Յովհաննէս Թումանեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յովհաննէս Թումանեան
Հովհաննես Թումանյան.jpg
Անուն Մականուն Յովհաննէս Թումանեան
Ծնած է 19 Փետրուար 1869
Ծննդավայր Թիֆլիս, Լոռիի Դսեղ գիւղ
Վախճանած է 23 Մարտ 1923 (54 տարեկան հասակին)
Վախճանի վայր Մոսկուա
Ազգութիւն Հայ
Կրօնք Քրիստոնեայ
Մասնագիտութիւն Բանաստեղծ եւ գրող
Ամուսին Օլկա Թումանեան(Մաճկալեան)
Ծնողներ Հայրը՝ Ասլան, մայրը՝ Սոնա
Զաւակներ 10

Յովհաննէս Թումանեան (19 Փետրուար 1869, Դսեղ - 23 Մարտ 1923, Մոսկուա), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային եւ հասարակական գործիչ։ Գրած է բանաստեղծութիւններ, պոէմներ, քառեակներ, վիպերգներ, պատմուածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախօսական յօդուածներ, կատարած է թարգմանութիւններ, մշակած է էպոսի «Սասունցի Դաւիթ» ճիւղը։ Ամենայն Հայոց բանաստեղծ[1]։

Տոհմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանեանի ծնողները

Յովհաննէս Թումանեանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գիւղի քահանան էր՝ ձեռնադրուած որպէս Տէր-Թադէոս։ Ան ազնուական Թումանեան տոհմին կը պատկանէր, որ սերած էր Տարօնէն՝ 10-11-րդ դարերուն, Լոռի գաղթած Մամիկոնեաններէն։ Մայրը՝ Սոնան (1842-1936) Քոչարեաններու տոհմէն էր եւ նոյնպէս դսեղցի էր։ Ըլլալով զրոյց սիրող եւ լաւ պատմող կին՝ ան իր երեխաներուն առասպելներ, առակներ եւ հեքիաթներ կը պատմէր, համեմած ժողովրդական ոճով եւ դարձուածքներով։ Թումանեան՝ ութ զաւակներէն, աւագն էր. միւս զաւակներն էին՝ Ռոստոմ (1871՛-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշաւիր (1888-1921)եւ Արտաշէս (1892-1916)[2]։

Կենսագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնած է Լոռի գաւառի Դսեղ գիւղը, հոգեւորական ընտանիքի յարկին տակ։ Նախնական կրթութիւնը գիւղի դպրոցին մէջ ստանալէ ետք, յաճախած էր Ջալալօղլուի (այժմու Ստեփանաւան) դպրոցը, որմէ շրջանաւարտ՝ 1883-ին[3], անցած է Թիֆլիս շարունակելու ուսումը Ներսիսեան Ճեմարանէն ներս (մնացած է թերաւարտ)։ Շրջան մը վարած է քարտուղարի պաշտօն, ապա ամբողջովին նուիրուած՝ գրականութեան։

Ոչ մէկ ջանք խնայած է՝ Եղեռնէն փրկուած եւ Էջմիածինի մէջ հաւաքուած իր ազգակիցները տեղաւորելու եւ զանոնք սնունդով ապահովելու համար։ Այդ առիթով է, որ ինքզինք կոչած է «Ամենայն Հայոց Բանաստեղծ»՝ կաթողիկոսին հետ վէճի մը ընթացքին։

Անձնական կեանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանեաններու ընտանիքը

1888 թուականին, տասնինը տարեկան հասակին, Թումանեան կ՛ամուսնանայ տասնեօթամեայ Օլկա Մաճկալեանի հետ։ Անոնք կ՛ունենան 10 զաւակներ. Մուշեղ (1889-1938 թթ․), Աշխէն (1891-1968 թթ․), Նուարդ (1892-1957 թթ․), Արտաւազդ (1894-1918 թթ․), Համլիկ (1896-1937 թթ․), Անուշ (1898-1927 թթ․), Արփենիկ (1899-1981 թթ․), Արեգ (1900-1939 թթ․), Սեդա (1905-1988 թթ․), Թամար (1907-1989 թթ․)։

Գլխաւոր գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բանաստեղծութիւններ» վերնագիրով լոյս տեսած են իր գործերը մէկէ աւելի անգամներ։ Իր լաւագոյն գործերէն կը նկատուին՝ «Անոյշ», «Սասունցի Դաւիթ», «Թմկաբերդի Առումը», «Փարվանա» վիպերգները, «Մի Կաթիլ Մեղր»ը, «Շունն ու Կատուն» եւ «Գիգոր» պատմուածքը։

Թումանեանը գրած է հեքիաթներ, վիպերգներ, պտմուածքներ, առակներ, դիւցազներգութիւններ։ Իր գործերուն հիմնական նիւթերն են հայրենի բնութիւնը, ժողովուրդը իր բարքերով, հերոսներով եւ աւանդութիւններով։

Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ջրբաշյան Ե.։ «Հովհաննես Թումանյանի կենսագրությունը»։ armenianhouse.org։ Վերցված է հուլիսի 11, 2012 
  2. «ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՀՄԸ»։ Հովհաննես Թումանյանի թանգարան։ Վերցված է հուլիսի 10, 2012 
  3. Յովհաննէս Թումանեան (1869-1923) Ամենայն Հայոց Բանաստեղծ` «Հանճարեղ Լոռեցին»

Աղբիւրներ[խմբագրել | խմբագրել կոդը]