Յուբանկ
| Ubank | |
![]() | |
| Կազմակերպության տեսակ | Ստորաբաժանում (Դուստր ձեռնարկություն) |
|---|---|
| Ոլորտ | Ֆինանսական ծառայություններ |
| Հիմնադրում | 1 հոկտեմբերի, 2008 |
| Գլխավոր գրասենյակ | Սիդնեյ, Ավստրալիա |
| Առանցքային անձինք | Կանիշկա Ռաջա (CEO) |
| Արտադրանք | Բանկային և ֆինանսական ծառայություններ |
| Մայր կազմակերպություն | National Australia Bank |
| Կայք | ubank.com.au |
Յուբանկ (անգլ.՝ Ubank) ավստրալական առցանց բանկ, որը գործում է որպես Ավստրալիայի ազգային բանկի (NAB) ստորաբաժանում: Այն հիմնադրվել է 2008 թվականին և տրամադրում է խնայողական ծառայություններ և հիպոթեքային վարկեր՝ ինչպես առցանց եղանակով, այնպես էլ հեռախոսակապի միջոցով: Յուբանկը գործում է Ավստրալիայի ազգային բանկի լիցենզիայի ներքո և օգտվում է նրա հաշվեկշռից, ռիսկերի կառավարման համակարգից և տեխնոլոգիական ենթակառուցվածքներից: Յուբանկը նաև մասնակցում է Ավստրալիայի կառավարության ավանդների երաշխավորման համակարգին[1]:
Պատմություն և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուբանկը հիմնադրվել է 2008 թվականի հոկտեմբերի 1-ին Գերդ Շենկելի և Գրեգ Սազերլենդի կողմից Ավստրալիայի ազգային բանկի համար, որի նպատակն էր ներկայություն հաստատել ինքնուրույն գործող հաճախորդների շուկայում[2]:
Ավստրալիայի ազգային բանկը հայտարարել է, որ իր նպատակ ունի ներգրավել մանրածախ առևտրի նոր հաճախորդներ՝ միաժամանակ գործելով անկախ իր մյուս մանրածախ բրենդներից[3]: 2009 թվականի տարեկան հաշվետվության մեջ Ավստրալիայի ազգային բանկը նշեց, որ այս ռազմավարությունը եղել է արդյունավետ[4]: Յուբանկն իր գործունեությունը ծավալում է Ավստրալիայի ազգային բանկի լիցենզիայի հիման վրա և ընդգրկված է Ավստրալիայի կառավարության ավանդների երաշխավորման համակարգում[5]: Ըստ տեղեկությունների ընդամենը մեկ ամսվա ընթացքում բանկի ավանդների ընդհանուր ծավալը գերազանցել է 500 միլիոն դոլարը[6][7]:
Ավստրալիայի ազգային բանկը հայտարարել է, որ Յուբանկի հաճախորդների շահերի պաշտպանվածության և բավարարվածության մակարդակներն ամենաբարձրերից են Ավստրալիայի ֆինանսական հաստատությունների շարքում[8]:
Ավստրալիայի ազգային բանկի 2009 թվականի տարեկան հաշվետվության մեջ նշվում է, որ Յուբանկ-ի USaver ծառայության միջոցով մեկ ամսվա ընթացքում գրանցվել է մոտ 10.000 նոր հաճախորդ[9]:
Ավստրալիայի ազգային բանկի Յուբանկը համեմատվել է Qantas-ի Ջեթսթար-ի (Jetstar) ավիաընկերության հետ՝ ներքին նորարարության ռազմավարության տեսանկյունից, որի նպատակն է մայր ընկերության համար բացել շուկայի նոր հատվածներ[10]:
2012 թվականի հոկտեմբերին Ավստրալիայի ազգային բանկի գործունեության արդյունքների վերաբերյալ տված հարցազրույցում գլխավոր գործադիր տնօրեն Քեմերոն Քլայնը հայտարարեց, որ Յուբանկը հավաքագրել է 15-16 միլիարդ դոլարի ավանդներ[11]:
2015 թվականի հոկտեմբերի դրությամբ Յուբանկն ուներ 15,7 միլիարդ դոլարի ավանդներ և 3,6 միլիարդ դոլարի հիպոթեքային վարկեր[12]:
2020 թվականի մարտին Ֆիլիպա Ուոթսոնը նշանակվեց Յուբանկի գլխավոր գործադիր տնօրեն[13]:
2023 թվականի հուլիսի դրությամբ Յուբանկն արձանագրել է 17 միլիարդ դոլարի ավանդներ և 700.000 հաճախորդ[14]
«86.400»-ի ձեռքբերումը
