Յոկայ

Յոկայ (妖怪, "տարօրինակ երևույթ"), ճապոնական բանահյուսության մեջ գերբնական ոգիներ: Յոկայ բառը բաղկացած է երկու բառից, որոնք երկուսն էլ նշանակում են «կասկածելի»[1], և թեև ճապոնական անվանումը պարզապես չինական յաոգուայ տերմինի ճապոներեն տառադարձումն է, որոշ ճապոնացի մեկնաբաններ պնդում են, որ յոկայ բառը ունեցել է բազմաթիվ տարբեր իմաստներ[2]։
Յոկայներին նաև անվանում են այակաշի (ճապ.՝ あやかし), մոնոնոկե (ճապ.՝ 物の怪) կամ մամոնո (ճապ.՝ 魔物). Ճապոնացիների մեծամասնությունը կարծում է, որ ոգիները խիստ տարբերվում են իրարից, թեև որոշ ակադեմիկոսներ և սինտոիստներ նշում են նմանություններ յոկայների և կամիների միջև, հիմնվորելով, որ երկուսն էլ միևնույն տիպի ոգիներ կամ առասպելաբանական երևույթներ են։
Յոկայները հաճախ կենդանանման են լինում (օրինակ՝ կապպան ունի կրիայի տեսք, իսկ տենգուն սովորաբար թևերով է պատկերվում), բայց կարող են նաև մարդանման տեսք ունենալ, օրինակ՝ կուչիսակե-օննան (口裂け女)։ Որոշ յոկայներ ունեն անշունչ առարկաների տեսք (օրինակ՝ ցուկումոգամին)։ Յոկայները սովորաբար ունենում են գերբնական ունակություններ, որոնցից ամենատարածվածը փոխակերպությունն է: Փոխակերպվող յոկայները հայտնի են որպես բակեմոնո (化け物) կամ օբակե (お化け):
Էդո ժամանակաշրջանում (1603-1868), շատ արվեստագետներ, ինչպիսիք են Թորիյամա Սեկիենը (1712-1788), ստեղծել են նոր յոկայներ՝ ոգեշնչվելով ժողովրդական հեքիաթներից կամ սեփական երևակայությունից[3]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոկայ հասկացությունը և դրանց հետ կապված երևույթները մեծապես տարբերվում են իրարից ճապոնական մշակույթի և պատմական ժամանակաշրջաններում։ Համաձայն անիմիզմի ճապոնական գաղափարների, ենթադրվում էր, որ ոգու նման էակները բնակվում են ամեն ինչի ներսում[4]։ Այդպիսի ոգիներն ունեին զգացմունքներ և անհատ բնավորություն։ Խաղաղ ոգիները, որոնք հաջողություն են բերում, հայտնի են որպես նիգի-միտամա, իսկ վատ բախտ բերող ոգիները, ինչպիսիք են հիվանդությունները և բնական աղետները, հայտնի են որպես արա-միտամա: Ոգիներից ոչ մեկը չի սկզոբում յոկայ չէին համարվում:
Ըստ լեգենդի, որոշ մարդիկ, ովքեր ապրելիս հարգված անձինք են եղել, մահանալուց հետո դառնում են նիգի-միտամա՝ վերածվելով պաշտպան ոգիների, որոնք հարստություն էին բերում նրանց, ովքեր իրենց երկրպագում էին: Կենդանիները, առարկաները և բնական առանձնահատկությունները կամ երևույթները նույնպես համարվում եին նիգի-միտամա, սակայն որոշներին դասակարգում էին որպես արա-միտամա
Չնայած վնասակար ոգիների առկայությանը, կային արա-միտամային նիգի-միտամա վերածելու ծեսեր, որոնց նպատակն էր հանդարտեցնել չար ոգիներին և կանխել դժբախտությունները[5][6]։ Ծեսը հայտնի էր որպես չինկոն[4]։
-
Չոչին-օիվա, Կացուշիկա Հոկուսայ
-
Կիդոմարու, Ուտագավա Կունիյոշի
-
Նեկոմատա, Սավակի Սուշիի
-
Ցուշիգումո, Ցուկիոկա Յոշիտոշի
-
-
Նարիկամա, Սեկիեն Տորիյամա
-
Յոկայի պատկերով թատրոնի վարագույր, Կավանաբե Քյոսաի (1880)
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանահյուս Ցուտոմու Էման ուսումնասիրել է յոկայ պատկերող գրականությունն ու նկարները և դրանք բաժանել կատեգորիաների․
- Յոկայի «իսկական ձև»
- Մարդ
- Կենդանի
- Բույս
- Առարկա
- Բնական երեւույթ
- Մուտացիաներ.
