Յովան Բոշկովսկի
Արտաքին տեսք
Յովան Բոշկովսկի Јован Бошковски | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 25, 1920[1] |
| Ծննդավայր | Սկոպիե, Սկոպիեի շրջան, Հարավսլավիայի Թագավորություն |
| Վախճանվել է | նոյեմբերի 10, 1968[2] (47 տարեկան) |
| Վախճանի վայր | Հյուսիսային Մակեդոնիա |
| Մասնագիտություն | գրական քննադատ, լրագրող, գրող, սցենարիստ, թարգմանիչ և քննադատ |
| Քաղաքացիություն | Հյուսիսային Մակեդոնիա |
Յովան Բոշկովսկի (մակեդոներեն՝ Јован Бошковски, դեկտեմբերի 25, 1920[1], Սկոպիե, Սկոպիեի շրջան, Հարավսլավիայի Թագավորություն - նոյեմբերի 10, 1968[2], Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի արձակագիր, թարգմանիչ, սցենարիստ։
Ծնվել է Սկոպյեում։ Ավարտել է տեղի առևտրական ուսումնարանը։ Գրական գործունեությամբ սկսել է զբաղվել դեռևս մինչև պատերազմը։
Լույս են տեսել Բոշկովսկու «Գնդակահարություն» (1947), «Փախստականները» (1949), «Բլոկադա» (1950), «Մարդիկ և թռչուններ» (1955) պատմվածքների ժողովածուները, «Սոլունի ատենտատորները» (1962):
Բոշկովսկին գրել է նաև թատերական ակնարկների ժողովածու (1957), որը լույս է տեսել «Բարձրարվեստ թատերախաղ» վերնագրով։
Մահից հետո հրատարակվել են «Զրույցներ և ակնարկներ» (1972), «Նոթեր» (1974) գրքերը[3]։
Յովան Բոշկովսկին հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պանկո Բիսերինի հողը։ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 65-72։ Թարգմ.՝ Ն. Մելքոնյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 filmportal.de — 2005.
- ↑ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 65։
| ||||||||||||