[խմբագրել | խմբագրել կոդը]86.400 թվային բանկ[15], որը հիմնադրվել է Էնթոնի Թոմսոնի[16] և Ռոբերտ Բելի[17] կողմից, որի բաժնեմասերի մեծամասնաությունը պատկանում է Cuscal վճարային ընկերությանը[18][19]: 2019 թվականին այն ստացավ ավանդների ընդունման լիազորված հաստատության լիցենզիա[20]:
2021 թվականի հունվարին Ավստրալիայի ազգային բանկը հայտարարեց այն 220 միլիոն դոլարով ձեռք բերելու և Յուբանկի հետ միավորելու ծրագրերի մասին[21]: Գործարքը հաստատվեց կարգավորող մարմնի կողմից՝ չնայած մրցակցության նվազման վերաբերյալ առկա մտահոգություններին[22]: Գործարքն ավարտվեց 2021 թվականի մայիսին՝ մեկ տարի անց 86.400 բրենդի գործունեությունը դադարեցվեց, այն միավորվեց Յուբանկ բրենդին[23]: Սակայն, մինչև 2023 թվականի փետրվար ամիսը ձեռքբերումը քննադատվեց որոշ հաճախորդների կողմից, որոնք բախվել էին հաշիվների արգելափակման խնդիրներին, ինչպես նաև 86.400-ի աշխատակիցների կողմից, ովքեր քննադատում էին ընկերության որդեգրած ուղղությունը[24]:
Արտադրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուբանկը դիմորդներին հնարավորություն է տալիս ժամկետային ավանդի համար դիմել առցանց կամ հեռախոսով և անմիջապես ներդնել գումարը BPAY համակարգի միջոցով: Այն ժամանակ սա նորույթ էր ավստրալիական շուկայում[25]:
2009 թվականի օգոստոսին Յուբանկը գործարկեց USaver կոչվող նոր առցանց խնայողական հաշիվը, որը, ըստ հաղորդումների առանձնանում էր իր առցանց դիմումի գործընթացով[26][27]:
2011 թվականի փետրվարին Յուբանկը թողարկեց իր առաջին հիպոթեքային վարկավորման արտադրանքը ("UHomeloan" անվանմամբ)[28]:
2013 թվականի օգոստոսին Յուբանկը թողարկեց USaver Ultra գործարքային հաշիվը[29]:
2020 թվականի օգոստոսին Յուբանկը դադարեցրեց իր նոր հաշիվների և ժամկետային ավանդների տրամադրումը ինքնակառավարվող կենսաթոշակային հիմնադրամներին[30][31]:
2022 թվականի հուլիսին Յուբանկը սկսեց փակել արդեն գոյություն ունեցող ինքնակառավարվող կենսաթոշակային հիմնադրամների հաշիվները՝ առաջարկելով առկա միջոցները փոխանցել Ավստրալիայի ազգային բանկի գործող արտադրանքներին[32]:
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 թվականի դեկտեմբերին Յուբանկի USaver խնայողական առցանց հաշիվն արժանացավ Money Magazine ամսագրի «Լավագույններից լավագույնը» մրցանակին[33]:
- 2011 թվականի հոկտեմբերին Յուբանկը ստացավ Ֆինանսական գլոբալ արտադրանքի նորարարության մրցանակ (BAI Financial Global Product Innovation) իր UHomeloan վերաֆինանսավորվող հիպոթեկային վարկի համար[34]:
- 2012 թվականին Australian Lending Awards մրցանակաբաշխության ժամանակ Յուբանկը ճանաչվեց լավագույն առցանց օպերատոր[35]:
- 2012 թվականի նոյեմբերին Յուբանկի «Քեզ նման մարդիկ» (People Like You) հավելվածը Finovate Asia մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «լավագույն ցուցադրություն» մրցանակին[36]:
- 2013 թվականին AFR Smart Investor Blue Ribbon մրցանակաբաշխության ժամանակ Յուբանկն արժանացել է «Տարվա լավագույն ֆինանսական հաստատություն» մրցանակին[37]:
Բրենդավորում և գովազդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուբանկը մեջբերվում է որպես ոչ ավանդական գովազդի, օրինակ, սոցիալական մեդիայի[38], արդյունավետ կիրառման հաջողված օրինակ, թեև բանկը զուգահեռ օգտագործում է նաև գովազդի ավանդական միջոցներ՝ տպագիր մամուլ[39] և հեռուստատեսություն:
