Յոհաննա Վանկա
Յոհաննա Վանկա գերմ.՝ Johanna Wanka | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 1, 1951[1][2][3] (69 տարեկան) |
Ծննդավայր | Rosenfeld, Torgau, Saxony-Anhalt, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Լայպցիգի համալսարան |
Գիտական աստիճան | Diplom? (1974) և դոկտորի աստիճան (1980) |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, քաղաքական գործիչ և համալսարանի պրոֆեսոր |
Աշխատավայր | Technische Hochschule Leuna-Merseburg? և Merseburg University of Applied Sciences? |
Ամուսին | Gert Wanka? |
Զբաղեցրած պաշտոններ | Federal Minister of Education and Research?, State Minister?, State Minister? և member of the Landtag of Brandenburg? |
Կուսակցություն | Քրիստոնեական-դեմոկրատական միություն և Նոր ֆորում |
Անդամություն | Free German Youth? և Նոր ֆորում |
Johanna Wanka Վիքիպահեստում |
Յոհաննա Վանկա (գերմ.՝ Johanna Wanka, ապրիլի 1, 1951[1][2][3], Rosenfeld, Torgau, Saxony-Anhalt, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն), գերմանացի մաթեմատիկոս և քաղաքական գործիչ: Մաթեմատիկայի պրոֆեսոր, գիտությունների դոկտոր, 1994 թվականից մինչև 2000 թվականը եղել է Մերզբուրգի կիրառական գիտությունների համալսարանի ռեկտոր: Մասնակցել է 1989 թվականի հեղափոխությանը (Գերմանիա): Նոր ֆորում շարժման համահիմնադիր է: 2013 թվականի փետրվարի 14-ից դարձել է Քրիստոնեական դեմոկրատական միության անդամ, Անգելա Մերկելի կառավարման կրթության դաշնային նախարար:
Մասնագիտական և գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցական կրթությունը ստացել է Գրոտրեբեն-Ցվետաուում և Տորգաուում: Տիրապետում է նաև ագրոտեխնիկի մասնագիտությանը: 1970 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսրանի մաթեմատիկայի ֆակուլտետը: 1974 թվականին ավարտել է համալսարանը:
1980 թվականին պաշտպանել է դիսերտեցիան: 1985 թվականից մինչև 1993 թվականը եղել է գիտական աշխատակից, 1993 թվականից եղել է Մերզբուրգի կիրառական գիտությունների պրոֆեսոր:
1994 թվականին եղել է կիրառական գիտությունների համալսարանի ռեկտոր: Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2000 թվականը, երբ Բրենդենբուրգի կառավարությունում ստացել է պաշտոն:
Քաղաքական գործունեություն, նախարարական պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականի սեպտեմբերին դարձել է Նոր ֆորում շարժման հիմնադիրը: Նա եղել է Մերզեբուրգի տարածաշրջանային կառավարման շարժման մեջ: Մասնակցել է խաղաղ հեղափոխությանը, որն ավարտվել է Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության անկմամբ և Գերմանիայի միացմամբ:
2000 թվականից մինչև 2009 թվականը Բրենդենբուրգում եղել է գիտությունների, հետազոտությունների, մշակույթի նախարար: 2010 թվականին Ստորին սաքսոնիայում զբաղեցրել է նմանատիպ պաշտոնՔաղվածելու սխալ՝ The opening <ref>
tag is malformed or has a bad name: Հողային ընտրություններից հետո՝ 2013 թվականի հունվարին, կառավարությունում տեղի են ունեցել փոփոխություններ: Վանկան թողել է իր հողային պաշտոնը:
2013 թվականի փետրվարին Գերմանիայի կրթության նախարար Անետտե Շավանի հետ վեճ է ծագել: 2013 թվականի փետրվարի 14-ին նշանակվել է կրթության նախարար:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացել է մաթեմատիկայի պրոֆեսոր Գերթ Վանկայի հետ: Ունի երկու երեխա: Ընտանիքը ապրում է Պոտսդամում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
- ↑ 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|