1966 թվականին նա գրել է Faux bond ֆիլմի սցենարը՝ հիմնված արդեն իսկ գոյություն ունեցող սցենարի վրա, և որոշ ժամանակ երկմտելուց հետո ի վերջո ստանձնել է գլխավոր դերը: Ֆիլմի կադրերը օգտագործվել են Ժակ Գոդբաուի NFB վավերագրական Deux épisodes dans la vie d'Hubert Aquin ֆիլմի մի քանի հատված նկարազարդելու համար[15]: 1967 թվականին Ակենը սկսել է գրականություն դասավանդել Սենտ-Մարի քոլեջում[16]: 1969 թվականին նա աշխատանքի է ընդունվել Մոնրեալի Քվեբեկի համալսարանում (UQAM)[17], սակայն թողել է աշխատանքը 1970 թվականին՝ պատճառաբանելով ռեկտոր Լեո Ա. Դորայի քաղաքականության հետ անհամաձայնությունները[18]: 1974 թվականին Օտտավայի Կարլտոնի համալսարանը նրան աշխատանքի է ընդունել որպես հրավիրյալ գիտնական[19], սակայն պայմանագիրը չի երկարաձգվել[20]:
1975 թվականին Ակենը նշանակվել է Éditions La Presse-ի գրական տնօրեն[21]: Այնուամենայնիվ, նա պաշտոնանկ է արվել 1976 թվականի օգոստոսին. նրան ազատել են աշխատանքից Քվեբեկի ստեղծագործությունների նկատմամբ Éditions La Presse-ի մշակութային քաղաքականությունը դատապարտող բաց նամակ հրապարակելուց հետո։ Այնուհետև նա մեղադրել է իր վերադասին՝ Ռոջեր Լեմելինին «Քվեբեկը ներսից գաղութացնելու մեջ»[14]: 1976 թվականին Ակենը վերսկսել է դասավանդել UQAM-ում, սակայն գործադուլի պատճառով նրա պաշտոնավարումը տևել է ընդամենը մեկ ամիս[22]: 1976 թվականին Parti Québécois-ի հաղթանակից հետո, Ակենը հույս է ունեցել կառավարությունում ստանձնել մշակութային հարցերի փոխնախարարի պաշտոնը, սակայն իր ցանկությունը չի իրականացել[23]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականին[24] Ակենը բացահայտել է իր կիրքը ավտոարշավների նկատմամբ, ինչը ոգեշնչել է նրան աշխատել Իլե Սենտ-Հելենում՝ նպատակ ունենալով կազմակերպել ավտոմրցարշավի Գրան Պրի[25]: Դրան հասնելու համար նա 1960 թվականին հիմնել է իր սեփական ավտոարշավային ընկերությունը՝ Le Grand Prix de Montréal Inc.[26]: Նա նաև իր 1961 թվականին նկարահանված Le Sport et les Hommes ֆիլմում[27] (Ռոլան Բարտի հետ համագործակցությամբ) և «Հաջորդ դրվագ» վեպում ներառել է ավտոարշավի տարրեր: Երազել է նաև մրցարշավի ավտովարորդ դառնալ, սակայն զգացել որ չափազանց մեծ է դրանով զբաղվելու համար[24]: Մոնրեալում ավտոմրցարշավի Գրան Պրին ի վերջո իրականություն է դարձել 1978 թվականին:
Հենց Radio-Canada-ում նա հանդիպել է Թերեզ Լարուշին, ով իր ընկերոջ՝ Լուի-Ժորժ Կարիերի սցենարիստուհին է եղել[28]: Նրանք ամուսնացել են 1955 թվականին: 1963 թվականին նա հանդիպել է Անդրե Յանակոպուլոյին, ով ծնվել է Թունիսում՝ կիսասիցիլիացի, կես հույն հորից և ֆրանսիացի մորից: Յանակոպուլոն ունեցել է բժշկության և սոցիոլոգիայի դիպլոմներ: Նա թեզ է պատրաստել ինքնասպանության վերաբերյալ և ուսումնասիրել՝ «Դեպրեսիան Մոնրեալում ֆրանսիացի կանադացիների շրջանում» սոցիոլոգ Գի Ռոշեի և հոգեբույժ Կամիլ Լաուրինի ղեկավարությամբ, որը ապագայում եղել է նաև անկախության կողմնակից նախարար՝ Ռենե Լևեսկի օրոք: Յանակոպուլոն մինչև մահ եղել է Ակենի սիրուհին[29]: Ակենն ու Լարուշը ամուսնալուծության գործընթացը սկսել են 1966 թվականին[30]: Ակենի եկամուտների հետագա բռնագրավումները նրա ֆինանսական դժվարությունների պատճառն են դարձել[31]:
