Յոզեֆ Լադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յոսեֆ Լադաից)
Յոզեֆ Լադա
չեխ․՝ Josef Lada
Ծնվել էդեկտեմբերի 17, 1887(1887-12-17)[1][2][3][…]
ԾննդավայրՀրուսիցե, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4][5]
Վախճանվել էդեկտեմբերի 14, 1957(1957-12-14)[1][2][3][…] (69 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Չեխոսլովակիա[6][5][4]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
Մասնագիտությունգրող, նկարազարդող, մանկագիր, նկարիչ, վիզուալ արտիստ, ծաղրանկարիչ, բեմանկարիչ և հագուստ ձևագծող
Թեմաներգեղանկարչություն, գրականություն[6], Պատկերազարդում, Կերպարվեստ[6], գրքի գրաֆիկա[6], թատրոն[6], բեմանկարչություն[6], կոստյումների դիզայն[6] և մանկա-պատանեկան գրականություն[6]
Պարգևներ
ստորագրություն
Изображение автографа
Յոզեֆ Լադա Վիքիդարանում
 Josef Lada Վիքիպահեստում

Յոզեֆ Լադա (չեխ․՝ Josef Lada, դեկտեմբերի 17, 1887(1887-12-17)[1][2][3][…], Հրուսիցե, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4][5] - դեկտեմբերի 14, 1957(1957-12-14)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[6][5][4]), չեխ նկարիչ և գրող, Չեխոսլովակիայի հանրապետության ժողովրդական նկարիչ (1947

Նկարազարդումների, ծաղրանկարների, ինչպես նաև բնանկարների («Չեխական բնանկարով եռապատկեր», 1935, Ազգային պատկերասրահ, Պրահա) հեղինակ է։ Նրա պատվին կոչվել է (17625) Յոզեֆլադա աստերոիդը[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Լադան ծնվել է 1887 թվականի դեկտեմբերի 17-ին չեխական Հրուսիցե քաղաքում։

Մանուկ հասակում Յոզեֆի աչքը վնասվել է հոր դանակից, ինչից հետո նա ամբողջ կյանքում մնացել է մի աչքով կույր։ Այս արատը և պատկերի խորությունն ընկալելու անկարողությունը բնորոշել են նրա գրաֆիկական ոճը[9]։ 1905 թվականից սովորել է Պրահայի Գեղարվեստաարդյունաբերական դպրոցում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լադայի գեղարվեստական ոճին բնորոշ են գրաֆիկական լակոնիկությունը և արտահայտչականությունը, որին նա հասել է ճշգրիտ պարզեցված գծերի օգնությամբ։ Միջազգային ճանաչում նկարչին բերել է Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» ստեղծագործության տուշով կատարված նկարազարդումների շարքը (1924)։

Նշանակալի այլ ստեղծագործություններից են «Չեխական բնանկարով եռապատկեր» (1935, Ազգային պատկերասրահ, Պրահա), «Չարաճճի հեքիաթների» ջրաներկային նկարազարդումները (1946) և սեփական` «Մանկության հիշողություններ» գրքի նկարազարդումները (1953)։

1947 թվականին Լադային շնորհվել է Չեխոսլովակիայի հանրապետության ժողովրդական նկարչի կոչում։ Բացի բազմաթիվ նկարազարդումներից, նկարիչը ստեղծել է բազմաթիվ վառ ծաղրանկարներ և նկարներ մուլտֆիլմերի համար։

Նա հեղինակ է նաև հրուսիցյան կատվի և նրա ընկերների մասին «Միկեշ» մանկական հեքիաթի։ Այն գրել և նկարազարդել է Լադան։ 1992 թվականին հրատարակվել է այդ հեքիաթի ռուսերեն թարգմանությունը[10]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լադայի դուստրը` Ալյոնա Լադովան (1925-1992), նկարչուհի էր, գրքերի նկարազարդող, բեմանկարիչ և գրող։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
  8. «HORIZONS System». Վերցված է 2018 Հուլիս 18-ին.
  9. «Йозеф Лада в Большой энциклопедии карикатуры». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  10. Йозеф Лада Микеш. — Ленинград: Лениздат, 1992. — 320 с. — ISBN 5-289-01378-4.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 468
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Լադա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Լադա» հոդվածին։