Jump to content

Յոհաննես Կլեբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհաննես Կլեբո
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումդահուկորդ և մարզիկ
Երկիր Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 22, 1996(1996-10-22)[1][2] (29 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա[3][4]
ԱկումբByåsen IL?
Մարզիչ(ներ)Kåre Høsflot?
Հասակ՝183 սանտիմետր

Յոհաննես Հյոսֆլոտ Կլեբո, տառադարձվում է նաև Յուհաննես Հյոսֆլոտ Քլեբու[7] (նորվեգերեն՝ Johannes Høsflot Klæbo.հոկտեմբերի 22, 1996(1996-10-22)[1][2], Օսլո, Նորվեգիա[3][4]), նորվեգացի դահուկարշավորդ մարզիկ, նորվեգական Byåsen IL մարզական ակումբի ներկայացուցիչ[8], ձմեռային օլիմպիական խաղերի 11-ակի չեմպիոն (դա ռեկորդ է ձմեռային օլիմպիադաների ողջ պատմության մեջ), դահուկասպորտի աշխարհի առաջնությունների 15-ակի չեմպիոն (դա ռեկորդ է տղամարդ դահուկորդների շրջանում), աշխարհի գավաթի խաղարկությունների 5-ակի հաղթող ընդհանուր հաշվարկով: Աչքի է ընկել բազմաթիվ ռեկորդներ սահմանելով, որոնցից առավել նշանակալիցներից մեկն էլ այն է, որ եղել է դահուկասպորտի պատմության մեջ ամենաերիտասարդ տղամարդ դահուկորդը, ով հաղթել է FIS Cross-Country World Cup-ում, Tour de Ski-ում, աշխարհի առաջնությունում և դահուկավազքի օլիմպիական մրցաշարում[9][10][11][12]:

Աշխարհի գավաթի 2019–2020 թվականների խաղարկության ընթացքում Կլեբոն դարձել է այդ բարձրակարգ մրցաշարի ողջ պատմության մեջ ամենահաջողակ տղամարդ սպրինտերը՝ անհատական մրցավազքում տարած հաղթանակների առումով, և սահմանել է նոր ռեկորդ սպրինտի մրցումներում նվաճած չեմպիոնական տիտղոսների ընդհանուր քանակով (4)[13]։ Նա ներկայումս էլ համարվում է այդ հեղինակավոր մրցաշարի պատմության մեջ ամենահաջողակ տղամարդ դահուկավազորդը[14][15]: Ընդ որում՝ դահուկային սպորտի պատմության մեջ ռեկորդ է սահմանել նաև աշխարհի գավաթի խաղարկություններում առանձին մրցափուլերում տարած հաղթանակների քանակով (105): Աշխարհում միակ դահուկորդն է, ով կարողացել է ոսկե մեդալներին տիրանալ դահուկավազքի բոլոր մրցաձևերում (6-ից՝ 6) աշխարհի միևնույն առաջնությունում (Թրոնհեյմ 2025) և միևնույն ձմեռային օլիմպիադայում (Միլան-Կորտինա 2026):

Իր դեբյուտային օլիմպիադայում՝ 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում Կլեբոն երեք ոսկե մեդալ է նվաճել[16][17]: 2026 թվականի փետրվարի 20-ի դրությամբ նա արդեն ուներ 13 օլիմպիական մեդալ, որոնցից 11-ը՝ ոսկե: Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցած բոլոր մարզիկների մեջ նա առաջինը և առայժմ միակն է, ում հաջողվել է դառնալ տասնմեկակի չեմպիոն[18]: Այդպիսով՝ նա զգալիորեն գերազանցել է իր համերկրացի բիաթլոնիստ Ուլե Բյորնդալենին, ով իր նվաճած ութ օլիմպիական ոսկե մեդալներով երկար ժամանակ համարվում էր լավագույն մարզիկը ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ: Իսկ թե՛ ամառային, թե՛ ձմեռային օլիմպիադաների չեմպիոնների ընդհանուր ցանկում Յոհաննես Կլեբոն արդեն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն ամերիկացի ռեկորդակիր լողորդ Մայքլ Ֆելփսին (23 ոսկե մեդալ)[19]:

