Յոհաննա Բորման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհաննա Բորման
գերմ.՝ Johanna Bormann
Juana Bormann.jpg
Ծնվել էսեպտեմբերի 10, 1893(1893-09-10)[1]
ԾննդավայրԳերմանիա
Մահացել էդեկտեմբերի 13, 1945(1945-12-13)[1] (52 տարեկանում)
Մահվան վայրHamelin, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Flag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Flag of Germany (3-2 aspect ratio).svg Վայմարյան Հանրապետություն
Flag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա
Մասնագիտությունտանջող և concentration camp guard

Յոհաննա Բորման (գերմ.՝ Johanna Bormann, սեպտեմբերի 10, 1893(1893-09-10)[1], Գերմանիա - դեկտեմբերի 13, 1945(1945-12-13)[1], Hamelin, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[1]), Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Երրորդ ռեյխի համակենտրոնացման ճամբարների վերակացու: Բելզենսկի դատավարության ժամանակ նրան մահապատժի են դատապարտել և կախաղան բարձրացրել:

Դատավարություն և մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատավարության ընթացքում Բորմանը հաստատեց, որ ինքը 1938 թվականին միացել է ՍՍ-ի խմբին, «որպեսզի ավելի շատ գումար վաստակի»: Նրա ծառայության առաջին տեղը Լիխտենբուրգի համակենտրոնացման ճամբարն էր, որտեղ ծառայել է ավագ վերակացու Գերդա «Ջեյն» Բերնիհաուի[2] և ՍՍ-ի ջոկատներից ևս 49 այլ կանանց հետ: 1939 թվականին նրան նշանակեցին Բեռլինից ոչ հեռու գտնվող Ռավենսբրյուկի կանանց համակենտրոնացման նոր ճամբարի անձնակազմի վերահսկիչ: 1942 թվականի մարտին Յոհաննան եղել է այն փոքրաթիվ կանանց մեջ, ում ընտրել են որպես պահակ ծառայելու Լեհաստանում գտնվող Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում: Լինելով կարճահասակ կին՝ Բորմանն առանձնանում էր իր դաժանությամբ: Զոհերը նրան անվանում էին «Աքիս» (գերմ.՝ Wiesel) և «Շներով տիկին»[2]: 1942 թվականի հոկտեմբերին Բորմանի պաշտոնը բարձրացրեցին մինչև վերակացու: Նրա ղեկավարներն էին այնպիսի անհատականություններ, ինչպիսիք են՝ Մարիա Մանդելը, Մարգոտ Դրեկսելը և Իրմա Գրեզեն: Ի վերջո, Յոհաննան տեղափոխվում է հարևան Բուդի օժանդակ ճամբար, որտեղ շարունակում է չարաշահել իր պաշտոնական պարտականությունները բանտարկյալների հանդեպ:

1944 թվականին, երբ վերմախտի կորուստները պատերազմում զգալիորեն մեծացան, Յոհաննա Բորմանին տեղափոխեցին Գինդենբուրգի օժանդակ ճամբար: 1945 թվականի հունվարին նա վերադարձավ Ռավենսբրյուկ: Մարտ ամսին Բորմանը տեղափոխվեց Բերգեն-Բելզենի համակենտրոնացման ճամբար, որը գտնվում էր Ցելլեի մոտակայքում և դարձավ նրա վերջին ծառայության վայրը: Բերգեն-Բելզենում Յոհաննան ծառայեց Յոզեֆ Կրամերի, Իրմա Գրեզի և Էլիզաբեթ Ֆոլկենրատի հետ, որոնց ծանոթ էր դեռևս Օսվենցիմից: 1945 թվականի ապրիլին բրիտանական զորքերը ազատագրեցին Բերգեն-Բելզենը: Ճամբարում հայտնաբերեցին 10000-ից ավելի դիակներ և 60000 կենդանի մնացածներ: Ազատարարները կարգադրեցին ճամբարի ՍՍ-ական ջոկատի անձնակազմին թաղել դիակները:

Բորմանը ձերբակալվեց և հարցաքննվեց զինվորականների կողմից: Հետագայում նրան դատեցին Բելզենյան դատավարության ընթացքում, որը կայացավ 1945 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 17-ը: Դատարանը լսեց Յոհաննայի կողմից Օսվենցիմում և Բերգեն-Բելզենում կատարված սպանություններին վերաբերվող վկայությունները: Նրան մեղավոր ճանաչեցին և դատապարտեցին մահապատժի:

Յոհաննա Բորմանին կախեցին Իրմա Գրեզի և Էլիզաբեթ Ֆոլկենրատի հետ միասին 1943 թվականի դեկտեմբերի 13-ին Համելն քաղաքի բանտում[2]:

Ալբերտ Պիրպոյնտը, որին նշանակել էին նրա դահիճ, հետագայում գրել է.

Aquote1.png Նա կաղում էր, երբ քայլում էր միջանցքով, ծերացած և հոգնատանջ տեսք ուներ: 42 տարեկանում[3] նրա հասակը հինգ ֆունտից մի փոքր ավել էր (1,52 մետրից մի փոքր ավել): Երբ նրա հասակը չափում էին, նա դողում էր և գերմաներեն ասում «Ես էլ զգացմունքներ ունեմ»[4]: Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1016052723 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 «Bormann, Johanna "Wiesel" or "Weasel" - WW2 Gravestone» (անգլերեն)։ WW2 Gravestone։ Վերցված է 2016-02-25 
  3. Ըստ բնօրինակի, իրականում նա 52 տարեկան էր:
  4. Pierrepoint Albert (1974)։ Executioner։ Harrap։ ISBN 0-245-52070-8