Յոհան Լեդրե Բյորդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Լեդրե Բյորդալ
Յոհանը 2010 թվականին
Անձնական տվյալներ
Ազգությունը Նորվեգիա Նորվեգիա
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 5, 1986(1986-05-05)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Էյգերսուն, Նորվեգիա
Հասակ 186 սմ
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նորվեգիա Ռուսենբորգ
Համար 14
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2006 Նորվեգիա Վիկինգ 1 (0)
2005 Նորվեգիա Տոնսբերգ 8 (0)
2007-2010 Նորվեգիա Բուդյո-Հլիմտ 71 (2)
2011-2013 Նորվեգիա Վիկինգ 81 (4)
2013-2015 Դանիա Օրհուս 20 (1)
2015-մ.հ. Նորվեգիա Ռուսենբորգ 28 (2)
Ազգային հավաքական
2007-2008 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21) 7 (1)
2013-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յոհան Լեդրե Բյորդալ (նորվ.՝ Johan Lædre Bjørdal, մայիսի 5, 1986(1986-05-05)[1][2], Egersund, Ռուգլան, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, «Ռուսենբորգ» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյորդալը սկսել է իր ֆուտբոլային կարիերան իր հայրենի քաղաքում։ 2003 թվականին նա պայմանագիր է կնքում «Վիկինգի» հետ։ 2005 թվականի մրցաշրջանում նա կնքելով վարձավճարային պայմանագիր համալրում է «Տոնսբերգի» կազմը։ Պայմանագրի ժամկետի լրանալուց հետո վերադառնում է «Վիկինգ»։ Թիմի կազմում մասնակցում է ևս մեկ մրցաշրջանի և 2007 թվականին պայմանագիր է կնքում արդեն՝ «Բուդյո-Հլիմտի» հետ[3]։

Նոր թիմի կազմում Յոհանը մասնակցում է 4 մրցաշրջանի, երկուսը Նորվեգիայի բարձրագույն առաջնությունում, իսկ մյուս երկուսը՝ Նորվեգիայի առաջին դիվիզիոնում։

2011 թվականին Բյորդալը վերադառնում է «Վիկինգ», որի կազմում վերադարձից հետո անցկանցում է երեք մրցաշրջան։ 2014 թվականին Յոհանը որոշում է տեղափոխվել Դանիա։ Այնտեղ նա սկսում է հանդես գալ տեղի «Օրհուս» ֆուտբոլային ակումբում։

2015 թվականի հուլիսին Բյորդալը պայմանագիր է կնքում նորվեգական «Ռուսենբորգի» հետ[4][5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2008 թվականներին Յոհանը հրավիրվում էր Նորվեգիայի երիտասարդական հավաքական։ Երիտասարդական հավաքականների հարթակում նա մասնակցել է 7 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ[6]։ 2013 թվականին Բյորդալը կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է երեք հանդիպման, սակայն որևէ ձևով աչքի չի ընկել։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիա «Ռուսենբորգ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Johan Lædre Bjørdal». altomfotball.no (Norwegian). TV 2. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Signerte to nye RBK-spillere». Rosenborg Ballklub. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  5. «– Jeg er tiltenkt en viktig rolle på laget». Nettavisen (Norwegian). Norwegian News Agency. 2013 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Røed-Johannessen, Daniel (2013 թ․ սեպտեմբերի 6). «Debutanten ga Drillo besked om at han var klar» (Norwegian). Aftenposten. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  8. 8,0 8,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Լեդրե Բյորդալ» հոդվածին։