Կլեբոն 2026 թ. ձմեռային օլիմպիական խաղերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհաննես Կլեբոն, որ 2018 և 2022 թվականների ձմեռային օլիմպիդաներում համապատասխանաբար երեք և երկու անգամ արդեն հռչակվել էր օլիմպիական չեմպիոն, Իտալիայում՝ Միլանում ու Կորտինա դ՛Ամպեցոյում անցկացված 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում կարողացավ տիրանալ ևս վեց ոսկե մեդալի՝ յուրօրինակ ռեկորդ սահմանելով ձմեռային միևնույն օլիմպիադայում նվաճած ոսկե մեդալների քանակով: Փետրվարի 8-ին կայացած 20 կմ սքիաթլոնի մրցումներում նվաճեց իր վեցերորդ օլիմպիական ոսկե մեդալը, փետրվարի 10-ին՝ տղամարդկանց սպրինտ մրցաձևում՝ յոթերորդը[20][21], փետրվարի 13-ին՝ 10 կմ ազատ ոճով դահուկավազքում (ֆրիսթայլում)՝ ութերորդը[22]։ Փետրվարի 15-ին Նորվեգիայի հավաքականի կազմում մասնակցելով տղամարդկանց 4 × 7,5 կմ փոխանցումավազքի մրցումներին՝ նա նվաճեց իր իններորդ օլիմպիական ոսկե մեդալը և այդպիսով գերազանցեց ձմեռային օլիմպիական խաղերի ողջ պատմության մեջ ամենաշատ ոսկե մեդալներ նվաճած մարզիկի՝ իր համերկրացի բիաթլոնիստ Ուլե Բյորնդալենի սահմանած ու երկար ժամանակ պահպանված ռեկորդը (ութ ոսկե մեդալ)[23]: Երեք օր անց Կլեբոն թարմացրեց այդ ռեկորդը. փետրվարի 18-ին նա իր թիմակից Էյնար Հեդեգարտի հետ թիմային սպրինտում գրավեց առաջին տեղը և արժանացավ իր տասներորդ օլիմպիական ոսկե մեդալին։ Մեկ ոսկե մեդալ էլ նվաճեց օրեր անց՝ հաղթող ճանաչվելով 50 կմ դահուկավազքի մրցումներում:

Մարզական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակները կազմելիս հիմք են ծառայել դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) տվյալները[24]:

Օլիմպիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 13 մեդալ – (11 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե)
 Տարին   Տարիքը  Անհատական  Սքիաթլոն  Զանգվ.  մեկնարկ  Սպրինտ  Փոխանցումավազք  Թիմային 
 սպրինտ 
20182110ՈսկիՈսկիՈսկի
202225Բրոնզ40DNF[a]ՈսկիԱրծաթՈսկի
202629ՈսկիՈսկիՈսկիՈսկիՈսկիՈսկի

[a]Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մրցատարածությունը կրճատվել, հասցվել է 30 կիլոմետրի:

Աշխարհի առաջնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 18 մեդալ – (15 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե)
 Տարին   Տարիքը  Անհատական  Սքիաթլոն  Զանգվ.  մեկնարկ   Սպրինտ  Փոխանցումավազք   Թիմային 
 սպրինտ 
20172015Բրոնզ4
20192230ՈսկիՈսկիՈսկի
2021244DSQՈսկիՈսկիՈսկի
2023264ԱրծաթԱրծաթՈսկիՈսկիՈսկի
202528ՈսկիՈսկիՈսկիՈսկիՈսկիՈսկի

Աշխարհի գավաթի խաղարկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանային տիտղոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 15 տիտղոս – (5-ը՝ ընդհանուր հաշվարկով, 7-ը՝ սպրինտի, 3-ը՝ մինչև 23 տարեկանների (U23) մրցումներում)
Մրցաշրջանը Մրցաձևը
2017Սպրինտ
U23
2018Ընդհ. հաշվ.
Սպրինտ
U23
2019Ընդհ. հաշվ.
Սպրինտ
U23
2020 Սպրինտ
2022Ընդհ. հաշվ.
2023Ընդհ. հաշվ.
Սպրինտ
2024 Սպրինտ
2025Ընդհ. հաշվ.
Սպրինտ

