Յոհան Գերման Լի Ֆոգթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհան Գերման Լի Ֆոգթ
JohanHermanLieVogt.jpg
Ծնվել էհոկտեմբերի 14, 1858(1858-10-14)[1][2]
Tvedestrand, Aust-Agder, Նորվեգիա
Մահացել էհունվարի 3, 1932(1932-01-03)[1][2] (73 տարեկանում)
Տրոնհեյմ, Նորվեգիա
ՔաղաքացիությունՆորվեգիա
Մասնագիտություներկրաբան, համալսարանի պրոֆեսոր և մետաղագործ
Հաստատություն(ներ)Նորվեգական տեխնոլոգիական ոնստիտուտ և Գիտության և տեխնոլոգիայի նորվեգական համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա
Ալմա մատերՍտոկհոլմի համալսարան
Տիրապետում է լեզուներիննորվեգերեն[2]
ՊարգևներՖրիտյոֆ Նանսենի ակնառու վարպետության պարգև Ուոլասթոնի մեդալ և Penrose Gold Medal?
Երեխա(ներ)Thorolf Vogt?, Fredrik Vogt?, Johan Vogt? և Jørgen Vogt?

Յոհան Գերման Լի Ֆոգթ (նորվ.՝ Johan Herman Lie Vogt, հոկտեմբերի 14, 1858(1858-10-14)[1][2], Tvedestrand, Aust-Agder, Նորվեգիա - հունվարի 3, 1932(1932-01-03)[1][2], Տրոնհեյմ, Նորվեգիա), նորվեգացի երկրաբան, պետրոգրաֆ: Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1912 թվականից), Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

Կենսագրություն և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Գերման Լի Ֆոգթը ծնվել է 1858 թվականի հոկտեմբերի 14-ին նորվեգական Տվերդեստրան քաղաքում, որը Օստ Ագդեր կոմսությունում է: Նրա հայրը բժիշկ Օլաֆ Ֆրեդրիկ Սանդ Ֆոգթն է (նորվ.՝ Olaus Fredrik Sand Vogt, (1829–1893 թթ.) իսկ մայրը՝ Մաթիլդա Էլիզա Լին (նորվ.՝ Mathilde Eliza (“Elise”) Lie, 1835–1893 թթ.): Վերջինս ականավոր մաթեմատիկոս Սոֆուս Լիի քույրն էր: Յոհան Գերման Լի Ֆոգթի եղբարը դարձավ հայտնի հոգեբույժ Ռիգնար Ֆոգթը  (նորվ. Ragnar Vogt, 1870-1943 թթ.)[3]:

1886 թվականից մինչև 1912 թվականը Յոհան Գերման Լի Ֆոգթը Օսլոյի համալսարանում պրոֆեսոր էր: Իսկ հետո, երբ ստեղծվեց Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտը (անգլ.՝ Norwegian Institute of Technology), նա 1911 թվականից դարձավ երկրաբանության պրոֆեսորը: Այդ պաշտոնին Գերման Լին մնաց մինչև 1929 թվականը: Իսկ դրանից հետո այն զբաղեցրեց որդին՝ Թորոլֆը:

Յոհան Գերման Լի Ֆոգթի ֆիզիկաքիմիական փորձերը, որոնք նախատեսված էին օգտակար հանածոների գտնվելու վայրերի հետազոտությանը, մեծ ճանաչում բերեցին գիտական աշխարհում: Լի Ֆոգթը 1912 թվականին ընտրվել է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ:

Յոհան Գերման Լի Ֆոգթն իր մահկանացուն կնքեց յոթանասուներեք տարեկան հասակում Տրոնհեյմում՝ 1932 թվականի հունվարի 3-ին:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1887 թվականին Յոհան Գերման Լի Ֆոգթը ամուսնանում է Մարթա Ջոաննա Աբիգել Կինկի հետ: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցան որդիներ.
  • Ֆրեդերիկ Ֆոգթ (1892-1970 թթ.)՝ ինժեներ, Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր և ռեկտոր:
  • Թորոլֆ Ֆոգթ (1888-1958 թթ.)՝ երկրաբան, Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր:
  • Յոհան Ֆոգթ (1900-1991 թթ.)՝ տնտեսագետ, հրապարակախոս և թարգմանիչ:
  • Յորգեն Ֆոգթ (1900-1972 թթ.)՝ քաղաքական գործիչ և խմբագիր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]