Jump to content

Յոհան Պիտեր Հեբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Պիտեր Հեբել
Ծնվել էմայիսի 10, 1760(1760-05-10)[1][2][3][…]
ԾննդավայրՀեբելհաուս, Բազել, Շվեյցարիա
Վախճանվել էսեպտեմբերի 22, 1826(1826-09-22)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայրՇվետցինգեն, Q112897924?[1][4]
Մասնագիտությունբանաստեղծ, Protestant theologian, գրող, համալսարանի դասախոս, աստվածաբան, մանկավարժ, բանասեր, պրելատ, լիբրետիստ և քաղաքական գործիչ
Լեզուգերմաներեն
ՔաղաքացիությունԲադենի Մեծ Դքսություն
ԿրթությունԷրլանգեն-Նյուրնբերգի համալսարան (1780)
Ուշագրավ աշխատանքներԱլեմանի բանաստեղծությունները
ԱնդամակցությունAmicistenorden?
 Johann Peter Hebel Վիքիպահեստում

Յոհան Պիտեր Հեբել (գերմ.՝ Johann Peter Hebel, մայիսի 10, 1760(1760-05-10)[1][2][3][…], Հեբելհաուս, Բազել, Շվեյցարիա - սեպտեմբերի 22, 1826(1826-09-22)[1][2][3][…], Շվետցինգեն, Q112897924?[1][4]), գերմանացի գրող, աստվածաբան և ուսուցիչ։ Համարվում է ալեմանական բարբառի կարևոր բանաստեղծը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեբելը ծնվել է աղքատ ընտանիքում։ Երբ Հաբել Պիտերը 1 տարեկան էր, նրա հայրը մահացավ տիֆից։ Մանկությունը նա անց էր կացրել ինչպես քաղաք Բազելում, այնպես էլ իր մայրիկի հարազատ գյուղում՝ Հաուզեն-իմ-Վիսենտալում։ Նա 13 տարեկան էր, երբ կորցրեց մորը։ Բարերարների ֆինանսական աջակցության շնորհիվ Հեբելը կարողացավ սովորել Կարլսրուեի գիմնազիայում։ 1780 թվականին ավարտեց աստվածաբանական ֆակուլտետը Էրլանգենի համալսարանում[5] և սկսեց աշխատել որպես ուսուցիչ։

Իր «Ալեմանական բանաստեղծություններ» ժողովածուի մեջ նա ներկայացրել է գյուղացիների դժվար կյանքը, ինչպես նաև հովվերգական գյուղական կյանքը։ 1808 թվականից մինչև 1815 թվականը հրատարակել է օրացույցներ իրենց պատմվածքներով, անեկդոտներով և կարճ պատմություններով։

Վասիլի Ժուկովսկին թարգմանել է իր բանաստեղծություններում Հեբելի տեքստերից մի քանիսը (այդ թվում նաև արձակ վեպ «Անսպասելի հանդիպում»-ը)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962.
  2. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 Хебель Иоганн Петер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. «Universität Erlangen-Nürnberg: Alumni Johann Peter Hebel». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Պիտեր Հեբել» հոդվածին։