Յոհան Հերման Լի Ֆոգթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Հերման Լի Ֆոգթ
Ծնվել էհոկտեմբերի 14, 1858(1858-10-14)[1]
Tvedestrand, Էուսթ Ագդեր, Նորվեգիա
Մահացել էհունվարի 3, 1932(1932-01-03)[1] (73 տարեկան)
Տրոնհեյմ, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտություներկրաբան, համալսարանի դասախոս և մետաղագործ
Հաստատություն(ներ)Նորվեգական տեխնոլոգիական ոնստիտուտ և Գիտության և տեխնոլոգիայի նորվեգական համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն[2], մետաղագործություն[2] և պետրոլոգիա[2]
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա
Ալմա մատերՍտոկհոլմի համալսարան
Տիրապետում է լեզուներիննորվեգերեն[1][2]
Պարգևներ
ԿուսակցությունCentre?
Երեխա(ներ)Thorolf Vogt?, Fredrik Vogt?, Johan Vogt? և Jørgen Vogt?
 Johan Herman Lie Vogt Վիքիպահեստում

Յոհան Հերման Լի Ֆոգթ (նորվ.՝ Johan Herman Lie Vogt, հոկտեմբերի 14, 1858(1858-10-14)[1], Tvedestrand, Էուսթ Ագդեր, Նորվեգիա - հունվարի 3, 1932(1932-01-03)[1], Տրոնհեյմ, Նորվեգիա), նորվեգացի երկրաբան, պետրոգրաֆ։ Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1912 թվականից), Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

Կենսագրություն և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Հերման Լի Ֆոգթը ծնվել է 1858 թվականի հոկտեմբերի 14-ին նորվեգական Տվերդեստրան քաղաքում, որը Օստ Ագդեր կոմսությունում է։ Նրա հայրը բժիշկ Օլաֆ Ֆրեդրիկ Սանդ Ֆոգթն է (նորվ.՝ Olaus Fredrik Sand Vogt, (1829–1893 թթ.) իսկ մայրը՝ Մաթիլդա Էլիզա Լին (նորվ.՝ Mathilde Eliza (“Elise”) Lie, 1835–1893 թթ.): Վերջինս ականավոր մաթեմատիկոս Սոֆուս Լիի քույրն էր։ Յոհան Հերման Լի Ֆոգթի եղբարը դարձավ հայտնի հոգեբույժ Ռիգնար Ֆոգթը  (նորվ. Ragnar Vogt, 1870-1943 թթ.)[4]:

1886 թվականից մինչև 1912 թվականը Յոհան Հերման Լի Ֆոգթը Օսլոյի համալսարանում պրոֆեսոր էր։ Իսկ հետո, երբ ստեղծվեց Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտը (անգլ.՝ Norwegian Institute of Technology), նա 1911 թվականից դարձավ երկրաբանության պրոֆեսորը։ Այդ պաշտոնին Հերման Լին մնաց մինչև 1929 թվականը։ Իսկ դրանից հետո այն զբաղեցրեց որդին՝ Թորոլֆը։

Յոհան Հերման Լի Ֆոգթի ֆիզիկաքիմիական փորձերը, որոնք նախատեսված էին օգտակար հանածոների գտնվելու վայրերի հետազոտությանը, մեծ ճանաչում բերեցին գիտական աշխարհում։ Լի Ֆոգթը 1912 թվականին ընտրվել է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։

Յոհան Հերման Լի Ֆոգթն իր մահկանացուն կնքեց յոթանասուներեք տարեկան հասակում Տրոնհեյմում՝ 1932 թվականի հունվարի 3-ին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1887 թվականին Յոհան Հերման Լի Ֆոգթը ամուսնանում է Մարթա Ջոաննա Աբիգել Կինկի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցան որդիներ.
  • Ֆրեդերիկ Ֆոգթ (1892-1970 թթ.)՝ ինժեներ, Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր և ռեկտոր։
  • Թորոլֆ Ֆոգթ (1888-1958 թթ.)՝ երկրաբան, Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։
  • Յոհան Ֆոգթ (1900-1991 թթ.)՝ տնտեսագետ, հրապարակախոս և թարգմանիչ։
  • Յորգեն Ֆոգթ (1900-1972 թթ.)՝ քաղաքական գործիչ և խմբագիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Հերման Լի Ֆոգթ» հոդվածին։