- Այս աշխարհի հետ կապված մուտացիա
- Հոգևորի կամ մտավորի հետ կապված մուտացիաներ
- Ռեինկառնացիայի հետ կապված մուտացիաներ
- Առարկայի հետ կապված մուտացիաներ
- Արտաքին տեսք․
- Մարդ
- Կենդանի
- Բույս
- Արտեֆակտ
- Կառույց կամ շենք
- Բնական երևույթ
Այլ բանահյուսական դասակարգումներում յոկայները դասակարգվում է հունական դիցաբանության նիմֆաների նման՝ ըստ իրենց գտնվելու վայրի կամ դրսևորման հետ կապված երևույթների․
- Յամա նո կե (ճապ.՝ 山の怪) (սարեր)
- միչի նո կե (ճանապարհներ)
- կի նո կե (ծառեր)
- միզու նո կե (ջուր)
- ումի նո կե (ծով)
- յուկի նո կե (ձյուն)
- ոտո նո կե (ձայն)
- դոբուցու նո կե (կենդանիներ)
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին ժամանակների գրականության և ժողովրդական հեքիաթների մեջ յոկայները բազմիցս անգամ հիշատակվում և բացատրվում են: Կոջիկի, Նիհոն Շոկի և Ֆուդոկի աշխատություններում պատմվում է հին անցյալի լեգենդների մասին, ինչպես նաև հիշատակվում են օնիներն ու օրոչիները[4]։ Հեյան ժամանակաշրջանի յոկայների և այլ գերբնական երևույթների մասին պատմվածքների ժողովածուներ տպագրվել են բազմաթիվ հատորներով[7]։
Գրականության մեջ հայտնվող յոկայների մասին տեղեկությունները փոխանցվել են հետագա սերունդներին[4]։ Չնայած յոկայների բացատրմանը, նրանց երբեք տեսողական նկարագրություն չի տրվել: Ուշ Հեյան ժամանակաշրջանի Բուդդայական նկարներում, ինչպիսին է Դժոխքի մագաղաթը, կան օնիների վիզուալ նկարագրումներ[4]։
Յամատա նո Օրոչին ի սկզբանե աստված է եղել է, բայց վերածվել է յոկայի, ում սպանել է Սուսանոն[6]։ Յասաբուրոն ի սկզբանե ավազակ է եղել, որի վրեժխնդիր ոգին (օնրյո) մահից հետո վերածվել է թունավոր օձի և թունավորել ջրհորում գտնվող ջուրը, սակայն հետո աստվածացել է և դարձել «ջրհորի իմաստության աստված»[6]։ Կապպային և Ինուգամիին երբեմն աստված են համարում, իսկ երբեմն՝ յոկայ: Ճապոնական աստվածների շարքում կան որոշ էակներ, որոնք կարող են աստծուց դառնալ յոկայ, և յոկայից՝ աստված[5][6]։
Հետդասական պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնադարյան Ճապոնիայում հայտնվեցին այնպիսի հրապարակումներ, ինչպիսիք են էմակիմոնոն և Օտոգի-զոշին, որոնք նկարագրում էին յոկայների տեսքը: Թեև կային կրոնական հրատարակություններ, ինչպիսին էր Ջիշա Էնգին (ճապ.՝ 寺社縁起), մյուսները, ինչպիսին էր Օտոգի-զոշին, ավելի շատ հումորային էին, ինչը սկիզբ դրեց նրան, որ յոկայները սկսեցին դիտվել որպես զվարճանքի առարկա․
- Օօե-յամա Շուտեն-դոջի Էմակին, Զեգայբոու Էմակին, Տավարա նո Տոդա էմակին (ճապ.՝ 俵藤太絵巻), Ցուչիգումո Զոշին (ճապ.՝ 土蜘蛛草紙), և Դոջո-ջի Էնգի Էմակին պատմում են հին ժամանակների յոկայների մասին:
- Կիտանո Տենջին Էնգի Էմակիում Սուգավարա նո Միչիզանեն կայծակի աստված էր, որն դարձավ օնի, և չնայած նրան, որ դև դառնալուց հետո մարդկանց վրա էր հարձակվել, ի վերջո նա աստվածացվեց։
- Ջունիրուի Էմակին, Տամամոնո Սոշին, և Ֆուջիբուկորո Սոշի Էմակին պատմում են յոկայ կենդանիների մասին:
- Ցուկոմոգամի Էմակին պատմում էր դեն նետված ոչ թանկարժեք իրերի մասին, որոնց մեջ ապրող չար ոգին չար գործեր է պլանավորում մարդկանց դեմ:
- Հյակկի Յագյո Էմակին պատկերում է բազմաթիվ տարբեր տեսակի միասին քայլող յոկայներ
