Յոհան Կոպլենիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհան Կոպլենիգ
Johann Koplenig
Johann Koplenig auf dem VI. Parteitag der SED 1963.jpg
 
Կուսակցություն՝ Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Ավստրիայի կոմունիստական կուսակցություն և ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և cobbler
Ծննդյան օր մայիսի 15, 1891
Ծննդավայր Gitschtal, Hermagor District, Կարինտիա, Ավստրիա
Վախճանի օր դեկտեմբերի 13, 1968
Վախճանի վայր Ավստրիա Վիեննա, Ավստրիա
Գերեզման Feuerhalle Simmering
Թաղված Feuerhalle Simmering
Քաղաքացիություն Flag of Austria.svg Ավստրիա
Ամուսին Hilde Koplenig
Զավակներ Elisabeth Markstein
 
Պարգևներ

Լենինի շքանշան

Յոհան Կոպլենիգ (գերմ.՝ Johann Koplenig, մայիսի 15, 1891 - դեկտեմբերի 13, 1968), ավստրիական և միջազգային բանվորական շարժման գործիչ։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանի հասակից հարել է բանվորական շարժմանը։ Ավստրիայի կուսակցության անդամ 1909 թ-ից 1918 թ-ից՝ կոմունիստ։ 1922 թ. ընտրվել է Ավստրիայի կոմկուսի (ԱԿԿ) ԿԿ-ի անդամ, 1924 թվականին՝ ԱԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար, 1928 թ.՝ Կոմինտերնի Գործադիր կոմիտեի (ԿԻԳԿ), 1935-1943 թթ.՝ ԿԻԳԿ նախագահության անդամ։ 1934 թ. ԱԿԿ ԿԿ-ի որոշմամբ տարագրվել է և շարունակել ղեկավարել ավստրիական կոմունիստների պայքարն ընդդեմ ֆաշիզմի։

1945-1965 թթ.՝ ԱԿԿ նախագահ, 1965 թ-ից՝ պատվավոր նախագահ։ 1945 թ. եղել է Ավստրիայի ժամանակավոր կառավարության փոխկանցլեր, 1945-1959 թթ.՝ պառլամենտի դեպուտատ։ Ավստրիական և միջազգային բանվորական շարժման հարցերին նվիրված աշխատությունների հեղինակ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 598 CC-BY-SA-icon-80x15.png