Յոհան Ֆոլք
Յոհան Ֆոլք գերմ.՝ Wilhelm Volck | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1835[1] Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[2] |
Մահացել է | մայիսի 29, 1904[1] (68 տարեկան) Ռոստոկ, Մեկլենբուրգ Շվերին, Գերմանական կայսրություն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | լյութերականություն |
Մասնագիտություն | աստվածաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Գրայֆսվալդի համալսարան, Դորպատի կայսերական համալսարան և Ռոստոկի համալսարան |
Անդամակցություն | schwarzburg? |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Երեխա(ներ) | Alexander Volck?, Adalbert Volck?, Marie Volck? և Betty Büttner (Volck)? |
Յոհան Ֆոլք (գերմ.՝ Johann Christoph Wilhelm Volck, նոյեմբերի 18, 1835[1], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[2] - մայիսի 29, 1904[1], Ռոստոկ, Մեկլենբուրգ Շվերին, Գերմանական կայսրություն[2]), գերմանացի աստվածաբան, Դորպատի, ապա Ռոստոկի համալսարնների դասախոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլհելմ Ֆոլքը Անդրեաս Ֆոլքի 13 երեխաներից յոթերորդն էր (1800-1888)[3]։ Նրա հայրը ուներ քացախի գործարան և մոտ էր Վիլհելմ Լյոեի հետ, որը դարձավ նրա կնքահայրը։ 1853-1857 թվականներին սովորել է Բանասիրություն և Աստվածաբանություն Էրլանգենի համալսարանում և ավարտել դոկտորական աստիճանով[4]։ Ուսման ընթացքում նա 1853 թվականին դարձել է Ուտենրուսիայի (Uttenruthia) քրիստոնեական եղբայրության անդամ[5]։
1858-1859 թվականներին Ֆոլկը Լայպցիգի համալսարանում սովորել է սեմիական բանասիրություն։ 1961 թվականին ստացել է դոկտորական աստիճան և առաջին անգամ դասավանդել Էրլանգենում։ 1862-1864 թվականներին դասախոսել է Դորպատի համալսարանում։ 1864-1898 թվականներին.եղել է Դորպատի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում սեմիտական լեզուների պրոֆեսոր և մի քանի անգամ եղել է այդ ֆակուլտետի դեկանը։ Դորպատում լինելու տարիներին, մասնավոր վարժարանի հիմադիրներից է, որտեղ դասավանդել է լատիներեն։ Համալսարանի ռուսիֆիկացման ընթացքում հեռացել է Դորպատից և 1898-1900 թվականներին եղել է Գրայֆսվալդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ 1900-ից մինչև իր մահը՝ 1904 թվականը դասավանդել է Ռոստոկի համալսարանում, որպես Աստվածաբանության պրոֆեսոր և կրկին եղել է նույն ֆակուլտետի ժամանակավոր դեկան[6]։
Նա եղել է փաստաբան և գրող Ադալբերտ Ֆոլքի հայրը (1868-1948), իսկ արկածախնդիր և գրող Հերբերտ Ֆոլքը նրա թոռն էր։ Ադալբերտ Ֆոլկը և Ֆրիդրիխ Ֆոլկը նրա ավագ եղբայրներն էին։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mosis canticum cygneum (Deuter. c. XXXII.) denuo illustratum dissertatio … publicem defendam, Beck, Nördlingen 1861 (Dissertation)
- Auf den Höhen des Kirchenjahrs: ausgewählte Festpredigten. Herausgegeben von Viktor Wittrock, Jurjev (Dorpat): Krüger 1905
- Commentar zum Buch Hiob u. Predig. Salomonis (помещено в Kurzgefassten Commentar zum Alten Testament Штрака-Цекклера, Мюнхен, 1889);
- In wie weit ist der heiligen Schrift Irrtumslosigkeit zu zuschreiben (Дерпт, 1883);
- Heilige Schrift u. Kritik (Лейпциг, 1897);
- Die Urgeschichte nach Genesis, cap. I—II (Бармен, 1897)[7].
- Der Chiliasmus (1869);
- Christi und der Apostel Stellung zum Alten Testament (Лпц., 1900)[8].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #117487813 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Genealogie bei der Merkel Stiftung, Nürnberg
- ↑ Promotion 1859: Dr. phil., Univ. Erlangen; Promotion 1861: Lic. theol., Univ. Erlangen
- ↑ Leopold Petri (Hrsg.): Mitgliederverzeichnis des Schwarzburgbundes. Vierte Auflage, Bremerhaven 1908, S. 167, Nr. 542.
- ↑ Eintrag Wilhelm Volck im Catalogus Professorum Rostochiensium
- ↑ «Фольк, Иоганн Христофор Вильгельм»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907
- ↑ «Фольк, Иоганн Христофор Вильгельм»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Adolf Köberle: Volck, Wilhelm: In: Realenzyklopädie für protestantische Theologie und Kirche, dritte Auflage, Band 20, Leipzig 1908, S. 730—733.