Յոլանդի Ֆիսեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Յոլանդի Ֆիսեր | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1984[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Պորտ Ալֆրեդ, Սառա Բաարտման, Արևելյան Կապ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի և կինոռեժիսոր |
Անդամություն | Die Antwoord |
Երեխաներ | Sixteen Jones? |
Կայք | dieantwoord.com |
Yolandi Visser Վիքիպահեստում |
Յոլանդի Ֆիսեր (երբեմն օգտագործվում է «Վիսեր» սխալ տարբերակը, աֆրիկ.՝ Yolandi Visser, իրական անունը՝ Անրի Դյու Տուա, աֆրիկ.՝ Anri Du Toit, դեկտեմբերի 1, 1984[1], Պորտ Ալֆրեդ, Սառա Բաարտման, Արևելյան Կապ, ՀԱՀ), հարավաֆրիկյան երգչուհի, դերասանուհի և ռեփեր։ Die Antwoord ռեփ-ռեյվ ոճի խմբի մենակատար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ՀԱՀ-ի Պորտ Ալֆրեդ քաղաքում։ Որդեգրվել է հոգևորականի ընտանիքի կողմից։ Առաջին անգամ փորձել է ձայնագրվել 16 տարեկանում, երբ սովորում էր գիշերօթիկ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո Անրին աշխատելու նպատակով տեղափոխվում է Քեյփթաուն, որտեղ էլ հանդիպում է իր ապագա ամուսնուն՝ Ուոթքին Թյուդոր Ջոնսին (հայտնի է Weddy, Ninja և Max Normal կեղծանուններով), որի հետ ի սկզբանե աշխատել է The Constructus Corporation խմբի կազմում «Max Normal» նախագծի վրա։ 2007 թվականին ծնվում է զույգի միակ երեխան՝ Սիքսթին Ջոնսը (անգլ.՝ Sixteen Jones)։ 2011 թվականին զույգը որդեգրում է այն ժամանակ իննամյա Թոքիին (անգլ.՝ Tokkie)։
2006 թվականին «Max Normal» նախագիծն ավարտելուց հետո Յոլանդին ամուսնու հետ հիմնում է Die Antwoord խումբը։ Խմբի երրորդ մասնակիցն է դառնում DJ Hi-Tek-ը, ով գրեթե ոչ մի անգամ խմբի տեսահոլովակներում չի երևում։ 2014 թվականին Յոլանդին ամուսնու հետ նկարվում է Նիլ Բլոքմանի «Չափփի անունով ռոբոտը» (Հյու Ջեքմենի և Դև Փաթելի հետ միասին) ֆիլմում, որտեղ զույգը խաղում է հենց իրենց դերը։ Ֆիլմի պրեմիերան եղել է 2015 թվականի մարտի 5-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոլանդի Ֆիսեր» հոդվածին։ |
|