Յոհաննա Էլեոնորա Դելագարդի
Յոհաննա Էլեոնորա Դելագարդի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26, 1661[1][2] |
Ծննդավայր | Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1708[1][2] (47 տարեկան) |
Մահվան վայր | Ստոկհոլմ քաղաք, Over-Governors office, Շվեդիա[1][2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆրեյլինա, գրող և բանաստեղծուհի |
Ծնողներ | հայր՝ Pontus Fredrik De la Gardie?[1][2], մայր՝ Beata Elisabet von Königsmarck?[2] |
Երեխաներ | countess Frederikke Vilhelmine Steenbock, heiress of Skarhult?[3] և Countess Beata Elisabeth Stenbock, heiress of Marsvinsholm castle?[3] |
Յոհաննա Էլեոնորա Դելագարդի (շվեդերեն՝ Johanna Eleonora De la Gardie, հունիսի 26, 1661[1][2], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] - դեկտեմբերի 27, 1708[1][2], Ստոկհոլմ քաղաք, Over-Governors office, Շվեդիա[1][2]), շվեդ գրող, բանաստեղծուհի և շվեդական արքունիքի պատվավոր օրիորդ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոհաննան Ֆրեդրիկ Պոնտուս Դելագարդիի և Բեատա Էլիզաբեթ ֆոն Կենիգսմարկի դուստրն է։ Նա գերազանց կրթություն է ստացել քրոջ՝ Էբբա Մարիա Դելագարդիի և զարմուհիների՝ Ամալիա Վիլհելմինա ֆոն Կենիգսմարկի և Մարիա Ավրորա ֆոն Կենիգսմարկի հետ։ Նրա քույրը՝ Էբբա Մարիան, հետագայում դարձավ հայտնի բանաստեղծուհի և երգչուհի Շվեդիայի թագավորի արքունիքում։ Յոհաննան դարձավ պատվո օրիորդ և քրոջ հետ միասին դանիական թագուհի Ուլրիկա Էլեանորա Դանիացու սիրելին էին։ Նա նաև թագուհի Գեդվիգ Էլեոնորա Գոլշտեյն-Գոտտորպսկայայի ընկերուհին էր։
Յոհաննան թագավորական արքունիքում մասնակցել է սիրողական թատրոնի բեմադրություններին, որը կազմակերպել է թագուհի Էլեոնորը։ 1683-1684 թվականների ձմռանը նա խաղացել է Ժան Ռասինի Իֆիգենիա ներկայացման մեջ` մարմնավորելով Իֆիգենիայի դերը[4]։ Այս ներկայացումը պատմաբանները համարում են նշանակալի իրադարձություն, քանի որ սա առաջին բեմադրությունն էր, որում խաղում էին միայն կանայք։ Դրանով սկսվեց շվեդական հասարակության ծանոթությունը ֆրանսիական գրականության դասականներին[5]։ Յոհաննան ֆրանսերենով գրել է Portrait d’Ismène պոեմը, որը նա նվիրել է Ուլրիկե Էլեոնորին, ինչպես նաև գերմաներեն սաղմոս, որը կոչվում է Weich, Falsche Welt: 1691 թվականին Յոհաննան ամուսնացել է իր զարմիկ կոմս Էրիկ Ստենբոկ Գուստավի հետ։ Նրանք ապրել են Անգլիայում մինչև 1697 թվականը, որտեղ հանրաճանաչ դեմքեր են եղել թագուհի Մարիայի արքունիքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Munthe A. Johanna Eleonora De la Gardie — P. 724.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Johanna Eleonora De la Gardie 1661-06-26 — 1708-12-27 Poet, hovdam
- ↑ 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ Samlaren / 21:a årgången (1900) Runeberg
- ↑ Lars Löfgren (2003). Svensk teater. (Swedish theater) Stockholm: Natur & Kultur. Sid. 46. 91-27-09672-6
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Anteckningar om svenska qvinnor
- Svenskt biografiskt handlexikon
- P. Hanselli: Samlade vitterhetsarbeten af svenska författare från Stjernhjelm till Dalin (1867)
|