Յուբարի քինգ
Միջազգային գիտական անվանում | Cucumis melo ‘Yubari King’ ![]() | |
---|---|---|
Taxon rank | կուլտուրա ![]() | |
Parent taxon | • Benincaseae • Cucumis • սեխ ![]() |
Յուբարի քինգ (ճապ.՝ 夕張メロン Yūbari Meron, Yūbari melon), կանտալուպ սեխի տեսակ, որն աճեցվում է ջերմոցներում Սապորոյին մոտ գտնվող Յուբարի փոքրիկ քաղաքում (Հոկայդո, Ճապոնիա)[1]։
Յուբարի քինգը կանտալուպների երկու այլ սորտերի՝ Earl's Favorite-ի և Burpee's «Spicy» Cantaloupe-ի հիբրիդ է։ Հիբրիդի գիտական անվանումն է Cucumis melo L. var. reticulatus Naud. cv. Yubari King։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրակարգ յուբարի քինգ սեխը պետք է լինի կատարյալ կլոր և ունենա բացառիկ հարթ կեղև։ Ցողունի մի մասը, որը կտրված է մկրատով, թողնվում է վերևում՝ էսթետիկ գրավչության համար[2]։ Որոշ ճապոնացիներ Տյուգեն (ճապ.՝ 中元) ավանդական արարողության ժամանակ, երբ իրար տարբեր ընծաներ են տալիս, նվիրում են յուբարի քինգ սեխ[3]։
Արժեք
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին ճապոնական աճուրդում յուբարի քինգի երկու սեխը միասին վաճառվել է 2,5 միլիոն իենով[4]։ 2016 թվականին Ամագասակիի մրգերի և բանջարեղենի շուկան Կոնիշի Սեյկա աճուրդում յուբարի քինգ սեխի զույգը գնել է 3 միլիոն իեն գնով[5][6][7]։ 2019 թվականին Տոկիոյում գործող Pokka Sapporo Food & Beverage Ltd-ն աճուրդում յուբարի քինգ սեխի զույգը վաճառվել է գրանցված ամենաբարձր գնով՝ 5 միլիոն իեն[8][9]։ Այս սեխը համարվում է աշխարհում ամենաթանկ միրգը՝ զույգը 25-30 հազար դոլար[10][11][12]։
Համ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուբարի քինգի միջուկը հյութալի է և նուրբ: Սուր կծու համն աստիճանաբար վերածվում է ձմերուկի քաղցր համի, իսկ հետհամը նման է արքայախնձորի համին[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Yubari: Japan's Melon Kingdom». Sake-Drenched Postcards. Վերցված է 2017-07-28-ին.
- ↑ Shah, Dhiram (15 May 2007). «Japan's Cadillac of melons Yubari melons fetches record 2 million yen». Fareastgizmos. Վերցված է 2010-11-04-ին.
- ↑ «Japon: le boeuf de Kobe et le melon de Yubari désormais protégés par un label». L'Express (ֆրանսերեն). Groupe L'Express. 22 December 2015. Վերցված է 2017-07-28-ին.
- ↑ Hosaka, Tomoko A. (15 May 2009). «Slump hits Japan's most expensive melons». The Independent. Արխիվացված օրիգինալից 2022-05-07-ին. Վերցված է 2011-07-11-ին.
- ↑ 夕張メロン初競り 過去最高2玉300万円 (video) (ճապոներեն). Nippon News Network. 26 May 2016. Վերցված է 2016-05-26-ին.
- ↑ «夕張メロン初競り 過去最高2玉300万円». Livedoor (ճապոներեն). Line Corporation. 26 May 2016. Վերցված է 2016-05-26-ին.
- ↑ «会社概要» [Company Profile]. konishi524.net (ճապոներեն). Konishj-syouten. Վերցված է 2017-07-28-ին.
- ↑ Shimbun, The Yomiuri. «Pair of Yubari melons fetch record ¥5 million at Sapporo auction». The Japan News (անգլերեն). Վերցված է 2019-05-24-ին.
- ↑ «Pair of Yubari melons fetch record ¥5 million at season's first auction in Hokkaido». The Japan Times Online (ամերիկյան անգլերեն). 2019-05-24. ISSN 0447-5763. Վերցված է 2019-05-24-ին.
- ↑ «10 Most expensive fruits from all around the world». The Times of India. 2025-01-15. ISSN 0971-8257. Վերցված է 2025-03-04-ին.
- ↑ «5 most expensive fruits in world that shock with their price». RBC-Ukraine (անգլերեն). Վերցված է 2025-03-04-ին.
- ↑ 12,0 12,1 «Самый дорогой фрукт / Факт дня – статья из рубрики "Еда и развлечения" на Food.ru». Food.ru (ռուսերեն). 2021-12-01. Վերցված է 2025-03-04-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nakata, Eijiro; Staub, Jack E.; López-Sesé, Ana I.; Katzir, Nurit (2005). «Genetic Diversity of Japanese Melon Cultivars (Cucumis melo L.) as Assessed by Random Amplified Polymorphic DNA and Simple Sequence Repeat Markers». Genetic Resources and Crop Evolution. Springer Science+Business Media. 52 (4): 405–19. doi:10.1007/s10722-005-2258-9. S2CID 44226056.