Քաղաքական ներգրավվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1958-ին Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանությունը այցելել է նրա գրասենյակ և առգրավել այնպիսի հեղինակների գործեր, ինչպիսիք են Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը, Կարլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը: Սրա պատճառով գաղտնի դատավարություն է անկացվել Օտտավայում, որը տևել է երեքից չորս օր: Այս ընթացքում նրան հարցաքննել են իր համալսարանական ընկերների մասին, հավանաբար փորձելով գտնել կոմունիստ ակտիվիստների: Ըստ Գայլեն Մասուտրեի, «այս իրադարձությունները զգալիորեն բարձրացրին նրա քաղաքական գիտակցությունը և նպաստեցին, որ սկսի աջակցել անջատողական գաղափարախոսությանը»[32]: Լինելով Քվեբեկի անկախության ակտիվիստ, նա 1960-1968 թվականներին ծառայել է որպես Rassemblement pour l'indépendance nationale-ի (RIN) գործադիր անդամ[14]: 1962 թվականին նա Liberté ամսագրում հրապարակել է իր հայտնի քաղաքական էսսեն՝ La fatigue Culturelle du Canada français՝ ի պատասխան Պիեռ Էլիոթ Թրյուդոյի Cité libre-ում հրապարակած անկախության մասին La nouvelle trahison des clercs հոդվածի:
1964 թվականի հունիսի 19-ին նա՝ Le Devoir և Montréal-Matin թերթերին ուղղված նամակում, հրապարակայնորեն հայտարարել է, որ անցնում է «գաղտնի» ծառայության և դառնում «Հատուկ կազմակերպության հրամանատար»՝ նպատակ ունենալով միանալ Front de libération du Québec-ին[4][33][34]: Ապա նա ապաստան է փնտրել սկզբում Լուի-Ժորժ Կարիերի նստավայրում, իսկ ավելի ուշ՝ Անդրե Յանակոպուլոյի մոտ[4]: Այնտեղ նա հանդիպել է բժիշկ Պիեռ Լեֆեվրին՝ հոգեբույժ և Parti pris-ի աշխատակից[4], որն էլ հունիսի 26-ին նրա մոտ ախտորոշել է «նյարդային խանգարում», որը պահանջել է անհապաղ բուժում: Հունիսի 29-ին մամուլի հաղորդագրությունում ասվել է, որ Հատուկ կազմակերպությունը հուլիսի 1-ին գործողություն է ձեռնարկելու[35]: Այնուամենայնիվ, հուլիսի 5-ին Ակենը ձերբակալվել է գաղտնի ոստիկանի կողմից՝ գտնվելով գողացված մեքենայում ատրճանակով, Սեն Ժոզեֆի աղոթատեղի հետևի ավտոկայանատեղիում:
Ազատազրկման ժամանակ նա իրեն «հեղափոխական» է անվանել: Նրան առաջադրվել է երկու մեղադրանք՝ «գողություն և գողացված ապրանքներ պահել» և «վտանգավոր նպատակով մարտական զենք պահել»[36]: Այնուհետև նա երկու ամսով բանտարկվել է Ալբերտ-Պրեվոստ ինստիտուտի հոգեբուժարանում՝ լինելով առավելագույն հսկողության ներքո: Հենց այս շրջանում նա սկսել է գրել իր «Հաջորդ դրվագ» վեպը[4], որում պատմում է բանտարկված հեղափոխականի մասին: Հետաձգված դատավարության վճիռը հայտնի է դարձել միայն 1966 թվականին: Այնուհետև Ակենին արդարացրել են նրա հոգեկան առողջության վերաբերյալ տրված հակասական ցուցմունքների պատճառով: Նրա ատրճանակը, սակայն, առգրավվել է[37]:
1966 թվականի մայիսին Ակենը Քվեբեկից տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ սկսել է հետաքրքրվել «Յուրայի հարցով» և փորձել կապ հաստատել Բեռնի Յուրայի ինքնավարների հետ[38]: Օգոստոսի 29-ին Վո կանտոնի ոստիկանությունը նրան հարցաքննել է RIN-ի հետ իր առնչության և նախկինում բանտարկված լինելու մասին: Նրան կասկածել են Front de libération jurassien-ի հետ դավաճանության մեջ[31]: Նոյեմբերի 19-ին Վո կանտոնը Օտարերկրացիների դաշնային ոստիկանության անունից նրան