Jump to content

Յոսեֆ Շագալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոսեֆ Շագալ
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1949(1949-03-25)[1] (75 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, լրագրող, հեռուստահաղորդավար և գրող
Զբաղեցրած պաշտոններՔնեսեթի պատգամավոր
ԿուսակցությունՄեր տունը Իսրայելն է
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան
 Yosef Shagal Վիքիպահեստում

Յոսեֆ Շագալ (բնկօրինակ անուն՝ Օսիպ Շյոգոլև) (մարտի 25, 1949(1949-03-25)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հրեա քաղաքական գործիչ, լրագրող, գրող, Քնեսեթի 17-րդ գումարման պատգամավոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոսեֆ Շագալը ծնվել և մեծացել է Բաքվում, որտեղ էլ անց է կացրել կյանքի մեծ մասը։ Ավարտել է Ադրբեջանի Լենինի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։ СТВ-ին տված հարցազրույցում պատմել է, որ Սովետական բանակում ծառայել է 169-րդ հրաձգային դիվիզիայում (ԲԽՍՀ, Մինսկի շրջան) որպես գնդացրորդ և ծառայության ժամանակ նույնիսկ ցրտահարվել է[2]։

Իսրայել վերադառնալուց առաջ նա աշխատել է Բաքվում որպես հանրապետական «Երիտասարդ Ադրբեջան» թերթի բաժնի վարիչ։ Նա 1990 թվականին հայրենադարձ է եղել։

Իսրայելում 10 տարի աշխատել է առաջատար ԶԼՄ-ներում, այդ թվում՝ «Շաբաթվա նորություններ», «Մեր երկիրը», եղել է «24 ժամ» և «Պանորամա» ամսագրերի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև հանդիսանում է «Ռեսպուբլիկա» ամսագրի (Ռիգա) ստեղծողը և գլխավոր խմբագիրը (1997—1999): 2002-2006 թվականներին աշխատել է «Իսրայել պլյուս» հեռուստաալիքում։

Լինելով բնիկ Բաքվեցի Յոսեֆ Շագալը ընտրվեց «Իսրայել-Ադրբեջան» Միջազգային ասոցիացիայի նախագահ (2007 թվական)։ 2006—2009 թվականներին նա գլխավորել է «Իսրայել-Ադրբեջան» միջխորհրդարանական հանձնաժողովը[3]։

2011 թվականի մարտին ատրգործնախարար Ավիգտոր Լիբերմանը Բելառուսի Հանրապետությունում Իսրայելի դեսպանի պաշտոնում առաջադրեց Շագալի թեկնածությունը, իսկ հոկտեմբերին նա կառավարության կողմից հաստատվեց այդ պաշտոնում[4]։

Բելառուսում դեսպան եղած ժամանակահատվածում Շագալը պարբերաբար խոսել է քաղբանտարկյալներին վերաբերվող խնդիրների մասին[5] 2014 թվականի փետրվարի 6-ին Յոսեֆ Շագալը RTV հեռուստաալիքին տված հարցազրույցում[6] նշեց, որ ըստ Իսրայելի դիրքորոշման Բելառուսում քաղբանտարկյալներ չկան, բայց կան քրեական հոդվածներով դատապարտվածներ, ովքեր քարեր են նետել երկրի խորհրդարանի վրա։ Սակայն Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարեց, որ դեսպանի խոսքերը չեն համապատասխանում Իսրայելի պաշտոնական դիրքորոշման հետ[7]։

2014 թվականի սեպտեմբերի 19-ին Մինսկում Բելառուսի և Իսրայելի միջև ստորագրվեց երկկողմ վիզային ռեժիմի վերացման համաձայնագիրը, որից հետո Շագալը բազմիցս հանդես է եկել համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետի վերաբերյալ անիրատեսական ենթադրություններով [1](չաշխատող հղում), [2], [3] Արխիվացված 2015-06-12 Wayback Machine[8],: Առանց վիզային ռեժիմը ուժի մեջ է մտել 2015 թվականի նոյեմբերի 26-ին։

