Jump to content

Յոլեբոկաֆլյոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոլեբոկաֆլյոդ
Գրախանութ Իսլանդիայում
սուրբծննդյան լեգենդ Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԻսլանդիա Խմբագրել Wikidata
‎part of the obser­van­ce ofChristmas in Iceland Խմբագրել Wikidata

Յոլեբոկաֆլյոդ (իսլ.՝ Jólabókaflóðið, բառացիորեն՝ «Սուրբծննդյան գրքերի հոսք»), իսլանդական ավանդույթ, որի շրջանակներում Սուրբ ծննդին նախորդող ամիսներին միմյանց գրքեր են նվիրում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոլեբոկաֆլյոդ ավանդույթի շնորհիվ երկրի գրքի շուկայում Սուրբ ծննդին նախորդող ամիսներին (հոկտեմբեր-նոյեմբեր) թողարկվում են մեծ թվով նոր գրքեր[1], այնպես որ այդ տոնը դարձել է նաև ազգային հրատարակչական ավանդույթ։ Հասարակական վայրերում տեղի են ունենում հեղինակային ընթերցումներ[2]։

Արդեն նոյեմբերի սկզբին Իսլանդիայի հրատարակիչների ասոցիացիան յուրաքանչյուր տուն է ուղարկում անվճար կատալոգ՝ Bókatíðindi: Կատալոգն օգտակար է ընտանիքի և ընկերների համար նվերներ ընտրելու հարցում, քանի որ այն ամփոփում է տարվա ընթացքում հրատարակված գրքերի մասին տեղեկությունները: Այդ ժամանակահատվածում հրատարակիչների մեծ մասը շատ գումար է վաստակում, և գրքերը պարզապես ողողում են Իսլանդիան: Դրանք վաճառվում են մանրածախ առևտրի գրեթե բոլոր կետերում, այդ թվում՝ մթերային խանութներում[3]:

Ավանդույթը գագաթնակետին է հասնում դեկտեմբերի 24-ի երեկոյան, երբ իսլանդացիները գրքեր են փոխանակում ընտանիքի անդամների հետ։ Գրքերը հաճախ ուղեկցվում են քաղցրավենիքով, իսկ երեկոյան բոլորը հաճույքով ընթերցում են և քաղցրավենիք ուտում տաք վերմակի տակ[3]։

Ավանդույթը ծագել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Ծայրահեղ վատ կենսապայմանները իսլանդացիներին խանգարում էին նվերներ գնել։ Չնայած գների աճին, թուղթը մնում էր էժան հումք Իսլանդիայում, ինչը գրքերի գները ցածր էր պահում։ Այդ ժամանակահատվածում գիրքը դարձավ հիմնական նվերը, որն իսլանդացիները նվիրում էին միմյանց։ Այդ սովորույթը շարունակվում է մինչ օրս[3]:

Շնորհիվ նաև յոլեբոկաֆլյոդ ավանդույթի, Իսլանդիան ընթերցանության շատ բարձր մակարդակ ունեցող երկիր է։ Գրողների տոկոսը նույնպես բարձր է։ Հաշվարկված է, որ յուրաքանչյուր տասը իսլանդացիներից մեկը գիրք է հրատարակել[3]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Elliott Brandsma Too Many Books: исландским издателям нужно расслабиться? Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Рейкьявик Виноградная Лоза, 2015-05-05, доступ 2018-12-20
  2. ↑ Талия Авакиян (2016-07-08). «Исландия: муза поэтов и писателей всего мира». BBC News Україна (ուկրաիներեն). Վերցված է 2025-10-20-ին.
  3. 1 2 3 4 Александра Строеваą Да, они делают это в Исландии: много книг и конфет Արխիվացված 2019-01-21 Wayback Machine, Gazeta Wyborcza Wysokie Obcasy, интернет-издание, 2018-12-14, доступ 2018-12-20

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]