Յուբանկի առաջին հեռուստատեսային գովազդը թողարկվել է 2009 թվականին, որը ներկայացնում էր բանկի խնայողական հաշիվը «Խնայելը նոր ձևով ծախսելն է» կարգախոսով՝ փորձելով արտացոլել այդ ժամանակաշրջանի 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի վիճակը[40]
Յուբանկը թողարկել է նաև YouTube-յան տեսահոլովակների շարք՝ Յուբանկ Moneybox անվանմամբ, որի նպատակն էր կրթել և ապահովել ժամանց օգտատերերի համար[41]:
2019 թվականին Յուբանկը ներկայացրեց Միա անունով թվային օգնականին, որի նպատակն էր օգնել հաճախորդներին հիպոթեքային վարկի դիմում ներկայացնելու գործում: Ըստ Յուբանկի Միան վերջին տեխնոլոգիական նորարարությունն է, որը ստեղծվել է հիպոթեքային վարկի հայտին վերաբերող բոլոր հրատապ հարցերին պատասխանելու համար: Միան, որի անվանումը «Իմ ինտերակտիվ գործակալ» (My Interactive Agent) բառակապակցության հապավումն է, օգնում է պարզեցնել գործընթացը՝ տալով ակնթարթային պատասխաններ վարկավորման ընթացքում ամենահաճախ տրվող հարցերին[42]: 2022 թվականի մայիսին Յուբանկը նորացրեց իր լոգոն՝ ներառելով 86.400 թվային բանկի բրենդային ոճը, ինչն արտացոլում էր երկու ընկերությունների միաձուլումը[23]:
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Յուբանկը գործարկեց վիճահարույց գովազդային արշավ՝ որտեղ ներգրաված էին անբուժելի հիվանդ մարդկիկ, ինչն առաջացրեց բազմաթիվ բողոքներ[43]:
Ընկերությունը պաշտպանել է գովազդային արշավը՝ այն որակելով որպես ընդունված կարգերն ու պատկերացումները խախտող[44]:
2022 թվականին մի հաճախորդ բողոք է ներկայացրել Ավստրալիայի ֆինանսական բողոքների քննության մարմին՝ հայտնելով, որ չի կարողացել մուտք գործել իր հաշիվ, որին ի պատասխան բանկը նամակ է ուղարկել հաճախորդին՝ առաջարկելով 100 դոլար փոխհատուցում կրած անհարմարության համար: Սակայն, նամակի համաձայն, փոխհատուցումը ստանալու համար, հաճախորդը պետք է հրաժարվի բանկի դեմ հետագա քայլեր ձեռնարկելուց և գաղտնի պահի համաձայնությունը[45]: Սա տեղի ունեցավ հաճախորդների հաշիվներից գումարների զանգվածային արտահոսքի դեպքերից ընդամենը ամիսներ անց[46][47]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «About us». Ubank. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «NAB – NAB unveils Ubank». National Australia Bank. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Lekakis, George (2008 թ․ հոկտեմբերի 2). «NAB moves into new territory with U». Melbourne Herald Sun. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «2009 Annual Report» (PDF). NAB. 2009 թ․ դեկտեմբեր.
- ↑ «Who we are». Ubank.
- ↑ «Ubank collects $500 m in first month». The Sheet. 2008 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «NAB Australian Region market update» (PDF). NAB. 2008 թ․ նոյեմբերի 17.
- ↑ «Ubank Fact Sheet». National Australia Bank. 2009 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «2009 Annual Report». NAB. 2009 թ․ նոյեմբերի 1.(չաշխատող հղում)
- ↑ «Can NAB's Ubank emulate Jetstar?». Business Spectator. 2009 թ․ դեկտեմբերի 7.
- ↑ «KGB: NAB's Cameron Clyne». Business Spectator. 2012 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Financial results - NAB». nab.com.au. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Why ubank? About Us». www.ubank.com.au (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2026-02-23-ին.