Ժամանակակից պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդո ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենց այս դարաշրջանում առաջին անգամ լայնորեն սկսվեց կիրառվել տպագրության և հրատարակության տեխնոլոգիան, զարգացավ հրատարակչական մշակույթը:
Արդյունքում, կաշի-հոն խանութները, որոնք զբաղվում էին նման գրքերի տպագրությամբ, տարածվեցին և լայն կիրառություն գտան։ Մինչև Էդո ժամանակաշրջանը կապպա յոկայների մասին բազմաթիվ մեկնաբանություններ կային, սակայն գրքերի և հրատարակությունների շնորհիվ կապպա հասկացությունը զգալիորեն իմաստափոխվեց:
Այս շրջանում այնպիսի խաղալիքներն ու խաղերը, ինչպիսիք են կարուտան և սուգորուկոն, հաճախ յոկայներին օգտագործում էին որպես կերպարներ: Հրատարակչական մշակույթի զարգացման հետ մեկտեղ, տաճարներում և սրբավայրերում գտնվող յոկայ պատկերները պատճառ դարձան այն բանի, որ թեև յոկայները ի սկզբանե վախենալու կերպարներ էին, նրանք շուտով դարձան հանրության կողմից սիրված կերպարներ[8]:
Մեյջի և Տայշո ժամանակաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեյջիի հեղափոխությունից հետո արևմտյան գաղափարները և թարգմանված արևմտյան հրատարակությունները սկսեցին ազդեցություն ունենալ ճապոնական մշակույթի վրա: Թեև արևմտյան աշխատություններում շինիգամիները սխալմամբ ընկալվում էին որպես ճապոնական յոկայ կամ կամի, նրանք իրականում հանրության շրջանում հայտնի դարձան Սանյուտեյ Էնչոյի կողմից Շինիգամի կոչվող աշխատության միջոցով։ 1908 թվականին Կյոկա Իզումին թարգմանել է Գերհարդ Հաուպտմանի «Խորտակված զանգը» պիեսը: Հետագայում Կյոկան որոշ գործեր գրելիս ազդվել է «Խորտակված զանգից»:
Շովա ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոկայները հայտնի դարձան հասարակության բոլոր խավերում: Մանգայի հրապարակումները և հեռուստատեսությունը նպաստեցին յոկայների տարածմանը ժողովրդի շրջանում:
Շարունակում են հորինվել նոր յոկայներ և նրանք հաճախ վերածվում են քաղաքային լեգենդների, ինչպիսիք են Կուչիսակե-Օննան և Հանակո-սանը: 1975 թվականից այս քաղաքային լեգենդները զանգվածային լրատվամիջոցներում սկսեցին անվանվել որպես «ժամանակակից յոկայներ»[9]։
Համեմատություն յաոգուայի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ե՛վ չինական յաոգուայը, և՛ ճապոնական յոկայը տարօրինակ, գերբնական էակներ են, ովքեր ունակ են կերպարանափոխվելու: Յաոգուայի չինական տարբերակում հաճախ շեշտադրվում է մարդկային կերպարանք ընդունելու նրանց կարողությունը, որը արվում է մարդկանց գայթակղելու և հրապուրելու նպատակով: Յոկայների դեպքում շեշտը դրված է նրանց հրեշավոր բնույթի և անատոմիայի վրա:
Որոշ արարածներ և՛ չինական, և՛ ճապոնական բանահյուսության մեջ հայտնվում են և որպես յաոգուայ, և որպես յոկայ, ինչպիսիք են շույհուն (水虎), անտառային դևերը (魑魅魍魉) և ինը պոչանի աղվեսի դևը (九尾狐):
Որոշ դևեր, ինչպիսիք են նեկոմատան (կատու յոկայ) և տանուկին, նման են չինական յաոգուայներին։ Կատվի յոկայը նման է չինական «ընձառյուծի անմահ կատվին» (仙狸):