Մրցաշրջաններում գրաված տեղերը / դիրքերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
 Մրցաշրջանը   Տարիքը  Դիրքը մրցաձևում Դիրքը դահուկային մրցաշարերում
Ընդհ. հաշվ. Մրցատարածութ. Սպրինտ U23 Nordic
Opening
Tour de
Ski
Ski Tour
2020
Աշխ. գավաթի
եզրափակիչ
2016191106812Չկա տվյալՉկա տվյալ
2017204291st1st1stՉկա տվյալ1st
2018211st71st1st1stՉկա տվյալ25
2019221st91st1st141stՉկա տվյալ1st
2020231st61stՉկա տվյալ1st3rd6Չկա տվյալ
2021243rd88Չկա տվյալ1stՉկա տվյալՉկա տվյալ
2022251st3rd1stՉկա տվյալՉկա տվյալ1stՉկա տվյալՉկա տվյալ
2023261st1st1stՉկա տվյալՉկա տվյալ1stՉկա տվյալՉկա տվյալ
2024271st1st1stՉկա տվյալՉկա տվյալՉկա տվյալՉկա տվյալ
2025281st61stՉկա տվյալՉկա տվյալ1stՉկա տվյալՉկա տվյալ
202629111Չկա տվյալՉկա տվյալ1stՉկա տվյալՉկա տվյալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://pantheon.world/profile/person/Johannes_Høsflot_Klæbo
  2. 1 2 https://www.teamnor.no/profiler/langrenn/johannes-hosflot-klabo/
  3. 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 1 2 Olympedia — 2006.
  5. https://www.nordicmag.info/en/cross-country-skiing-para-cross-country-skiing-johannes-hoesflot-klaebo-and-vilde-nilsen-win-the-fearnley-award-0521/
  6. https://www.nrk.no/sport/klaebo-fikk-legendepris-i-madrid_-_-ganske-vilt-1.17913181
  7. Также возможна передача имени и фамилии как Юханнес Хёсфлот Клебу (Клэбо)
  8. «KLAEBO Johannes Hoesflot». FIS. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  9. Løfaldli, Reidar (2018 թ․ մարտի 18). «Klæbo ble tidenes yngste mannlige verdenscupvinner i langrenn». Aftenposten.no. Aftenposten. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  10. Tinius Folvik, Herman (2019 թ․ հունվարի 6). «Klæbo hadde vonde drømmer om Tour-avslutningen i natt: -Var sikkert opp monsterbakken ti ganger». vg.no. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  11. Tinius Folvik, Herman (2019 թ․ փետրվարի 21). «Klæbo hyller morfaren etter historisk gull». vg.no. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  12. «Tidenes yngste vinner av OL-gull». Langrenn.com. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  13. «KLABO Johannes Hoesflot – Athlete Information». FIS-SKI.com. FIS. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  14. «Cup Standings». FIS-SKI.com. FIS. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  15. «KLAEBO Johannes Hoesflot – Athlete Information». FIS-SKI.com. FIS. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  16. Berglund, Nina (2018 թ․ փետրվարի 22). «Klæbo headed home from a 'golden OL'». Norway's News in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  17. «KLÆBO Johannes Høsflot». Eurosport (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  18. Hampton, Liz; Lund, Tommy (2026 թ․ փետրվարի 15). «Nine golds and counting: Norway's Johannes Klaebo and the chase for Winter Olympics history». The Independent (անգլերեն). Վերցված է 2026 թ․ փետրվարի 15-ին.
  19. Hampton, Liz; Lund, Tommy (2026 թ․ փետրվարի 15). «Nine golds and counting: Norway's Johannes Klaebo and the chase for Winter Olympics history». The Independent (անգլերեն). Վերցված է 2026 թ․ փետրվարի 15-ին.
  20. Gunston, Jo (2026 թ․ փետրվարի 10). «Johannes Høsflot Klæbo clinches seventh gold at Winter Olympics 2026». Olympics (անգլերեն). Վերցված է 2026 թ․ փետրվարի 10-ին.
  21. «Cross-Country Skiing Men's Sprint Classic: Final». Olympics (անգլերեն). Վերցված է 2026 թ․ փետրվարի 10-ին.
  22. «Her har det svartnet for Hedegart: – Musklene var borte» [It went dark for Hedegart: “The muscles were gone”]. VG (նորվեգերեն). 2026 թ․ փետրվարի 13. Վերցված է 2026 թ․ փետրվարի 15-ին.
  23. Hampton, Liz; Lund, Tommy (2026 թ․ փետրվարի 15). «Crosscountry-Klaebo leads Norway to relay win for record ninth gold». Reuters (անգլերեն). Վերցված է 2026 թ․ փետրվարի 15-ին.
  24. «KLAEBO Johannes Hoesflot». FIS-Ski. International Ski Federation. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննես Կլեբո» հոդվածին։