մերժել և չի տրամադրել Նիոնում ապրելու համար անհրաժեշտ բնակության թույլտվություն՝ որպես պատճառ նշելով, որ «օտարերկրացիները շատ են»: Ուստի, նրան պահանջել են լքել Շվեյցարիան մինչև 1967թ. հունվարի 15-ը[39]: Այնուհետև Ակենը տեղափոխվել է Փարիզ, որտեղ մնացել է մինչև 1967 թվականի մարտի 21-ը[38]՝ նախքան Մոնրեալ վերադառնալը[40]: 1969 թվականին նա քննադատել է RIN-ը լուծարելու որոշումը՝ հօգուտ Ռենե Լևեսկի Mouvement Souveraineté-Association-ի և հետագայում լքել է կուսակցությունը[14]:
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1952 թվականին Ակենը գրել է Les Redempteurs ստեղծագործությունը, որը չի հրատարակվել մինչև 1959 թվականը[41]: 1959 թվականից հետո նրա գրվածքները սկսել են տպագրվել տարբեր ամսագրերում, այդ թվում՝ Parti pris, Le Magazine Maclean, Voix et images du pays, Écrits du Canada և գրական ամսագիր Liberté-ում, որտեղ տնօրեն է եղել 1961-ից[42] մինչև 1962 թվականը[43]: Նրա ամենահայտնի վեպը՝ «Հաջորդ դրվագը»[4], լույս է տեսել 1965 թվականին Մոնրեալում, որին հաջորդել է դրա հրատարակումը Փարիզում՝ 1966 թվականին, և անգլերեն թարգմանությունը Տորոնտոյում՝ 1967 թվականին: Քվեբեկում այն հաջողություն է ունեցել վաճառքի և քննադատական վերլուծության տեսանկյունից: Առաջին հրատարակությունը սպառվել է երկուսուկես ամսում: Գրականագետ Ժան Էթիե-Բլեը, գրելով Le Devoir-ի համար, շնորհավորել է՝ հայտարարելով. «Մենք այլևս փնտրելու կարիք չունենք, մենք ունենք նրան՝ մեր մեծ գրողին: Աստված իմ, շնորհակալ եմ»[44]: Փարիզում քննադատների կողմից ընդունելությունն ավելի բուռն է եղել[45]: 1969 թվականին նա դարձել է առաջին քվեբեկացի գրողը, որը հրաժարվել է Գլխավոր նահանգապետի գրական մրցանակից, որը շահել է իր 1968 թվականի Trou de memoire վեպի համար[14]: Նույն թվականին նա հրատարակել է L'Antiphonaire-ը, որը, ի տարբերություն իր նախորդ վեպերի, զուրկ է եղել բացահայտ քաղաքական հղումներից: 1971 թվականին նա թողարկել է Point de fuite-ը և հրաժարվել Liberté-ում խմբագրություն անելուց՝ պնդելով, որ ամսագիրը անտեսել է 1970 թվականի հոկտեմբերյան ճգնաժամի իրադարձությունները՝ Կանադայի Արվեստի խորհրդի ֆինանսավորումից չզրկվելու համար[14]: 1974 թվականին նա հրատարակել է Neige noire-ը՝ Համլետի ժամանակակից ադապտացիան: Կյանքի վերջում նա մտադիր է եղել գրել Obombre-ն՝ աշխատանք, որն այդպես էլ անավարտ է մնացել։ Նրա L'Invention de la mort վեպը, որը գրվել է մոտ 1959 կամ 1960 թվականներին, վերջապես հրատարակվել է հետմահու 1991 թվականին[46]:
Ինքնասպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնասպանության միտքը երկար տարիներ տանջել է Ակենին և նա հաճախակի հիշատակել է դրա մասին ընկերների հետ կատակներում[47]: 1971 թվականի մարտի 29-ին նա ինքնասպանության փորձ է կատարել՝ բարբիտուրատներ ընդունելով Queen Elizabeth հյուրանոցի սենյակում, որը անհաջող է եղել: Այնուհետև նա հոսպիտալացվել է Sacré-Cœur հիվանդանոցում մինչև ապրիլի 4-ը[48]: Հյուրանոցում նա գրանցվել է իր «Անտիֆոնարը» վեպի հերոսի անունով՝ Ջ. Վ. Ֆորեստիեր[49]: 1977 թվականի մարտի 15-ին նա ինքնասպանության հերթական փորձն է արել՝ այս անգամ հրազենով Մոնրեալի Վիլլա Մարիա քոլեջի այգիներում՝ թողնելով իր վերջին գրառումն Անդրե Յանակոպուլոյին.
