Յորգոս Պապակոնստանտինու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յորգոս Պապակոնստանտինու
Giorgos Papakonstantinou portrait crop.jpg
 
Կուսակցություն՝ Համահունական սոցիալիստական շարժում
Կրթություն՝ Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Նյու Յորքի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և համալսարանի դասախոս
Ազգություն հույն
Ծննդյան օր հոկտեմբերի 30, 1961(1961-10-30) (60 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն Flag of Greece.svg Հունաստան
 
Կայք՝ gpapac.com

Յորգոս Պապակոնստանտինու (հուն․՝ Γιώργος Παπακωνσταντίνου, հոկտեմբերի 30, 1961(1961-10-30), Աթենք, Հունաստան), հույն տնտեսագետ, քաղաքական գործիչ, Համահունական սոցիալիստական շարժում (ՊԱՍՈԿ) կուսակցության անդամ։ Հունաստանի ֆինանսների նախարար (2009-2011)։ 2011-2012 թվականներին Հունաստանի շրջակա միջավայրի, էներգետիկայի և կլիմայի փոփոխության նախարար

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագիտական կրթություն Յորգոս Պապակոնստանտինուն ստացել Է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում։ Շարունակել է հետդիպլոմային կրթությունը և ստացել է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան Նյու Յորքի համալսարանում, ինչպես նաև տնտեսագիտության դոկտորական աստիճան՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։

Ուսումնառությունից հետո 10 տարի (1988-1998) աշխատել է որպես Փարիզում տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ավագ տնտեսագետ։ 1998 թվականին Պապակոնստանտինուն վերադարձավ Հունաստան և նշանակվեց վարչապետ Կոստաս Սիմիտիսի խորհրդական՝ տեղեկատվական հասարակության հարցերով։

Երկու տարվա ընթացքում Պապակոնստանտինուին նշանակել են Հունաստանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում տեղեկատվական հասարակության հարցերով հատուկ քարտուղար (2000-2002 թվականներ)։ 2002-2004 թվականներին նա ծառայել է որպես էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության տնտեսական խորհրդատուների խորհրդի անդամ, եղել է OTE-ի (հունական Էլեկտրակապի կազմակերպություն) տնօրենների խորհրդի անդամ և Եվրոպական Միության տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեում Հունաստանի ներկայացուցիչ։ 2003 թվականին նա համակարգել է տնտեսական և սոցիալական բարեփոխումների «Լիսաբոնյան ռազմավարությունը» ԵՄ-ում Հունաստանի նախագահության ժամանակ։

2004 թվականի և 2007 թվականի միջև ընկած ժամանակահատվածում Պապակոնստանտինուն ծառայել է որպես ՊԱՍՈԿ-ի նախագահ Գեորգիոս Պապանդրեու կրտսերի տնտեսական խորհրդական։ Նա նաև եղել է ռազմավարական հետազոտությունների և զարգացման ինստիտուտի (ISTAME), ՊԱՍՈԿ-ի վերլուծական կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ 2005 թվականից մինչև 2008 թվականը։ 2003 թվականից մինչև 2007 թվականը Յորգոս Պապակոնստանտինուին դասավանդել է նաև տնտեսագիտություն Աթենքի էկոնոմիկայի և բիզնեսի համալսարանի գիտության և տեխնիկայի կառավարման խնդիրների ամբիոնում, եղել է գիտական հետազոտությունների և տեղեկատվական հասարակության հարցերով Եվրոպական հանձնաժողովի խորհրդական, մասնակցել է տարբեր միջազգային հետազոտական նախագծերի։

2005 թվականի մայիսին Պապակոնստանտինուն ընտրվել է ՊԱՍՈԿ-ի Ազգային խորհրդի անդամ։ 2007 թվականի սեպտեմբերին նա ընտրվել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Կոզանի մունիցիպալիտետից, իսկ հետագայում՝ 2008 թվականի մարտից նշանակվել է ՊԱՍՈԿ-ի մամուլի քարտուղար։

Յորգոս Պապակոնստանտինուն գլխավորել է ՊԱՍՈԿԻՑ Եվրոպական խորհրդարանի թեկնածուների ցուցակը 2009 թվականի եվրոպական ընտրություններում և Եվրախորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2009 թվականի հունիսին[1]։ 2009 թվականի հոկտեմբերին նա նշանակվել է կառավարության ֆինանսների նախարար, որը ձևավորվել է վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի կողմից արտահերթ Ազգային խորհրդարանական ընտրություններից հետո[2]։ Այս պաշտոնը լքել է 2011 թվականի հունիսին տնտեսական ճգնաժամի ժամանակ և նշանակվել է շրջակա միջավայրի, էներգետիկայի և կլիմայի փոփոխության նախարար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]