Յոհան Բայշտայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհան Բայշտայներ
Beisteiner Johanna Live in Budapest 24-10-2009 Foto culturawiki.JPG
Ծնվել էփետրվարի 20, 1976(1976-02-20) (43 տարեկան)
Վիներ-Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկիթառահար և դասական կիթառահար
Գործիքներկիթառ
ԼեյբլGramy Records?
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Կայքbeisteiner.com
Johanna Beisteiner Վիքիպահեստում
Յոհան Բայշտայները (ձախից) ստանում է Դելլա Կոնկորդիայի թատրոնի 2016 թվականի մրցանակը Էդոարդո Բրենչիից

Յոհան Բայշտայներ (գերմ.՝ Johanna Beisteiner, փետրվարի 20, 1976(1976-02-20), Վիներ-Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիական դասական կիթառահար[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Բայշտայները սկսել է երաժշտություն սովորել իննամյա տարիքում Յոզեֆ Մաթիաս Հաուերի անվան երաժշտական դպրոցում՝ Վիներ Նոյշտադտում: 1992 թվականին նա ընդունվել Է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան՝ ավարտելով այն կիթառի դասով։ Բացի այդ, Բայշտայներն ուսումնասիրել է երաժշտագիտությունը և 2005 թվականին այնտեղ պաշտպանել է նույն դոկտորական ատենախոսությունը՝ «Դասական երաժշտությունը գեղասահքի, սինխրոն լողի և գեղարվեստական մարմնամարզության մեջ» (գերմ.՝ Kunstmusik in Eiskunstlauf, Synchronschwimmen und rhythmischer Gymnastik):

Յոհան Բայշտայները ունի լայն ռեպերտուար ռենեսանսից մինչև մեր օրերը։ Մասնավորապես, նրա կատարմամբ տեղի են ունեցել կոմպոզիտորներ Ռոբերտ Գուլիի, Ռուբեն Պաչեի և Էդուարդ Շաֆրանսկու ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաները[2]: Կիթառահարը նաև ստեղծում է սեփական ստեղծագործությունները: Բայշտայները համագործակցել է Սոչիի սիմֆոնիկ նվագախմբի, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հունգարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Գրացի կամերային ֆիլհարմոնիայի, Բուդապեշտի լարային կամերային նվագախմբի, դիրիժորներ Օլեգ Սոլդատովի, Միշել Կաստելետտիի, Բելա Դրախոշի, Ախիմ Գոլուբի, արգենտինական տանգոյի պարող Ռաֆայել Ռամիրեսի հետ:

2017 թվականին Բայշտայները հրավիրվել է Վալլետտի Բարոկկո երաժշտության միջազգային փառատոնին, որպեսզի համերգներ տա Մանոելի թատրոնում, ինչպես նաև Մալթայի ազգային գրադարանում[3][4]:

Յոհաննա Բայշտայները նվագում է Մադրիդի վարպետ Պաուլինո Բերնաբեի համերգային կիթառի վրա։

Պարգևներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվական՝ Կոնկորդիա թատրոնի 200 տարվա Բյուրեղապակյա հաղթանշան[5], (Մոնտե Կաստելո դի Վիբիո, Իտալիա)[6]:
  • 2011 թվական՝ Հոենշյոնհաուզեն դղյակի պատվավոր անդամությունը Գերմանիայի Բեռլին քաղաքում[5]:
  • 2016 թվական՝ Դելլա Կոնկորդիա թատրոնի 2016 թվականի մրցանակները Մինկուս Դոն Կիխոտի բալետի թեմաներով իրենց ֆանտազիա ստեղծագործության համար[7]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dance Fantasy (2001 թվական)
  • Salon (2002 թվական)
  • Between present and past (2004 թվական)
  • Virtuosi italiani della chitarra romantica (2007 թվական)
  • Austrian Rhapsody (2012 թվական)
  • Don Quijote (2016 թվական)

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Live in Budapest (2010 թվական)

Երաժշտություն գեղարվեստական ֆիլմերի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Truce/Перемирие[8] (ԱՄՆ 2004, ռեժիսոր՝ Մեթյու Մարկոնի)
  • S.O.S Love!/С.O.С. Любов! [9] (Հունգարիա 2007, ռեժիսոր՝ Թամաշ Շաշ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Johanna Beisteiner, Konzertgitarristin Archived 2014-12-23 at the Wayback Machine. Биография Йоганны Байштайнер на сайте Kultur Tirol. 2011 г. (по-немецки)
  2. Мировые премьеры на сайте Иоганны Байштайнер, (по-русски)
  3. A baroque world premiere. Статья Игги Фенека, Times of Malta, 22-01-2017. (по-английски)
  4. Malta is more. Статья Бернда Гоппе на сайте Opera Lounge, в янфаре 2017 г. (по-немецки)
  5. 5,0 5,1 Биография. Archived 2016-03-05 at the Wayback Machine. Биография Йоганны Байштайнер на официальном сайте гитаристки. 2011.
  6. Bicentenario del Teatro della Concordia.(չաշխատող հղում) Программа празднования двухсотлетия основания Театра Конкордиа/Teatro della Concordia. апрель 2008 г., (по-итальянски)
  7. Наград Театрa делла Конкордия для гитаристки. Симоне Мацци, 20-09-2016, по-итальянски.
  8. Truce Статья на сайте IMDb. 2005 г.
  9. S.O.S. Love! Статья на сайте IMDb. 2007 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]