| Այսօր՝ 1977 թվականի մարտի 15-ին, ես դատարկ եմ ինձ զգում։ Ես լիովին կոտրված եմ: Ես չեմ կարող և չեմ ցանկանում բուժել հոգիս: Սա իմ ընտրությունն է։ Ես խաղաղ եմ ինձ զգում; իմ արարքը ճիշտ է՝ կենդանի, բանական էակի սովորական արարք: Հիշի՛ր՝ ես միշտ գիտեի, որ կգա պահը, երբ ինքս կընտրեմ իմ կյանքի ավարտը։ Ես ամեն ինչ հասցրել եմ անել իմ կյանքում, և հիմա այն ավարտված է: - Յուբեր Ակեն[4]
|
Հեղինակությունը անգլիախոս Կանադայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակենի «Հաջորդ դրվագ» վեպը (թարգմանվել է Շեյլա Ֆիշմանի Prochain épisode-ից) անգլիախոս Կանադայում նշվում է որպես կանադական գրականության հիմնական աշխատանքներից մեկը: Այն ընտրվել է 2003 թվականի CBC Radio's Canada Reads մրցույթի համար, որտեղ լրագրող Դենիզ Բոմբարդյեն հավանություն է տվել դրան: Գիրքը մրցույթում հաղթել է Ջասթին Թրյուդոյի վճռական քվեի շնորհիվ, որն էլ հետագայում դարձել է Կանադայի վարչապետը: Հետաքրքիր է, որ Թրյուդոն ի սկզբանե այլ գրքի՝ Ուեյն Ջոնսթոնի «Անպատասխան երազների գաղութ»-ի համար է պայքարել[50]: Ջասթին Թրյուդոն նախկին վարչապետ Պիեռ Էլիոթ Թրյուդոյի որդին է եղել, որին Ակենը հիշատակել է իր La fatigue Culturelle du Canada français աշխատությունում: Մեկ այլ անգլերեն թարգմանություն, պահպանելով բնօրինակ ֆրանսերեն վերնագիրը, կատարվել է Փեննի Ուիլյամսի կողմից և հրատարակվել 1967 թվականին: Ակենի մասին ուշագրավ անգլերեն աշխատանք է HA! A Self-Murder Mystery-ն (2003)՝ նրա ընկեր Գորդոն Շեպարդի կենսագրական փորձը:
Հարգանքի տուրք և պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուբեր-Ակենի շենքը Քվեբեկի համալսարանում (որը կառուցվել է 1975-1979 թվականներին) անվանվել է նրա պատվին (հետմահու):
Նրա արխիվները պահպանվում են Քվեբեկի Bibliothèque et Archives nationales du Montreal արխիվային կենտրոնում[42]:
1979 թվականին քվեբեկցի գրող և կինոռեժիսոր Ժակ Գոդբաուն ստեղծել է վավերագրական ֆիլմ՝ «Յուբեր Ակենի կյանքի երկու դրվագ» վերնագրով[4]:
1984 թվականին Քվեբեկ քաղաքի մի փողոց անվանվել է Յուբեր-Ակեն փողոց՝ ի պատիվ նրան:
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968: Գլխավոր նահանգապետի մրցանակ — Ակենը հրաժարվել է դրանից քաղաքական նկատառումներով:
- 1970: Դեյվիդ մրցանակ | Քվեբեկ նահանգի մրցանակ
- 1972: Prix Athanase-David
- 1974: Prix littéraire de La Presse
- 1975: Grand Prix littéraire de la Ville de Montréal
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965: Prochain épisode (Հաջորդ դրվագ)
- 1968: Trou de mémoire (Հիշողություններ)
- 1969: L'Antiphonaire (Անտիֆոնարը)
- 1971: Point de fuite
- 1971: Neige noire (Համլետի կրկնօրինակը)
- 1959: L'Invention de la mort (գրվել է 1959 թվականին, հրատարակվել՝ 1990 թվականին)
էսսեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1977: Blocs erratiques (հավաքածու, ներառյալ La fatigue culturelle du Canada français)
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1960: L'Exil en banlieue
- 1960: Les Grandes Religions
- 1960: Quatre enfants du monde
- 1961: Quatre instituteurs
- 1961: Le Temps des amours
- 1962: Jour après jour
- 1963: Trois pays, trois grand-mères
- 1963: Trois pays, trois apprentis
- 1963: Jour de mariage
