Յորիս Իվենս
![]() հոլ.՝ Joris Ivens | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 18, 1898[1][2][3][…] |
Ծննդավայր | Նեյմեյխեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[4] |
Մահացել է | հունիսի 28, 1989[5][2][3][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[6] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մոնտաժող, սցենարիստ, բեմանկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր և կինոօպերատոր |
Ամուսին | Helen van Dongen?, Germaine Krull?[9] և Marceline Loridan-Ivens? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0412235 |
ivens.nl |
Յորիս Իվենս (հոլ.՝ Joris Ivens; նոյեմբերի 18, 1898[1][2][3][…], Նեյմեյխեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[4] - հունիսի 28, 1989[5][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[6]), հոլանդացի կինոռեժիսոր և օպերատոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յորիս Իվենսը ծագումով հոլանդացի է ։ Ծնվել է 1898 թվականին Նեյմեգենում (Հոլանդիա)։ Ուսումը ստացել է Ռոտերդամի տնտեսագիտական բարձրագույն դպրոցում, ինչպես նաև Շարլոտենբուրգի համալսարանում։ Իր կինոկամերայի օգնությամբ, «Թռչող հոլանդացին» անունը վաստակած Իվենսը ճշմարտացիորեն պատմեց աշխարհին ԽՍՀՄ-ի, Ֆրանսիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Չիլիի, Չինանտանի, Կանադայի, Կուբայի և այլ երկրների կյանքում կատարված կարևոր իրադարձությունների մասին։ Իվենսը ստեղծել է մեծ քանակությամբ վավերագրական ֆիլմեր։ Առաջին կինոնկարներից են՝ «Կամուրջ» (1928 թ.), «Անձրև» (1929 թ.), պոեզիայի և ստեղծագործ աշխատանքի գեղեցկությունը բացահայտող՝ «Զյոյդեր Զե» (1930 թ.), «Նոր երկիր» (1934 թ.)։ 1930 թվականին այցելել է ԽՍՀՄ, նկարահանել Մագնիտագորսկի շինարարներին նվիրված «Երգ հերոսների մասին» կինոնկարը (1932 թ.)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Բորինաժ» (1933 թ.), «Իսպանական հող» (1937 թ.), «Չորս հարյուր միլիոն» (1938 թ.), «Մեր ռուսական ճակատը» (1941), «Ճանաչիր քո թշնամուն» (1941), «Խոսում է Ինդոնեզիան» (1945 թ.)։ Խաղաղության համար մրվող պայքարն են արտացոլում «Խաղաղությունը կհաղթի ամբողջ աշխարհում» (1951 թ.), «Մենք խաղաղության կողմն ենք» (Իվան Պիրևի, Ա. Տորնդայկի և ուրիշների հետ, 1952 թ.), «Մեծ գետերի երգը» (1954 թ., Խաղաղության միջազգային մրցանակ, 1955 թ.) ֆիլմերը։ 1957 թ. նկարահանել է «Սենան դիմավորում է Փարիզին», «Վալպարեսո» (1962), «Երկինքը, երկիրը» (1965), 1968 թվականին՝ «17-րդ զուգահեռական» (մարտնչող Վիետնամի մասին) կինոնկարները։
Իվենի ստեղծագործությունը նպաստել է վավերագրական կինոյի զարգացմանն ամբողջ աշխարհում։
Արժանացել է «Ժողովուրդների խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի (1968 թ.)։
1970 թվականին «Կինոկամերան և ես» վերնագրով հրապարակվել է Իվենսի գիրքը. «Իմ կյանքի հենց սկզբից ես կապված եմ եղել լուսանկարչության հետ,- գրել է նա:- Դրա պատճառը եղել է այն, որ ես ծնվել եմ լուսանկարչի ընտանիքում»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 George Henri Anton Ivens — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Joris Ivens (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Ивенс Йорис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 huwelijkspartner NRC Handelsblad (նիդերլ.) — Mediahuis NRC, 1989. — P. 8. — ISSN 0002-5259; 2589-0719
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118556134 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Photographers’ Identities Catalog
- ↑ https://www.vice.com/nl/article/kzmwmy/het-leven-van-de-nederlandse-fotograaf-germaine-krull-leest-als-een-detective
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 424)։ ![]() |