Յոհան Ֆրանց Հիերոնիմ Բրոկման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհան Ֆրանց Հիերոնիմ Բրոկման
Johann Brockmann (1745-1812), by Heinrich Friedrich Füger (1751-1818).jpg
Ծնվել էսեպտեմբերի 30, 1747(1747-09-30)[1]
ԾննդավայրԳրաց, Շտիրիա, Ավստրիա
Մահացել էապրիլի 12, 1812(1812-04-12)[1] (64 տարեկանում)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունդերասան և թատրոնի դերասան
ԿինոՊոիսկID 1732143

Յոհան Ֆրանց Հիերոնիմ Բրոկման (գերմ.՝ Johann Franz Hieronymus Brockmann, սեպտեմբերի 30, 1747(1747-09-30)[1], Գրաց, Շտիրիա, Ավստրիա - ապրիլի 12, 1812(1812-04-12)[1], Վիեննա, Ավստրիական կայսրություն), ավստրիացի դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Ֆրանց Հիերոնիմ Բրոկմանը ծնվել է 1745 թվականի սեպտեմբերի 30-ին Գրաց քաղաքում: Հայրը նրան տվել է վարսավիրություն սովորելու, սակայն տղան շուտով փախել է[2]:

Franz Brockmann.jpg

Ներգրավվել է թափառաշրջիկ լարախաղաց պարողների խումբ և 1760 թվականին առաջին անգամ հայտնվել է Լայբախում, որից հետո Ավստրիայի տարբեր վայրերում աշխատել է որպես դերասան[2]:

1768 թվականին Բրոկմանը նշել է իր նորամուտը Յոզեֆ Ֆելիքս ֆոն Կուրցի (գերմ.՝ Joseph Felix von Kurz, 1717-1784) թատերախմբում: Եվրոպական քաղաքներում շրջագայելուց հետո, 1771 թվականին ժամանել է Համբուրգյան ազգային թատրոն, ուր նրան հրավիրել էր Ֆրիդրիխ Լյուդվիգ Շրյոդերը, ում ղեկավարությամբ դերասանն իր բեմական տաղանդը հասցրել է գրեթե կատարելության: Նա Ուիլյամ Շեքսպիրի ողբերգությունում խաղացել է Համլետի դերը, որը 1776 թվականին առաջին անգամ ներկայացվել է Համբուրգ քաղաքում[2]:

1778 թվականին Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Ջոզեֆ II-ը նրան հրավիրել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, որտեղ նա շուտով կարողացել է նվաճել թատերական հանրության համակրանքը[2]:

1789-1791 թվականներին Ֆրանց Բրոկմանը եղել է Վիեննայի պալատական թատրոնի տնօրենը[2]:

Յոհան Ֆրանց Հիերոնիմ Բրոկմանը մահացել է 1812 թվականի ապրիլի 12-ին Վիեննայում:

1930 թվականին Ավստրիայի մայրաքաղաքի փողոցներից մեկը ի պատիվ դերասանի անվանվեց «Brockmanngasse»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ludwig Eisenberg: Großes biographisches Lexikon der Deutschen Bühne im XIX. Jahrhundert. Verlag von Paul List, Leipzig 1903, S. 129 f.
  • Walter M. Kienreich: Johann Franz Hieronymus Brockmann oder die Dimensionen der bürgerlichen Fantasie im deutschen und österreichischen Theater der 2. Hälfte des 18. Jahrhunderts. Ein theaterwissenschaftlicher Beitrag zur Kulturgeschichte der 2. Hälfte des 18. Jahrhunderts. Dissertation, Universität Wien 1976.