Յոհաննա Հելենա Հերոլտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծնվել էհունվարի 5, 1668(1668-01-05)[1][2]
ԾննդավայրՖրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն[3]
Վախճանվել է1723[4][1][2][…]
Մահվան վայրՍուրինամ
ՔաղաքացիությունStatenvlag.svg Նիդերլանդներ
Մասնագիտությունծաղիկներ պատկերազարդող և նկարչուհի
Ժանրնատյուրմորտ և ծաղկային նատյուրմորտ
ՀայրՅոհան Անդրեաս Գրաֆ
ՄայրՄարիա Սիբիլլա Մերիա
Johanna Helena Herolt Վիքիպահեստում

Յոհաննա Հելենա Հերոլտ (հոլ.՝ Johanna Helena Herolt, օրիորդական ազգանունը՝ Գրաֆֆ (հոլ.՝ Graff, հունվարի 5, 1668(1668-01-05)[1][2], Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն[3] - 1723[4][1][2][…], Սուրինամ), գերմանական ծագմամբ հոլանդացի նկարիչ, հոլանդական նկարչության «Ոսկե դարի» ներկայացուցիչ, դիզայներ և նկարազարդող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նատյուրմորտ մրգերով և միջատներով» (1690)

Յոհաննա Հելենան ծնվել է Ֆրանկֆուրտ քաղաքում 1668 թվականի հունվարի 5-ին։ Նկարիչ Յոհան Անդրեաս Գրաֆի (1637-1701) ավագ դուստրն է, նկարչուհի Մարիա Սիբիլլա Մերիանի (1647-1717), նկարիչ Դորոթեա Մարիա Հենրիետայի (1678-1743) քույրը։ Երկու դուստրերն էլ նկարելու արվեստը սովորեցրել է իրենց մայրը։

1670 թվականին ընտանիքը տեղափոխվել է Նյուրնբերգ[5]՝ քաղաք, որտեղ ծնվել է նրա հայրը։ 1681 թվականին մայրն ու դուստրերը վերադարձել են Ֆրանկֆուրտ՝ ծեր մոր մոտ։ Նրա ամուսինը՝ նկարիչ Յակոբ Մարելը, մահացել էր։ Հետագայում հայրը միացել է ընտանիքին։ Այնուամենայնիվ, 1686 թվականին մայրը կրկին լքել է ամուսնուն և դուստրերի հետ տեղափոխվել Վյուվերտի (Ֆրանսիա) բողոքական լաբադիստական ​​համայնք։ Հաշտեցման անօգուտ փորձերից հետո հայրը վերադարձել է Նյուրնբերգ։ 1691 թվականին՝ համայնքի վերացումից հետո, Յոհաննա Հելենան տատի, մոր ու քրոջ հետ տեղափոխվել է Ամստերդամ։ Այստեղ 1692 թվականի հունիսի 28-ին նա ամուսնացել է ծագումով Վյուվերտից նախկին վաճառական Յակոբ Հենդրիկի Հերոլտի հետ (ծնված 1660 թվականին), որն առևտրային հետաքրքրություններ ուներ Նիդեռլանդների Գվիանայում։ Այս ամուսնության ընթացքում ծնվել է մեկ կամ երկու երեխա։

Ամստերդամում Յոհաննա Հելենան իր քրոջ՝ Դորոթի Մարիայի հետ աշխատել է Աննա Մարիա Սիբիլլա Մերիանի մոր ստուդիայում։ Նկարչուհիները նկարում էին բույսեր, թռչուններ և միջատներ։ Նրանք ստեղծել են ջրանկարներ «Թրթուր գիրք»-ի համար, որտեղ թրթուրներ և թիթեռներ են պատկերված իրենց զարգացման բոլոր փուլերում։

Ագնես Բլոկի պատվերով նկարչուհին մայրիկի հետ նկարել է հաճախորդի պարտեզից բույսեր պատկերող նկարների շարք։ Բացի այդ, նրան առաջարկել են Ամստերդամի բուսաբանական այգուց էկզոտիկ և հազվագյուտ բույսեր նկարել։ Նրա աշխատանքներին բնորոշ է քանդակագործական տեսքը, որն ընդգծում է շինարարության պատրանքը։ 1711 թվականին նա մեկնել է Նիդերլանդական Գվիանա՝ տեղական ֆաունան ուսումնասիրելու և «Թրթուր գրքի» երրորդ հատորի համար ջրանկարներ անելու։ Գիրքը պարունակում է նրա մոր աշխատանքների շուրջ կես հարյուրյակը։ Եվրոպացի կոլեկցիոներների պատվերով ստեղծել են տեղի միջատների, ձկների և սողունների մի շարք պատկերներ։ Երբ 1714 թվականինին մայրը կաթվածահար է եղել, Յոհաննա Հելենան կարճ ժամանակով վերադարձել է Ամստերդամ, որտեղ մի քանի նկար է ստեղծել Աննա Մարիա Սիբիլի Մերանի անվան տակ։ Որոշ աշխատանքներ պարունակում են երկուսի ստորագրությունը։ Նկարչուհու մահվան ճշգրիտ ժամանակը և վայրը հայտնի չէ։ Նա, հավանաբար, մահացել Է Նիդեռլանդների Գվիանայում 1723 թվականին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]