Յոսաբետ Շյոբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոսաբետ Շյոբերգ
Josabeth Sjöberg.jpg
Ծնվել էհունիսի 29, 1812(1812-06-29)[1]
ԾննդավայրKatarina church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Վախճանվել էդեկտեմբերի 29, 1882(1882-12-29)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՄարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[1]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունջրանկարիչ, նկարիչ և music teacher
Josabeth Sjöberg Վիքիպահեստում

Յոսաբետ Ֆրեդրիկա Պաուլինա Շյոբերգ (շվեդերեն՝ Josabeth Fredrica Paulina Sjöberg, հունիսի 29, 1812(1812-06-29)[1], Katarina church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] - դեկտեմբերի 29, 1882(1882-12-29)[1], Մարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[1]), շվեդ ինքնուս նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոսաբետ Շյոբերգը ծնվել է 1812 թվականին, Ստոկհոլմում։ Նրա հայրը՝ Նիլս Շյոբերգը, եղել է ռազմական կոլեգիայի քարտուղարը։ Յոսաբետը 18 տարեկան էր, երբ մահացավ նրա մայրը, իսկ երկու տարի անց մահացավ հայրը։ Որոշ ժամանակ Յոսաբեթն ապրում էր եղբոր՝ Նիլսի հետ, որը երկու տարի մեծ էր իրենից, սակայն երբեք ամուսնացած չէր եղել[2]։

Յոսաբետը զբաղվում էր երաժշտությամբ, նվագում էր կիթառ և դաշնամուր։ Ըստ երևույթին, նա ստացել էր նաև երաժշտության դասեր։ Եկամտի մեկ այլ աղբյուր էր փորագրության նկարազարդումը։ Հավանաբար հենց այդ զբաղմունքն էր, որը, ի վերջո, դրդեց նրան զբաղվել նկարչությամբ և գեղանկարչությամբ։ Ոգեշնչված փորագրություններով` նա, այնուամենայնիվ, չի պատճենել դրանք, բայց վերցրել է առանձին մանրամասներ։ Շյոբերգը չի թվագրել իր գործերը, բայց ըստ տարբեր բնութագրերի, կարելի է եզրակացնել, որ դրանցից ամենահինը թվագրվում է 1850-ական թվականներին[2]։

Իոսաբեթ Շյոբերգի նկարները բաժանվում են երեք խմբի։ Առաջինը ինտերիերներն ու քաղաքի տեսարաններն են։ Իր կյանքի ընթացքում նկարիչը բնակվել է Սուդերմալմի և Ստոկհոլմի տասներկու տարբեր տներում և պատրաստել է դրանց ուրվանկարները։ Նա ինքը միշտ ներկա է եղել այդ ինտերիերում։ Նկարիչը իրեն պատկերել է խաղաթղթերով զբաղվելիս, անկողնում պառկած, դաշնամուր նվագելիս, վարագույրներ կախելիս և այլն։ Նա մեծ կարևորություն է տվել մանրամասներին և ուշադիր ուրվագծել դրանց շրջապատող բոլոր իրերը։ Երբեմն Շյոբերգը նկարել է տեսարաններ պատուհանից, իրեն պատուհանի մոտ, ինչպես նաև քաղաքային փողոցների տեսարաններ և բնանկարներ, որտեղ պատկերել է իրեն[2]։ Մյուս երկու խմբերը ներառում են եկեղեցական ինտերիերներ և էսքիզներ ծերանոցներից։ Նա պատկերել է նաև մանրամասներ, եկեղեցիներում նկարիչը հաճախ պատկերել է իրեն՝ շրջապատված աղոթողների բազմությամբ։ Ինտերիերները փոխկապակցված չեն որևէ իրական եկեղեցիների հետ, այլ մի տեսակ ընդհանրացված պատկեր են[2]։ Յոսաբետ Շյոբերգը մահացել է 1882 թվականին։ Նրա նկարները չեն համարվել բարձրարժեք գործեր, սակայն դրանք պահպանվել են նկարիչ ընկերների ընտանիքներում, ովքեր ժառանգել են նրա ունեցվածքը։ 1930-ականներին դրանք ձեռք բերվեցին Ստոկհոլմի քաղաքային թանգարանի կողմից[2]։

Յոսաբետ Շյոբերգի նկարներն իրենց ոճով մոտ են պարզամիտ արվեստին։ Նա արվեստի գծով կրթություն չուներ, չնայած, հավանաբար, 1860-ականներին նկարչության դասեր է ստացել։ Քաղաքային թանգարանի հավաքածուն ներառում է նաև մի շարք ջրաներկեր՝ բնագիտական թեմաներով, այդ թվում ծաղիկների նկարներ։ Հավանաբար հենց դրանցից է Շյոբերգը սկսել սովորել նկարել՝ պատճենելով պատկերներ գրքերից և ալբոմներից[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hans Öjmyr, Josabeth Sjöbergs Stockholm. En unik bildskatt från 1800-talet, Stockholmia förlag, 2016 978-91-7031-295-3
  • Gustaf Näsström, Mamsell Josabeth Sjöberg Norstedts/Esselte/Ditzinger, Stockholm 1954
  • Bo Lagercrantz: Josabeth Sjöbergs värld (exhibition catalog), Stockholms Stadsmuseum, 1968
  • Hans Eklund, Göran Axel-Nilsson and Gustaf Näsström, Josabeth Sjöberg : målarmamsellen från 1800-talets Stockholm: en komplett bilderbok, Atlantis, Stockholm 1980 978-91-7486-028-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Biography @ the Svenskt Kvinnobiografiskt Lexikon
  • Biography @ the Svenskt Biografiskt Lexikon