Յոհաննես Տականեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհաննես Տականեն
ֆիններեն՝ Johannes Takanen
Portrait photograph of Johannes Takanen.jpg
Ծնվել էդեկտեմբերի 8, 1849(1849-12-08)[1][2][3][…]
ԾննդավայրՏորֆյանովկա (գյուղ, Վիբորգսկի շրջան), Virolahti, Kjumenskij County, Վիբորգի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն կամ Ala-Urpala[3]
Մահացել էսեպտեմբերի 30, 1885(1885-09-30)[1][2][3][…] (35 տարեկան)
Վախճանի վայրըՀռոմ, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն և Ֆինլանդիա
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Behm School?
ՈւսուցիչCarl Sjöstrand?
Մասնագիտությունքանդակագործ և վիզուալ արտիստ
Commons-logo.svg Johannes Takanen Վիքիպահեստում

Յոհաննես Տականեն (ֆիններեն՝ Johannes Takanen, դեկտեմբերի 8, 1849(1849-12-08)[1][2][3][…], Տորֆյանովկա (գյուղ, Վիբորգսկի շրջան), Virolahti, Kjumenskij County, Վիբորգի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն և Ala-Urpala[3] - սեպտեմբերի 30, 1885(1885-09-30)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա), ֆինն քանդակագործ։  

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհաննես Տականենը ծնվել է 1849 թվականի դեկտեմբերի 8-ին, Յուլյա-Ուրպալա գյուղում[4], բատրակների ընտանիքում[5][6]։

1865-1866 թվականներին քանդակագործություն է սովորել Հելսինկիում, Վալտեր Ռունեբերգի մոտ։ 1867 թվականից սովորել է Կոպենհագենի Գեղարվեստի ակադեմիայում՝ Գերման Վիլհելմ Բիսսենի արվեստանոցում, այնուհետև վերապատրաստվել է Բերտել Տորվալդսենի մոտ։ 1872 թվականից հետո մեկնել է Հռոմ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը[7]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տականենի ամենահայտնի գործերից են «Ռևեկկան ջրհորի մոտ», «Անդրոմեդա» արձանները, ինչպես նաև Վյայնյամեյնենի արձանը Մոնրեպոյի վիբորգյան պուրակում և Ալեքսանդր II-ի արձանը Հելսինկիում։

«Կանտելե նվագող Վյայնյամեյնեն»-ի (Մոնրեպո, 1873) արձանը քանդակագործը կերտել է 1873 թվականին, ցինկից։
Այն տեղափոխվել է Մոնրեպո և տեղադրվել իր սկզբնական տեղում՝ 1871 թվականին վանդալների կողմից ոչնչացված գիպսե քանդակի փոխարեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արձանը կրկին ոչնչացվել է։ «Եվրոպայում գրական հերոսի առաջին հուշարձանը» վերստեղծելու անհրաժեշտության գաղափարը 1988 թվականին արտահայտեց Դմիտրի Սերգեևիչ Լիխաչովը «Մոնրեպո» վավերագրական ֆիլմում։ Վերակառուցված քանդակը բացվել է 2007 թվականի հունիսի 2-ին։
«Ալեքսանդր II-ի հուշարձանը» (Հելսինկի, 1894)

Պատրաստված է Յոհաննես Տականենի կողմից քանդակագործ Վալտեր Ռունբերգի հետ միասին և գտնվում է Հելսինկիի մայր տաճարի դիմաց։ Այն բացվել է 1894 թվականին և գերիշխող դիրք է գրավում Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Սենատի հրապարակում (ֆիններեն՝ Senaatintori): Ալեքսանդր II-ը պատկերված է ֆիննական գվարդիական սպայի համազգեստով, 1863 թվականին հրավիրված սեյմում։ Կայսեր ոտքերի տակ տեղակայված են Օրենքը, Աշխատանքը, Խաղաղությունը և Լուսավորությունը մարմնավորող այլաբանական պատկերները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]