Յոնջուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չհվե Յոնջուն
Choi Yeon-jun at Soribada Awards on August 23, 2019.png
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն최연준
Ի ծնե անունկորեերեն՝ 최연준
Նաև հայտնի է որպեսՅոնջուն
Ծնվել էսեպտեմբերի 13, 1999(1999-09-13)[1] (22 տարեկան)
Սոնգնամ, Գյոնգի, Հարավային Կորեա
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
ԺանրերՔեյ փոփ
ՄասնագիտությունՌեփեր, երգիչ, պարող
Գործունեություն2019-ներկա
ԼեյբլBig Hit Entertainment
ԿրթությունԿորեայի արվեստի դպրոց
ԱնդամակցությունTXT[1]
ԿապվածTXT

Չհվե Յոնջուն (կորեերեն՝ 최연준, անգլ.՝ Choi Yeon Jun, սեպտեմբերի 13, 1999(1999-09-13)[1], Սոնգնամ, Գյոնգի, Հարավային Կորեա, առավել հայտնի է որպես Յոնջուն), հարավկորեացի երգիչ, ռեփեր և պարող։ Հանդիսանում է հարավկորեական TXT բոյ բենդի անդամը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1999 թվականի սեպտեմբերի 13-ին Հարավային Կորեայի Գյոնգիի նահանգի Սոննամ քաղաքում։ 2014 թվականին դարձել է Cube Entertainment լեյբլի թրեյնի, սակայն, լսումներից հետո կատարելով BTS բոյ բենդի «Boy in Luv» երգը[2], տեղափոխվում է Big Hit Entertainment լեյբլ։

2019-ներկա։ Դեբյուտը TXT-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 10-ին Big Hit Entertainment-ը Յոնջունի մասնակցությամբ հոլովակ է հրապարակել՝ այդ կերպ ներկայացնելով լեյբլի նոր բոյ բենդի առաջին անդամին[3]։ Յոնջունը դեբյուտ է կատարել TXT բոյ բենդում 2019 թվականի մարտի 4-ին՝ «Crown» երգով և «The Dream Chapter: Star» մինի ալբոմով[4]։

Մասնակցել է 2020 թվականին թողարկված «The Dream Chapter: Eternity» մինի ալբոմի «Fairy of Shampoo» և «Maze in the Mirror» երգերի ստեղծմանը[5], 2021 թվականի «The Chaos Chapter: Free» ստուդիական ալբոմի «What If I Had Been That Puma», «No Rules» և «Frost» երգերի ստեղծմանը և «The Chaos Chapter: Fight or Escape» վերաթողարկված ալբոմի «Loser=Lover» և «MOA Diary (Dubaddu Wari Wari)» երգերի ստեղծմանը։

2021 թվականի հուլիսի 16-ին ներկայացրել է «Watermelon Sugar» և «Blow» երգերի պարային քավերները՝ Studio Choom-ի «Ամսվա արտիստ» նախագծի շրջանակներում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://ibighit.com/txt/eng/profile/
  2. «[SBS Star] TXT YEONJUN Talks About His Big Hit Ent. Audition Experience»։ SBS NEWS (անգլերեն)։ 2019-03-07։ Վերցված է 2020-08-28 
  3. «The Next K-Pop Act Most Likely to Cause Mass Hysteria Is...»։ PAPER (անգլերեն)։ 2019-01-10։ Վերցված է 2020-08-28 
  4. «TOMORROW X TOGETHER Announces First Album 'The Dream Chapter: STAR'»։ Billboard։ 2019-02-07։ Վերցված է 2020-08-28 
  5. «Tomorrow X Together – 'The Dream Chapter: Eternity' review»։ NME Music News, Reviews, Videos, Galleries, Tickets and Blogs | NME.COM (անգլերեն)։ 2020-05-19։ Վերցված է 2020-08-28