- 1963: L'Homme vite
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1959: Le Sport et les hommes[27]
- 1961: Le Temps des amours
- 1962: À Saint-Henri le cinq septembre
- 1962: Simenon voit la France / La France de Simenon (Յուբեր Ակենի կողմից Ժորժ Սիմենոնի և նրա կնոջ՝ Դենիս Ուիմետի հետ նկարահանված վավերագրական ֆիլմի աշխատանքային անվանումները՝ երբեք չմոնտաժված)
- 1963: À l'heure de la décolonisation (վավերագրական ֆիլմի գաղափարը մասամբ պատկանում է ռեժիսոր Յուբեր Ակենին, բայց Մոնիկ Ֆորտյեն է այն ավարտին հասցրել, որին և վերագրվում է արտադրությունը)
Գրող
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964: La Fin des étés
Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966: Faux bond
Հետագա ընթերցում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sheppard, Gordon, HA! A Self-Murder Mystery. (2003) Փորձարարական կենսագրություն՝ կենտրոնացած Ակենի ինքնասպանության և գրականության պատմության մեջ այլ նշանավոր ինքնասպանությունների վրա:
- Smart, Patricia, Hubert Aquin agent double, (1973).
- Legris, Renée, "Hubert Aquin et la radio. Une quête d'écriture (1954–1977)", Médiaspaul, (2004).
- Palumbo, Filippo, Hubert Aquin et la Gnose, PhD, Universite de Montreal (Canada), 2011, 349 էջեր, AAT NR74925; https://papyrus.bib.umontreal.ca/jspui/bitstream/1866/4817/2/Palumbo_Filippo_2010_these.pdf.
Նշումներ և ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Massoutre 1992, p. 24
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Godbout 1979
- ↑ Massoutre 1992, էջ 138
- ↑ Massoutre 1992, էջեր 31, 37
- ↑ Massoutre 1992, էջ 37
- ↑ Massoutre 1992, էջ 58
- ↑ 9,0 9,1 Massoutre 1992, էջ 133
- ↑ Massoutre 1992, էջ 107
- ↑ Caccia 2004
- ↑ Massoutre 1992, էջ 134
- ↑ Massoutre 1992, էջեր 328-329
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Smart 2008
- ↑ Massoutre 1992, էջեր 166-167
- ↑ Massoutre 1992, էջ 183
- ↑ Massoutre 1992, էջ 203
- ↑ Massoutre 1992, էջ 211
- ↑ Massoutre 1992, էջ 249
- ↑ Massoutre 1992, էջ 252
- ↑ Massoutre 1992, էջ 256
- ↑ Massoutre 1992, էջեր 288-289
- ↑ Massoutre 1992, էջեր 292, 298
- ↑ 24,0 24,1 Massoutre 1992, էջ 101
- ↑ SRC 2017, էջ 107
- ↑ Massoutre 1992, էջ 113
- ↑ 27,0 27,1 Aquin 1961
- ↑ Massoutre 1992, էջ 86
- ↑ Massoutre 1992, էջ 146
- ↑ Massoutre 1992, էջեր 170, 172
- ↑ 31,0 31,1 Massoutre 1992, էջ 173
- ↑ Massoutre 1992, էջ 100
- ↑ Le Devoir 1964, էջ 3
- ↑ Massoutre 1992, էջ 151
- ↑ Massoutre 1992, էջ 152
- ↑ Massoutre 1992, էջ 154
- ↑ Massoutre 1992, էջ 169
- ↑ 38,0 38,1 Massoutre 1992, էջ 171
- ↑ Massoutre 1992, էջ 175
- ↑ Massoutre 1992, էջ 180
- ↑ Massoutre 1992, էջ 105
- ↑ 42,0 42,1 BAnQ
- ↑ Massoutre 1992, էջեր 521-522
- ↑ Blais 1965
- ↑ Massoutre 1992, էջեր 173-174
- ↑ Fournier 1992, էջ 24
- ↑ Massoutre 1992, էջ 122
- ↑ Massoutre 1992, էջ 223
- ↑ Martel & Pleau 2006, էջ 140
- ↑ CBC 2019
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատենագիտական ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jacques Allard (Մարտի 10, 2007 թվական). «Le jour où Hubert Aquin s'en alla». Le Devoir.
