Յոշիսադա Սիմիձու
Արտաքին տեսք
Յոշիսադա Սիմիձու 清水 義定 | |
|---|---|
| Ծնվել է | 1943 |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | աստղագետ և բժիշկ |
| Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
| Տիրապետում է լեզուներին | ճապոներեն |
Յոշիսադա Սիմիձու (ճապ.՝ 清水 義定, 1943), ճապոնացի աստղագետ, աշխատել է Նաչի-Կացուուրա աստղադիտարանում։ Երկար ժամանակ աշխատել է որպես օրթոպեդ։ Այնուհետև սկսել է զբաղվել աստղերի լուսանկարների հրապարակմամբ, իսկ 1993-ից 2000 թվականները վարել է նոր աստերիդների հետևողական որոնում։ Համատեղ մեկ այլ ճապոնացի աստղագետ Տակեշի Ուրատայի հետ հայտնաբերել է ընդհանուր առմամբ 311 աստերոիդ։ 2011 թվականի հուլիսի 16-ի տվյալներով հայտնաբերած աստերոիդների քանակով զբաղեցնում էր այլ աստղագետների միջև 24-րդ տեղը, իսկ ընդամենը աստերոիդ հայտնաբերողների, ներառյալ նաև ծրագրերը, 38-րդը[1]։
Նրա պատվին է անվանվել (7300) Յոշիսադա աստերոիդը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ IAU. «7300 Յոշիսադա աստերոիդի անվանումը». Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.