Յորդիս Գրյոնթոֆթ Ռակներունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յորդիս Գրյոնթոֆթ Ռակներունդ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 11, 1878(1878-07-11)[1]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էհոկտեմբերի 13, 1918(1918-10-13)[1] (40 տարեկան)
Մահվան վայրԴրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտությունճարտարապետ
ԱմուսինNils M. Raknerud?
 Hjørdis Grøntoft Raknerud Վիքիպահեստում

Յորդիս Գրյոնթոֆթ Ռակներունդ (ի ծնե՝ Grøntoft, նորվ.՝ Hjørdis Grøntoft Raknerud, հուլիսի 11, 1878(1878-07-11)[1], Քրիստիանիա, Նորվեգիա - հոկտեմբերի 13, 1918(1918-10-13)[1], Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա), նորվեգացի ճարտարապետ։ Նա ճարտարապետությամբ 1898 թվականից զբաղվելով Նորվեգիայում և Շվեդիայում՝ Սկանդինավիայի առաջին կին ճարտարապետներից մեկն էր[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Sandsgården-ի հարկի համար ստորագրված նախագիծը, Յևիկ (1898)

Ռակներունդը մեծացել է Կրիստիանիայում (ներկայումս՝ Օսլո, Նորվեգիա), որտեղ նրա հայրը՝ Հագբարդ Օգոստոս Գրոնտոֆը (1847-84), առևտրական էր։ Նա երեք տարի անցկացրել է Կրիստիանիա Կունստ-ոգ Հաանդվարսկսկոլեում, ստանալով կրթություն ճարտարապետության ոլորտում (1895-97)։ Կրթությունը ավարտելուց հետո նա սովորել է Օվե Էկմանի և Հոլգեր Սինդինգ-Լարսենի հետ։ 1898 թվականին նախագեծ է Sandsgården-ը՝ մեծ տուն Յևիկում, որտեղ կային նաև խանութներ և գրասենյակներ։ Նրա ստորագրված նախագծերը 1898 թվականի մայիսից գտնվում են համայնքային արխիվում[4]։ Հայդի Ֆրոնկնեսթադը, որն ուսումնասիրել էր Գրյոնթոֆթ Ռակներունդ կենսագրականը, նշում է, թե կանանց համար որքան անսովոր էր 19-րդ դարի վերջում կոմերցիոն կառույց նախագծելը[5]։

1898 թվականին նա շարունակել է իր ուսումը Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որտեղ նա եղել է ամենաառաջին կին ուսանողներից մեկը։ Մի նամակում նա գրել է. «Համենայն դեպս, ես այս դասարանում առաջին կինն եմ...»[5]։

Երբ նա վերադառնում է Լոնդոնից՝ Նորվեգիայում ճարտարապետների համար քիչ հնարավորություններ կային։ 1904 թվականին նա տեղափոխվում է Շվեդիա՝ Մալմյո, որտեղ նա աշխատում էր որպես քաղաքային ճարտարապետ։ Նա նաև նախագծում էր ինտերիերներ և կահույք։ Նրա կողմից նախագծված որոշ կառույցներ տեսանելի են Մալմյոյից և Լունդից։ Մալմյոյից հետո կրթությունը շարունակելու համար նա տեղափոխվում է Փարիզ։ Այստեղ էլ նա ծանոթանում է Նիլս Ռակներունդի հետ, որի հետ 1908 թվականին ամուսանում է[4][5]։

Զույգը բնակություն հաստատեց Նորվեգիայի հարավում՝ Դրամեն քաղաքում, որտեղ Յորդիսը շարունակում էր նախագծել նախագծել բնակելի շենքեր և կահույք։ 1918 թվականին, Իսպանական գրիպով վարակվելուց հետո, նա հոկտեմբերի 13-ին թոքաբորբից մահանում է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://byleksikon.drmk.no/raknerud-hjordis-grontoft-1878-1918/
  2. Froknestad, Heidi (2012). Mjøsmuseet Årbok 2012: Sandsgården i Gjøvik og arkitekten Hjørdis Grøntoft (PDF) (Norwegian). էջ 19.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Folketelling 1900 for 0301 Kristiania kjøpstad: Hjørdis Grøntoft» (Norwegian). Digitalarkivet. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 «Hjørdis Grøntoft Raknerud» (Norwegian). Localhistorie.no. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 5,2 Finborud Børresen, Mette (2013 թ․ փետրվարի 14). «En målbevisst dame med revolver» (Norwegian). NRK: Hedmark og Oppland. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)