- ↑ «Ubank: growing with the digital generation». NAB News (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2024-06-07-ին.
- ↑ Kane, Annie (2021-05-31). «86 400 launches direct offering». www.theadviser.com.au (անգլերեն). Վերցված է 2021-11-01-ին.
- ↑ Griffiths, Katherine (2021-10-11). «Bank pioneer Anthony Thomson to lead 'buy now, pay later' firm Zip». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2021-11-01-ին.
- ↑ Birmingham, Andrew (2021 թ․ հոկտեմբերի 12). «Update: At 86 400, founder Robert Bell stepping down, Philippa Watson steps up». Digital Nation. Վերցված է 2021-11-03-ին.
- ↑ Yeates, Clancy (2018-06-27). «Seconds out: new 'challenger' 86,400 bank targets big four's turf». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2021-11-04-ին.
- ↑ Pike, Rebecca. «New bank launched in Sydney». www.brokernews.com.au. Վերցված է 2021-11-04-ին.
- ↑ Derwin, Jack (2019-07-18). «Australia just got a new digital bank called 86 400 and its chair has a history of taking on the big end of town». Business Insider Australia (ավստրալիական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-01-29-ին. Վերցված է 2021-11-04-ին.
- ↑ Crozier, Ry (2021 թ․ հունվարի 29). «NAB to buy out neobank 86 400». iTnews. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ 'Evans and Partners analyst Matthew Wilson said it was unlikely 86 400 would have been a vigorous competitor to NAB, but suggested it may have addressed “the excess profits” in retail banking'Yeates, Clancy (2021-01-28). «NAB chases younger clients in 86 400 buyout». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2021-11-16-ին.
- 1 2 «Customers app-laud new ubank digital look and feel». 2022 թ․ մայիսի 17.
- ↑ Koob, Simone Fox (2023-02-10). «'Incredibly frustrating': How a neobank merger caused headaches for ubank». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2024-06-07-ին.
- ↑ «The Bank Channel: NAB launches Ubank». The Bank Channel. 2008 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «NAB pioneers 'five-minute' online bank account». IT Wire. 2009 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Ubank launches online savings account with unbeaten interest rate». NAB. 2009 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Taylor, Peter (2011 թ․ փետրվարի 23). «NAB fires new weapon in bank wars». Herald Sun. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «UBank targets deposits with new account». Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին.
- ↑ «UBank USave SMSF reviews». ProductReview.com.au (ավստրալիական անգլերեն). 2018-11-30. Վերցված է 2026-02-23-ին.
- ↑ «Online Bank | Bank Accounts & Home Loans - ubank». www.ubank.com.au.
- ↑ «NAB Cash Manager Account special interest rate». www.nab.com.au.
- ↑ «Best of the Best: 2010 Survival Guide». A Current Affair, Channel 9. 2009 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Innovating for Customers». BAI.
- ↑ «Award Winners». Australian Lending Awards. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «UBank Archives». 2019 թ․ մարտի 27.
- ↑ «Blue Ribbon Awards: The winners». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «NAB goes online to reach people allergic to banks». Sydney Morning Herald. 2009 թ․ ապրիլի 23.
- ↑ «See more executions from Ubank's USaver press campaign». Newspaper works. 2009 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «UBank USaver Savings is the new spending - YouTube». m.youtube.com. 2012 թ․ փետրվարի 16. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Rebrand positions Ubank as the utilitarian choice | Marketing Magazine». marketingmag.com.au. 2016 թ․ փետրվարի 2. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Introducing Mia: A new face in the home loan space». ubank.com.au. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Ubank faces ad ban after complaints issued to watchdog - AdNews».
- ↑ «UBank CMO stands by campaign – 'We need it to be disruptive' – AdNews».
- ↑ Koob, Simone Fox (2023-01-09). «Ubank offers customer $100 compensation - with a catch». The Age (անգլերեն). Վերցված է 2023-01-09-ին.
- ↑ Sharples, Sarah (2022-12-21). «Melbourne man's 'traumatising' experience as $20,000 drained from Ubank account». News.com.au.
- ↑ Sharples, Sarah (2022-12-05). «Western Australian man's $580k live savings disappears from Ubank account». News.com.au. Վերցված է 2023-01-09-ին.
