Jump to content

Յորիս Մաթեյսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յորիս Մաթեյսեն
հոլ.՝ Joris Mathijsen
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 5, 1980(1980-04-05)[1][2][3] (46 տարեկան)
Ծննդավայր Goirle, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 72 kg
Դիրք կենտրոնական պաշտպան և պաշտպան

Յորիս Մաթեյսեն (հոլ.՝ Joris Mathijsen, արտասանություն՝ [ˈjoːrɪs mɑˈtɛisə(n)]; ապրիլի 5, 1980(1980-04-05)[1][2][3], Goirle, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, ով ավարտել է խաղային կարիերան, հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում: 2010 թվականի աշխարհի փոխչեմպիոն։

Մաթեյսենը Եվրո-2012-ում Պորտուգալիայի դեմ խաղում

Թիլբուրխի «Վիլլեմ II» ակումբի սան է, որի կազմում նորամուտը նշել է 1999 թվականի փետրվարի 27-ին «Ուտրեխտի» հետ խաղում։ «Վիլեմ II»-ում վեց մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել Է Ալկմարի ԱԶ ակումբ, որտեղից արդեն հայտնվել է ազգային հավաքականում (2004 թվականի նոյեմբերի 17-ի առաջին խաղը Անդորրայի հավաքականի դեմ)։ 2006 թվականի ամռանից եղել է գերմանական «Համբուրգի» պաշտպանության հիմնական խաղացողը։ Եղել է Հոլանդիայի հավաքականի հիմնական պաշտպաններից մեկը ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ հոլանդացիները հասել են եզրափակիչ, սակայն լրացուցիչ ժամանակում զիջել են Իսպանիայի հավաքականին: Մաթեյսենը մասնակցել է հավաքականի 7 խաղերից 6-ին (վնասվածքի պատճառով բաց է թողել քառորդ եզրափակիչը Բրազիլիայի հետ[4]) և ստացել է 1 դեղին քարտ (եզրափակչի 117-րդ րոպեին)։ Մասնակցել է նաև 2006 թվականին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությանը (մասնակցել է հավաքականի 4 խաղերից 3-ին) և 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը (4 խաղերից 3-ը): Հոլանդացիների համար ձախողված Եվրոպայի 2012 թվականի առաջնությունում մասնակցել է 3 խաղերից 2-ին (վնասվածքի պատճառով բաց է թողել Դանիայի դեմ մեկնարկային խաղը[5])։ Հոլանդիայի հավաքականի մարզիչ Բերտ վան Մարվեյկը Եվրոպայի առաջնությունից հետո Յորիսին անվանել է այն ֆուտբոլիստների թվում, որոնց հետ մտադիր չէ հետագայում աշխատել հավաքականում[6]։ Հաջորդ օրը հայտնի դարձավ Վան Մարվեյքի հրաժարականը։

Լինելով աջլիկ՝ Մաթեյսենը ակումբում և հավաքականում սովորաբար խաղում էր ձախ կենտրոնական պաշտպանի դիրքում։ «Համբուրգում» հանդես է եկել 5-րդ, իսկ հավաքականում՝ 4-րդ համարով, քանի որ 5-րդ համարի տակ երկար տարիներ խաղացել է Ջովաննի վան Բրոնքհորսթը:

2011 թվականի ամռանը «Համբուրգից» տեղափոխվել է իսպանական «Մալագա» ազգային հավաքականում իր երկարամյա գործընկեր հարձակվող Ռուդ վան Նիստելռոյի հետ: «Մալագայում» 14 համարի մարզաշապիկն է կրել։

2012 թվականի օգոստոսին Յորիսը տեղափոխվեց «Ֆեյենորդ», որը կենտրոնական պաշտպանի կարիք ուներ Ռոն Վլարի՝ անգլիական «Աստոն Վիլլա» տեղափոխվելուց հետո[7]։ Օգոստոսի 18-ին կայացած «Հերենվենի» դեմ իր նորամուտի խաղում Մաթեյսենը 76-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից[8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Քրիստել վան Ռեյնի հետ, ում հետ հարաբերությունների մեջ է 2000 թվականից։ Նրանք ունեն 2 որդի՝ Յենս-Յորիսը և Ջուլիանը։

Ակումբային ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011/12 մրցաշրջանից հետո

Մրցաշրջան Ակումբ Խաղեր Գոլեր
1998/99 Վիլլեմ II 1 0
1999/00 Վիլլեմ II 7 0
2000/01 Վիլլեմ II 22 1
2001/02 Վիլլեմ II 31 1
2002/03 Վիլլեմ II 34 1
2003/04 Վիլլեմ II 32 3
2004/05 ԱԶ 25 1
2005/06 ԱԶ 25 0
2006/07 ԱԶ 1 1
2006/07 Համբուրգ 32 0
2007/08 Համբուրգ 31 1
2008/09 Համբուրգ 33 2
2009/10 Համբուրգ 33 1
2010/11 Համբուրգ 19 2
2011/12 Մալագա 28 0
Ընդհանուր 354 14

Մաթեյսենի հանդիպումները Նիդերլանդների հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 84 խաղ/3 գոլ, 56 հաղթանակ, 15 ոչ-ոքի, 13 պարտություն:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 1 2 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Ван Перси и Матейсен сыграют в полуфинале чемпионата мира». Футбол на Куличках. 2010 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
  5. «Матейсен пропустит матч сборной Нидерландов против национальной команды Дании». championat.com. 2012 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «Ван Марвейк обвинил в провале на Euro пятерых игроков». Спорт-Экспресс. 2012 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  7. «Mathijsen vervanger van Vlaar» (հոլանդերեն). feyenoord.nl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  8. «Feyenoord — SC Heerenveen (1:1)» (հոլանդերեն). vi.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յորիս Մաթեյսեն» հոդվածին։