2015 թվականի հուլիսին Իսրայելի վարչապետի գրասենյակի լրատվական ծառայությունը հայտարարեց, որ Յոսեֆ Շագալը Իսրայելի մի շարք այլ դեսպանների հետ միասին շուտով հետ է կանչվելու։ Դա պատահեց 2015 թվականի օգոստոսի վերջին[9][10].:

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է որպես իսրայելա-ադրբեջանական քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացման ակտիվ կողմնակից։ Երկու անգամ (2007, 2009) ուղեկցել է Իսրայելի արտաքին գործերի նախարարին Ադրբեջանի Հանրապետություն կատարած այցի ժամանակ։ Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների զարգացման մեջ մեծ ներդրում ունենալու համար 2011 թվականին Յոսեֆ Շագալը Ադրբեջանի նախագահի հրամանով պարգևատրվել է երկրի պետական շքանշանով։ Նա մեծ դեր ունի Իսրայելի և Ադրբեջանի միջև առկա առկա ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաստատման գործում[11]։

Շագալը ակտիվ կերպով դեմ է արտահայտվում Քնեսեթի կողմից հայոց ցեղասպանության ընդունմանը։ Նա համարում է, որ ցեղասպանության ճանաչումը Իսրայելի կողմից անտեղի քայլ է։ Ըստ Շագալի դա կվատացնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերությունները, որն էլ կունենա իր բացասական ազդեցությունը այդ երկրներում բնակվող հրեաների վրա։ Շագալը հասավ նրան, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է Քնեսեթի արտաքին քաղաքականության և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում, որի արդյունքում նախագիծը մերժվեց։ Այս ամենի պատճառով տարաձայնություններ սկսվեցին Շագալի և պատգամավոր Զեև Էլկինի («Քադիմա») հետ[12]։ Երկու պատգամավորների բուռն քննարկումները արտացոլվեցին մամուլում։

Գրական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՊԱԿ-ը սմոքինգով» շարքի երեք վեպերի հեղինակն է («Մի մեռնիր երջանկությունից», «Կինը «Մերիոտ» հյուրանոցից» և «Արտասահմանյան նոստալգիա»)։ Վաճառված գրքերի քանակը գերազանցել է երկու միլիոն օրինակ առաջին վեպը թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, բուլղարերեն, լատվիերեն, լեհերեն և այլ լեզուներով։

Շագալը հանդիսանում է 16 սերիայից բաղկացած «ՊԱԿ-ը սմոքինգով» սերիալի սցենարի հեղինակը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 חה"כ יוסף שגלKnesset.
  2. Новый посол Израиля служил пулеметчиком в Уручье — Хартия'97 :: Новости из Беларуси, Минск
  3. Депутат Кнессета Шагал Йосеф
  4. Под Новый год белорусы утвердили Йосефа Шагала
  5. Пять скандалов, связанных с послом Израиля Йосефом Шагалом
  6. «Израиль за неделю: гость — Йосеф Шагал, посол Израиля в Белоруссии». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  7. «МИД Израиля дезавуировал слова посла в Минске Йосефа Шагала». newsru.co.il. 16.92.2014.
  8. Рубинчик, Вольф (29.04.2015). «Лучше бы жевали...». belisrael.info. belisrael.info.
  9. Коган Александр (28.07.2015). «Нетаниягу забыл: Россия, Беларусь и Казахстан остаются без израильских послов». izrus.co.il.
  10. «Посол Шагал покидает Беларусь». Sputnik Беларусь. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. Мнения | Йосеф Шагал меняет смокинг на мундир дипломата(չաշխատող հղում)
  12. Дискуссия о геноциде армян привела к скандалу между «русскими» депутатами кнессета
  13. Распоряжение Президента Азербайджанской Республики o награждении группы лиц за заслуги в развитии азербайджанской диаспоры

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]