Յոնաս Գահր Ստյորե
Յոնաս Գահր Ստյորե բուկմոլ՝ Jonas Gahr Støre | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 25, 1960[1][2][3] (64 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | նորվեգերեն |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Slemdal skole? (1973)[4], Ris skole? (1976)[4], Berg Upper Secondary School? (1979)[4], Royal Norwegian Naval Academy? (1980)[4] և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (1985)[4] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ և Բաժնետեր |
Աշխատատու | Հարվարդի համալսարան[1], Նորվեգիայի մենեջմենթի դպրոց, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Norwegian Red Cross? և Նորվեգիայի զինված ուժեր |
Ամուսին | Marit Slagsvold?[5] |
Ծնողներ | հայր՝ Ulf Jonas Støre?[4], մայր՝ Unni Støre?[6] |
Զբաղեցրած պաշտոններ | Նորվեգիայի վարչապետ |
Կուսակցություն | Նորվեգական բանվորական կուսակցություն[1][7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Norwegian Parliament Coronavirus Committee? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Յոնաս Գահր Ստյորե (նորվ.՝ Jonas Gahr Støre, օգոստոսի 25, 1960[1][2][3], Օսլո, Նորվեգիա[1]), նորվեգացի քաղաքական և պետական գործիչ, Նորվեգական բանվորական կուսակցության առաջնորդը 2014 թվականից, Նորվեգիայի գործող վարչապետ 2021 թվականի հոկտեմբերի 14-ից։
Յոնաս Գահր Ստյորեը նախկինում եղել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար (2005-2012), Նորվեգիայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարար (2012-2013), 2009 թվականից Սթորթինգի (Նորվեգիայի խորհրդարանի) պատգամավոր[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոնաս Գահր Ստյորեն ծնվել է 1960 թվականի օգոստոսի 25-ին Օսլոյում, հարուստի ընտանիքոիմ, ապրել են քաղաքի արևմտյան մասում։ Հայրը (1925—2017) եղել է նավահանգստային գործակալ, պապը՝ երկաթե վառարանների և ջեռուցման համակարգերի արտադրության ղեկավար։
Յոնաս Գահր Ստյորեն 1979-1980 թվականներին սովորել է Բերգենի Նորվեգական ռազմածովային ակադեմիայում, 1980-1981 թվականներին ծառայել է Նորվեգիայի ռազմածովային ուժերում, ստացել է ֆենդրիկի (ռազմածովային ուժերի կրտսեր լեյտենանտ) կոչում, 1981-1985 թվականներին Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում սովորել է քաղաքագիտություն[8]։
Որպես երիտասարդ դասախոս 1986 թվականին հրավիրվել է Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Հայրենիք վերադառնալուց հետո՝ 1986-1989 թվականներին, եղել է Նորվեգիայի բիզնես կառավարման մասնավոր դպրոցի (այժմ՝ Նորվեգիայի կառավարման դպրոց) գիտաշխատող[8]։
1989-1995 թվականներին եղել է Նորվեգիայի վարչապետ Գրու Հարլեմ Բրունթլանի աշխատակազմի հատուկ խորհրդատու։ 1995-1998 թվականներին եղել է վարչապետներ Թուրբյորթ Յագլանդի և Հելյ Մագնե Բունևիկի կառավարությունների միջազգային բաժնի ղեկավարը, 1998-2000 թվականներին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Գրու Հարլեմ Բրունթլանի աշխատակազմի ղեկավար։ 2002-2003 թվականներին Յոնաս Գահր Ստյորեն զբաղեցրել է «Econ Analyze AS» (այժմ՝ «Pöyry») խորհրդատվական ընկերության վարչության նախագահի պաշտոնը, 2003 թվականի օգոստոսից մինչև 2005 թվականի աշուն եղել է Նորվեգական Կարմիր խաչի գլխավոր քարտուղար[8]։
2005 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մինչև 2012 թվականը զբաղեցրել է Արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
2008 թվականին եղել է Կաբուլում գտնվող հյուրանոցում, որտեղ տեղի ունեցել ահաբեկչական հարձակում։ 2009 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Ստորթինգի պատգամավոր[8]։ 2009-2013 թվականներին խորհրդարանում նրան փոխարինել է Թրուլս Վիկհոլմը։ 2012 թվականի սեպտեմբերի 21-ին կառավարությունում փոփոխությունների արդյունքում Յոնաս Գահր Ստյորեն նշանակվել է Նորվեգիայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարար[8]։ Պադգամավոր է վերընտրվել է 2013, 2017[8] և 2021 թվականներին։ 2021 թվականի հոկտեմբերի 14-ից Սթորթինգում նրան փոխարինել է է Ֆրուդե Յակոբսենը։
1995 թվականին անդամակցել է Նորվեգական բանվորական կուսակցությանը։ 2014 թվականի հունիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ենս Սթոլթենբերգի հրաժարականից հետո Յոնաս Գահր Ստյորեն զբաղեցրել է Նորվեգական բանվորական կուսակցության ղեկավար[8]։
Յոնաս Գահր Ստյորեն խոսում է անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն[8]։
Վարչապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]ն ընտրություններում Նորվեգական բանվորական կուսակցության հաղթանակից հետո ստանձնել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը՝ Կոնգսբերգում տեղի ունեցած ահաբեկչությունից մեկ օր անց[8][9][10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականի ամուսնացած է Մարիտ Սլագսվոլդի հետ։ Ունի երեք երեխա[8]։
Հանդիսանում է «Լիդս Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբի երկրպագու[11]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոնաս Գահր Ստյորե» հոդվածին։ |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=JGS&tab=Biography
- ↑ 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Biografi: Støre, Jonas Gahr — 2021.
- ↑ https://www.tv2.no/a/8673754/
- ↑ 6,0 6,1 6,2 Jonas Gahr Støres mor er død — Schibsted Media, 2021. — ISSN 0804-3116; 0807-2027
- ↑ Støres vei til toppen: En gang «Super-Jonas» – nå blir han statsminister — 2007.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 «Стёре, Йонас Гар». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Йонас Гар Стёре станет новым премьером Норвегии». ТАСС. 2021 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Statsminister Jonas Gahr Støre (Ap)» (նորվեգերեն). regjeringen.no. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Meet the Leeds United fan who is now the Prime Minister of Norway». Thick Accent (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.
- Օգոստոսի 25 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օսլո քաղաքում ծնվածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Նորվեգացի դիվանագետներ
- Նորվեգիայի արտաքին գործերի նախարարներ
- Նորվեգիայի նախարարներ
- Նորվեգիայի վարչապետներ
- Նորվեգիայի քաղաքական գործիչներ
- Պետության գործող ղեկավարներ