Որոշ դևեր հենց ճապոնական են, օրինակ՝ կապպան[10], հարադաշին[11], և մումաշիկան, որոնք զավեշտական տեսք ունեցող յոկայներ են՝ ձիու գլուխներով և եղջերուների մարմիններով[12]։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոկայներին հաճախ անվանում են ճապոնական ոգիներ կամ արևելյան ասիական ուրվականներ, ինչպիք են Հանակո-սանի լեգենդը կամ «Բերան կտրած աղջկա» պատմությունը, որոնք երկուսն էլ ծագում են ճապոնական լեգենդից: Յոկայ տերմինը կարող է նաև նշանակել տարօրինակ կամ անսովոր մի բան:
Լաֆկադիո Հեռնի ճապոնական ուրվականների պատմությունների ժողովածուն՝ «Կվայդան. Stories and Տարօրինակ բաների ուսումնասիրությունները», ներառում է յոկայների պատմություններ, ինչպիսիք են Յուկի-օննան, և իր տեսակի մեջ առաջին արևմտյան հրատարակությունն է:
Յոկայները շարունակում են տարածված մնալ ժամանակակից գեղարվեստական ստեղծագործություններում:GeGeGe no Kitaro և Kappa no Sanpei մանգաների հեղինակ Շիգերու Միզուգին իր աշխատանքների մեջ բազմիցս օգտագործում է յոկայներ: Յոկայի պաուրնակող այլ հայտնի ստեղծագործություններն են Nurarihyon no Mago-ն, Յու Յու Հակուշոն, Ինույաշա. ֆեոդալական հեքիաթը, Յո-կայի ժամացույցը և Yokai Monsters ֆիլմաշարը:
Անիմե և մանգա Jujutsu Kaisen-ը ներշնչված է ճապոնական բանահյուսությունից և դիցաբանությունից, և ներառում է որոշ յոկայներ: Նրանք պատկերված են չար ոգիներից մինչև չարագործ դևերի տեսքով: Սուկունայի և Մահիտոյի նման կերպարները, ինչպես որ ավանդական յոկայները, ցուցադրում են չարամտություն և խորամանկություն, մինչդեռ անիծված հոգիները տարբեր տեսք են ստանում[13]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Foster (2009).
- ↑ Hirota (2021).
- ↑ «Toriyama Sekien». Obakemono. The Obakemono Project. Արխիվացված է օրիգինալից 26 July 2013-ին. Վերցված է April 2, 2021-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Komatsu (2011).
- ↑ 5,0 5,1 Miyata (2002).
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Komatsu (2015).
- ↑ «Sonshō darani no genriki ni yorite oni no nan wo nogaruru koto» 尊勝陀羅尼の験力によりて鬼の難を遁るる事 [Escaping the oni by the spiritual power of the Vijaya Dharani], Konjaku monogatarishū 今昔物語集 (ճապոներեն), Book 14, No. 42
- ↑ Yumoto, Kōichi [in ճապոներեն] (2008). «Asobi no naka no yōkai» 遊びのなかの妖怪. In Kōdansha Comic Create (ed.). DISCOVER yōkai: nihon yōkai daihyakka DISCOVER妖怪 日本妖怪大百科. KODANSHA Official File Magazine. Vol. 10. Kodansha. էջեր 30–31. ISBN 978-4-06-370040-4.
- ↑ Yamaguchi, Bintarō [in ճապոներեն] (2007). Hontō ni iru nihon no 'gendai yōkai' zukan 本当にいる日本の「現代妖怪」図鑑. Kasakura. էջ 9. ISBN 978-4-7730-0365-9.
- ↑ «Japanese Yokai Meaning & List with Pictures of these Demons». Japan Avenue (անգլերեն). Վերցված է 2024-07-19-ին.
- ↑ «Haradashi – Yokai.com». yokai.com. Վերցված է 2024-07-19-ին.
- ↑ «Mumashika – Yokai.com». yokai.com. Վերցված է 2024-07-19-ին.
- ↑ «10 Ways Real-World Mythology Influences Jujutsu Kaisen's Curses». gamerant.com. Օգոստոսի 7, 2023.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յոկայ և Կայդան (PDF)
- Ōishi Hyōroku Monogatari նկարի ոլորան
- Տարօրինակ երևույթների և Յոկայների (հրեշավոր էակներ) պատկերների շտեմարան
- Հավաքածու. Գերբնական ճապոնական արվեստում, Միչիգանի համալսարանի արվեստի թանգարան