Յոտի Ամգե
Արտաքին տեսք
| Յոտի Ամգե | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 16, 1993[1] (32 տարեկան) |
| Ծննդավայր | Նագպուր, Հնդկաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | հինդուիզմ |
| Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Յոտի Ամգե (դեկտեմբերի 16, 1993[1], Նագպուր, Հնդկաստան), դերասանուհի, հնդկական Նագպուր քաղաքի բնակիչ։ Գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենակարճահասակ կին[2][3]։
Երբ լրացավ ծննդյան 18-րդ տարեդարձը, նա ուներ 62,8 սմ հասակ և 5,2 կգ քաշ։ Հենց այդ օրն էլ նրան գրանցեցին Գինեսի ռեկորդների գրքում` որպես բոլոր ժամանակների ամենակարճահասակ կին։
2012 թվականից հանդիպում է աշխարհի ամենակարճահասակ տղամարդու հետ՝ Չանդրա Բահադուր Դանգիի հետ։ Չանդրա Բահադուր Դանգին Նեպալից է։ Հենց 2012 թվականին էլ նրանք նկարահանվեցին Գինեսի ռեկորդների գրքի 57-րդ թողարկման մեջ[4]։
Հեռուստատեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յոտի Ամգեն «Body Shock: Two Foot High Teen» (2009) վավերագրական ռեպորտաժի մասնակից է։
- Մասնակցություն է ունեցել «Bigg Boss 6» ռեալիթի-շոուին։
- Ամգեն «Սարսափների ամերիկյան պատմություն» ֆիլմում կատարել է Մա Պետիտի դերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- ↑ Ամենակարճահասակ կինը
- ↑ «Յոտի Ամգեն ամենակարճահասակ կինն է աշխարհում». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Ամենակարճ» զույգը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- World’s Smallest Woman, Jyoti Amge, releases the World’s Biggest Book in Jaipur City Արխիվացված 2014-01-07 Wayback Machine
- Rediff Slide Show
- Sun news article about Jyoti Արխիվացված 2014-08-29 Wayback Machine
- Jyoti Amge
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոտի Ամգե» հոդվածին։ |
| ||||||||||||||