- Hubert Aquin (1992). Journal 1948-1971. Montréal: Bibliothèque québécoise.
- Aquin, Hubert (1961). «Le sport et les hommes». onf.ca. Վերցված է Հունվարի 7, 2021 թվական-ին.
- «Fonds Hubert Aquin (MSS145)». Bibliothèque et Archives nationales du Québec. Վերցված է Հունվարի 9, 2021 թ-ին.
- Blais, Jean-Éthier (Նոյեմբերի 13, 1965 թվական). «Prochain épisode, d'Hubert Aquin». Le Devoir.
- «20 facts you might not know about Canada Reads». Canadian Broadcasting Corporation. Մարտի 22, 2019 թվական.
- Caccia, Fulvio (Մայիսի 29, 2004 թվական). «Entretien avec Albert Memmi - L'homme est un être dominant et dépendant». Le Devoir.
- «Hubert Aquin quitte le RIN et choisit l'action clandestine». Le Devoir. Հունիսի 19, 1964 թվական. էջ 3.
- Fournier, Danielle (Ձմեռ 1992). «L'invention de la mort» (PDF). Québec français (84): 24–25.
- Nino Gabrielli (Գարուն-Ամառ 2014). «Hubert Aquin, militant du RIN». Bulletin d'histoire politique. 22 (3): 34–47. doi:10.7202/1024143ar.
{{cite journal}}:|hdl-access=requires|hdl=(օգնություն) - Léo-Paul Desaulniers (1971 թ․ նոյեմբեր). «Ducharme, Aquin: conséquences de la mort de l'auteur». Études françaises. 7 (4): 398–409. doi:10.7202/036501ar.
- Godbout, Jacques (1979). «Deux épisodes dans la vie d'Hubert Aquin ([[:Կաղապար:Heure]])». ONF.ca. Վերցված է Օգոստոսի 29, 2009 թվական-ին.
{{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն) - François Harvey (2019). «Hubert Aquin fade out: excentration, falsification et disparition dans les derniers écrits aquiniens». Études françaises. 55 (2): 137–157. doi:10.7202/1061910ar.
- Martel, Jacinthe; Pleau, Jean-Christian (2006). Hubert Aquin en revue. Quebec City: Presses de l'Université du Québec. ISBN 978-2-7605-1402-7.
- Massoutre, Guylaine (1992). Itinéraires d'Hubert Aquin. Montréal: Bibliothèque québécoise. ISBN 978-2-89406-066-7.
- «Les écrivains dans la course automobile». ici.radio-canada.ca. 2017 թ․ հունիսի 7. Վերցված է Հունվարի 7, 2021 թվական-ին.
- Smart, Patricia (Ապրիլի 2, 2008 թվական). «Hubert Aquin». The Canadian Encyclopedia. Վերցված է Ապրիլի 3, 2011 թվական-ին.
- Patricia Smart (1975 թ․ մայիս). «Neige noire, Hamlet et la coïncidence des contraires». Études françaises. 11 (2): 151–160. doi:10.7202/036606ar.
- Service des archives et de gestion des documents de l'Université du Québec à Montréal|UQAM (2008 թ․ փետրվար). «Fonds d'archives Hubert Aquin (Philippe et Stéphane Aquin) (192 p)».(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hubert Aquin Internet Movie Database կայքում
- Watch Two Episodes from the Life of Hubert Aquin (English-language version of Deux épisodes dans la vie d'Hubert Aquin) Կանադայի ազգային կինոարվեստի կառավարում
| ||||||||||||||||