Յոհան Վոլֆգանգ Դյոբերայներ
Յոհան Վոլֆգանգ Դյոբերայներ Johann Wolfgang Döbereiner | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 13, 1780 Հոֆ, Վերին Ֆրանկոնիա, Գերմանիա[1] |
| Մահացել է | մարտի 24, 1849[2][3][4][…] (68 տարեկան) Ենա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական միություն[1] |
| Բնակության վայր(եր) | Սաքսեն-Վեյմար-Էյզենախ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | համալսարանի դասախոս, քիմիկոս և դեղագործ |
| Հաստատություն(ներ) | Պեկինի համալսարան |
| Գործունեության ոլորտ | քիմիա |
| Անդամակցություն | Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
| Ալմա մատեր | Ենայի համալսարան |
| Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
| Եղել է գիտական ղեկավար | Ֆրիդրիխ Շիլլեր և Rudolf Christian Böttger? |
| Հայտնի աշակերտներ | Heinrich Hlasiwetz? |
| Պարգևներ | |
Յոհան Վոլֆանգ Դյոբերայներ (գերմ.՝ Johann Wolfgang Döbereiner) (դեկտեմբերի 13, 1780, Հոֆ, Վերին Ֆրանկոնիա, Գերմանիա[1] - մարտի 24, 1849[2][3][4][…], Ենա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական միություն[1]), գերմանացի քիմիկոս։ Ենայի համալսարանի պրոֆեսոր (1810 թվական)։
Զբաղվել է պլատինային մետաղների ուսումնասիրությամբ։ 1821-1823 թվականներին պարզել է, որ պլատինի փոշին խթանում է որոշ քիմիական ռեակցիաներ (օդում էթիլսպիրտի գոլորշիների օքսիդացումը, քացախաթթվի, ջրածնի և թթվածնի խառնուրդի պայթյունը)։ 1832 թվականին ցույց է տվել, որ մանրացված պլատինի առկայությամբ ծծմբային գազը օքսիդանում է ծծմբական անհիդրիդի։ 1835 թվականին Ի․ Բերցելիուսն այդ երևույթներն անվանեց կատալիզ։ Դյոբերայները նկատել է, որ ատոմական զանգվածների աճման կարգով դասավորված երեք քիմիապես նման տարրերի խմբերում՝ տրիադներում (Ca-Sr-Ba, Zi-Na-К, S-Se-Те, U-Br-Y), միջին անդամի ատոմական զանգվածը մոտավորապես հավասար է ծայրանդամների ատոմական զանգվածների կիսագումարին։ Սա տարրերը ըստ ատոմական զանգվածների դասակարգելու առաջին փորձն էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Дёберейнер Иоганн Вольфганг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) / A. Vujić — LZMK, 2005.
- ↑ https://www.physikalischer-verein.de/dateien/Dokumente/Buch_Ehrenmitglieder_digital.pdf
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Վոլֆգանգ Դյոբերայներ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 423)։ |
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1780 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Մարտի 24 մահեր
- 1849 մահեր
- Լեոպոլդինայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի քիմիկոսներ
- Դեղագործներ
- Գերմանացի գյուտարարներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին