Յովան Դամյանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Յովան Դամյանովիչ
Քաղաքացիությունը Flag of Serbia.svg Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 4, 1982(1982-10-04)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Կնին, Զագորա, Խորվաթիա
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Պատանեկան կարիերա
1997—1999 Հարավսլավիա Սուտյեսկա
1999—2001 Հարավսլավիա Ցրվենա Զվեզդա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001—2002 Հարավսլավիա Ռադնիչկի
2002—2003 Հարավսլավիա Ռադ 36 (9)
2003—2005 Սերբիա և Չեռնոգորիա Ժելեզնիկ 18 (5)
2005—2006 Սերբիա և Չեռնոգորիա Բորաց (Չաչակ) 37 (14)
2006—2007 Ավստրիա Ռիդ 41 (10)
2007—2009 Գերմանիա Պադերբորն 07 34 (8)
2009—2011 Գերմանիա Վեհեն 24 (1)
2011—2012 Սերբիա Բորաց (Չաչակ) 13 (8)
2012—2013 Բելառուս Դինամո (Մինսկ) 25 (6)
2013  Բելառուս Դինամո (Բրեստ) 4 (0)
2013—2014 Սերբիա ՕՖԿ 9 (4)
2014 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Հունան Բիլոուզ 17 (8)
2015 Սերբիա Նովի Պազար 11 (0)
2016 Սերբիա Վոժդովաց 9 (1)
Ազգային հավաքական
2018 Սերբիա Վոժդովաց
2020—մինչ օրս Սերբիա Վոժդովաց
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յովան Դամյանովիչ (սերբ.՝ Joван Дамjaновић, հոկտեմբերի 4, 1982(1982-10-04)[1][2], Կնին, Զագորա, Խորվաթիա), սերբ ֆուտբոլիստ, հարձակվող, այժմ՝ մարզիչ։ Երեք հանդիպում է անցկացրել Սերբիայի ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Յովան Դամյանովիչը ծնվել է խորվաթական Կնին փոքր քաղաքում[3]։ Սակայն վաղ մանկության տարիներին նրա ընտանիքը տեղափոխվել է Սերբիա։ Հինգ տարեկան հասակում Յովանը սկսել է հաճախել «Սուտյեսկա» ֆուտբոլային դպրոց։ Այնուհետև հայտնվել է սերբական ամենատիտղոսակիր ակումբներից մեկում՝ «Ցրվենա Զվեզդայում»։ Նա անցել է բոլոր տարիքային խմբերով և այնտեղ կնքել իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Սակայն «Ցրվենա Զվեզդայի» հիմնական կազմ մտնել նա չի կարողացել[4]։

Խաղացել է սերբական «Ռադնիչկի», «Ռադ», «Ժելեզնիկ», «Բորաց», ավստրիական «Ռիդ», գերմանական «Պադերբորն 07» և «Վեհեն» ակումբներում[3]։

2012 թվականի մարտին երկու տարվա պայմանագիր է ստորագրել Մինսկի «Դինամոյի» հետ[5]։ Խաղալով մայրաքաղաքային ակումբում՝ Բելառուսի առաջնության 11-րդ տուրում «Նաֆտանի» դեմ խաղում ձևակերպել է իր կարիերայի առաջին հեթ-տրիկը (մինչ այդ մեկ անգամ նա դարձել էր չորս գոլի հեղինակ)[6]։ 2012/13 մրցաշրջանում Յովան Դամյանովիչը վարձավճարով տեղափոխվել է Բրեստի «Դինամո»[3]։

2014 թվականի փետրվարին տեղափոխվել է չինական «Հունան Բիլուզ» ակումբ[3][7]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Յովան Դամյանովիչն իր նորամուտն է նշել Սերբիայի ազգային հավաքականում։ Այնտեղ անցկացրել է 3 ընկերական հանդիպում, գոլեր չի խփել[3]։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Յովան Դամյանովիչը մարզչական աշխատանքի է անցել իր վերջին ակումբում՝ սերբական Սուպերլիգայի «Վոժդովաց» ակումբում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]