Յոհան Լինգելբախ
Յոհան Լինգելբախ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1622[1] |
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Վախճանվել է | 1674[2][3][4][…] |
Մահվան վայր | Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Միջերկրական նավահանգստային տեսարան, Charles II (1630-1685) stopping at the Estate of Wema on the Rotte on his Journey from Rotterdam to The Hague, 25 May 1660? և The Departure of Charles II (1630-1685) from Scheveningen, 2 June 1660? |
![]() |
Յոհան Լինգելբախ (գերմ.՝ Johann(es) Lingelbach, հոկտեմբերի 10, 1622[1], Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն - 1674[2][3][4][…], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), հոլանդական ոսկեդարի գերմանացի նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհան Լինգելբախը ծնվել է Ֆրանկֆուրտում, գերմանացի տեխնիկ Դավիթ Լինգելբախի ընտանիքում, ով 1634 թվականին կնոջ և երեխաների հետ հաստատվել է Ամստերդամում։ 1638 թվականին հայրը Ամստերդամի Ջորդաան շրջանում վարձել, հետագայում ստեղծվել է լաբիրինթոս, որը կահավորել է շարժվող մեքենաներ, երաժշտություն նվագող և աստվածաշնչյան կամ դիցաբանական տեսարաններ պատկերող սարքերով։ 1640-ական թվականների վերջում ճամփորդել է Ֆրանսիայում և Իտալիայում։ 1653 թվականին վերադարձել է Ամստերդամ և ամուսնացել։ 1662 թվականին ապրել է Պրինսենգրախտի մոտ՝ Reestraa-ում և դարձել Յուրգեն Օվենսի մտերիմ ընկերը։
Լինգելբախի աշխատանքներում նկատելի է Ֆիլիպս Վաուերմանի լանդշաֆտների ազդեցությունը։ Նրան հաճախ հրավիրել են նկարելու ֆիգուրներ և կենդանիներ այլ արվեստագետների լանդշաֆտային կտավներում, ինչպիսիք են հոլանդացի նկարիչներ Մեյնդերտ Հոբբեմաը, Յան վան դեր Հեյդենը[5]։ Նրա ճարտարապետական ձևերի ուսումնասիրությունը ի հայտ է եկել՝ դիտարկելով բամբոչադա նկարիչների, Վիվիանո Կոդացիի, վոդուտա կտավները։
Յոհան Լինգելբախը մահացել է Ամստերդամում։
Ընտրյալ գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 17-րդ դար, «Լողացող գնչուներ», կտավ յուղաներկ (Öffentliche Kunstsammlung, Բազել)[6]
- 17-րդ դար, «Ծովային ճակատամարտ», կտավ յուղաներկ (մասնավոր հավաքածու)[7]
- 1640 - «Թոթախաղ խաղացողները հռոմեական փողոցում», կտավ յուղաներկ (Լոնդոնի ազգային պատկերասրահ, Լոնդոն)[8]
- 1640 - «Շառլատանը և այլք Հռոմի Պոպոլո հրապարակի ֆոնին», կտավ յուղաներկ (Թագավորական հավաքածու, Լոնդոն)[9]
- 1650 - «Ճակատամարտ Մուլվիև կամրջի մոտ»
- 1650 - «Դարբինը», (մասնավոր հավաքածու)
- 1650 - «Ինքնադիմանկար ջութակով» (Ցյուրիխ)
- 1651 - «Հեծյալ ատամնաբույժը» (Ամստերդամի պետական թանգարան, Ամստերդամ)
- 1651 - «Պարող գյուղացիները», կտավ յուղաներկ (Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք)[10]
- 1652 - «Տեսարան ճակատամարտից», կտավ յուղաներկ (Փոլ Գեթթի թանգարան, Լոս Անջելես)[1]
- 1653 - «Տեսարան հռոմեական շուկայից», կտավ յուղաներկ (Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան, Բելգիա)[6]
- 1660s - «Եղնիկի որս», կտավ յուղաներկ (Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ)[11]
- 1660 - «Հռոմի Պոպոլո հրապարակը», կտավ յուղաներկ (Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ, Մինեապոլիս)[12]
- 1664 - «Գյուղացիները բեռնում են խոտի սայլը», կտավ յուղաներկ, (Լոնդոնի ազգային պատկերասրահ, Լոնդոն)[13]
- 1671 - «Ճակատամարտի տեսարան», կտավ յուղաներկ (Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք)[14]
- 1674 - «Ֆլամանդական քաղաքի պաշարումը իսպանացի զինվորների կողմից», կտավ յուղաներկ (Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ)[15]
- «Երևակայական նավահանգիստ», կտավ յուղաներկ, Ռինգլինգ արվեստի թանգարան, Սարասոտա, Ֆլորիդա
- 17-րդ դար, «Միջերկրական նավահանգստային տեսարան», Շտեդելի արվեստի թանգարան, Գերմանիա
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ճակատամարտ Մուլվիև կամրջի մոտ (1650)
-
Տոնահանդես Հռոմում (1650-1651)
-
Հռոմի կործանումը 1527 թվականին
-
«Ֆլամանդական քաղաքի պաշարումը իսպանացի զինվորների կողմից» (1674)
-
Jan hackaert, բնանկար
-
Ռազմածովային ճակատամարտ Լիվորնոյի մոտ 1653 թվականի մարտի 14-ին (1660)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 3,0 3,1 3,2 Johannes Lingelbach
- ↑ 4,0 4,1 4,2 KulturNav — 2015.
- ↑ "Johannes Lingelbach", The J. Paul Getty Trust, <http://www.getty.edu/art/gettyguide/artMakerDetails?maker=518>
- ↑ 6,0 6,1 www.wga.hu
- ↑ http://www.wga.hu
- ↑ www.nationalgallery.org.uk
- ↑ www.royalcollection.org.uk
- ↑ www.metmuseum.org
- ↑ www.hermitagemuseum.org(չաշխատող հղում)
- ↑ «www.artsmia.org». Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին. Վերցված է 2016-07-18-ին.
- ↑ www.nationalgallery.org.uk
- ↑ www.metmuseum.org
- ↑ www.hermitagemuseum.org(չաշխատող հղում)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Լինգելբախ» հոդվածին։ |
|