Jump to content

Յոլանդա Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոլանդա Ադամս
Ծնվել էօգոստոսի 27, 1961(1961-08-27)[1] (65 տարեկան)
Հյուստոն
Երկիր ԱՄՆ
Ժանրերգոսպել
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, կինոդերասանուհի, ռադիոհաղորդավար, ստուդիական երաժիշտ և երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլSound of Gospel?, Atlantic Records և Columbia Records
ԿրթությունSterling High School? և Texas Southern University?
Կայքyolandaadamslive.com
 Yolanda Adams Վիքիպահեստում
Յոլանդա Իվետ Ադամս. 2019 թ. սեպտեմբեր

Յոլանդա Իվետ Ադամս (անգլ.՝ Yolanda Yvette Adams, օգոստոսի 27, 1961(1961-08-27)[1], Հյուստոն), ամերիկացի երգչուհի, դերասանուհի, ռադիոհեռուստահաղորդավարուհի; Հռչակվել է հատկապես գոսպել ժանրի երգերի կատարմամբ. այդ ասպարեզում համարվում է բոլոր ժամանակների լավագույններից մեկը, ով արդեն իսկ հասցրել է աշխարհով մեկ վաճառել տասը միլիոնից ավելի օրինակով երաժշտական ալբոմներ[2]։ Ընդ որում՝ նրա ալբոմները բազմիցս արժանացել են «Պլատինե» հավաստագրի[3], իսկ ինքը՝ երգչուհին, չորսական անգամ շահել է հեղինակավոր «Գրեմմի»[4] ու Dove, հինգ՝ BET, վեցական՝ NAACP Image Awards ու Soul Train Music Awards, երկու՝ BMI և տասնվեց Stellar մրցանակ[5]։ Նա գոսպելների կատարմամբ հանդես եկած առաջին երգչուհին է, ում շնորհվել է Ամերիկյան երաժշտական մրցանակը (American Music Award)[6]:

Յոլանդա Ադամսը համբավվել է որպես ժամանակակից գոսպել երաժշտության թագուհի (Queen of Contemporary Gospel Music)[7], արդի գոսպելի առաջին տիկին (First Lady of Modern Gospel)[8], իսկ Variety ամսագիրը նրան հռչակել է «Քաղաքային գոսպելի իշխող թագուհի» (Reigning Queen of Urban Gospel)[9]:

Billboard ամսագիրն էլ 2009 թվականին, Mountain High...Valley Low ալբոմի վաճառքի ցուցանիշներից ելնելով, նրան բնորոշել է որպես տասնամյակի No. 1-ի՝ գոսպել ժանրում[10], հետագայում էլ ընդգրկել է այդ ժանրի ստեղծագործությունների 2010-ական թվականների լավագույն կատարողների ցանկում(Top Gospel Artist of the 2010s)[11]: Նրա ալբոմներից հինգը առաջին տեղ են զբաղեցրել Billboard-ի վարկանիշային չարթերում Top Gospel Album անվանակարգում[12]։ 2016 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Բարաք Օբաման Ադամսին նախագահական հատուկ մրցանակ է շնորհել ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների և կատարած կամավորական աշխատանքի համար[13]։ 2017 թվականին նրան ներառել են գոսպել երաժշտության փառքի սրահում[14], 2022 թվականին էլ՝ Black Music & Entertainment Walk of Fame փառքի ճեմուղում[15]։ 2018 թվականին Յոլանդա Ադամսը դարձել է գոսպել ժանրի երգեր կատարող առաջին արտիստուհին, ում առաջադրել են «Թոնի» հեղինակավոր մրցանակի[16]։ Հաջորդ տարում նա ստացել է Soul Train Music Awards մրցանակաբաշխության Lady of Soul մրցանակը[17], երաժշտասերների ու քննադատների դրվատանքին արժանացել «America the Beautiful» խորագիրը կրող երգի տպավորիչ կատարումով պաշտոնապես բացելով ԱՄՆ-ի ֆուտբոլի սուպերգավաթի մրցապայքարը՝ Super Bowl LIV-ը[18]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոլանդան մեծացել է բազմանդամ ընտանիքում. եղել է վեց երեխաներից ավագը։ Հյուստոնում միջնակարգ դպրոցն ավարտելով՝ սովորել է Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանում[19], այնուհետև ուսուցչություն է արել, դեպքից դեպք գումար է վաստակել նաև հանդես գալով որպես ֆոտոմոդել։ 1987-1990 թվականներին ամուսնացած է եղել Թրոյ Մեյսոնի հետ[20]։ 1997 թվականին ամուսնացել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Թիմ Քրոուֆորդի հետ, ումից 2001 թվականին ունեցել է մեկ դուստր[21]։ 2004 թվականի օգոստոսին ամուսնալուծվել է։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

  • 1987: Just as I Am
  • 1991: Through the Storm
  • 1993: Save the World
  • 1995: More Than a Melody
  • 1998: Songs from the Heart
  • 1999: Mountain High... Valley Low
  • 2000: Christmas with Yolanda Adams
  • 2001: Believe
  • 2004: Verity Presents: The Best Of Yolanda Adams
  • 2005: Day by Day
  • 2007: What a Wonderful Time
  • 2011: Becoming

Կենդանի կատարումների ձայնագրություններով ալբոմներ

  • 1996: Yolanda... Live in Washington
  • 2001: The Experience

Ժողովածուներ

  • 1999: The Best of
  • 2001: The Divas of Gospel (mit Albertina Walker)
  • 2003: The Praise and Worship Songs of Yolanda Adams
  • 2006: The Essential
  • 2007: The Best of Me
  • 2008: Playlist: The Very Best of

Սինգլներ

  • 1999: Open My Heart
  • 2004: The Battle Is The Lord’s

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. ↑ «Yolanda Adams at the 2019 Soul Train Awards: Our Lady Of Soul Gets Candid On The State Of Gospel». 2019 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. ↑ «5 Questions for Yolanda Adams on Her New Album». 2011 թ․ մայիսի 15. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. ↑ «Yolanda Adams». GRAMMY.com. 2019 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  5. ↑ «Yolanda Adams Live | Awards». YolandaAdamsLive. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. ↑ «Prudential Center Hosts McDonalds Gospelfest». NewJerseyStage. 2020 թ․ փետրվարի 7. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  7. ↑ «The 48th Annual GRAMMY Awards Roundup: Gospel Field». National Academy of Recording Arts and Sciences. 2006 թ․ հունվարի 30. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. ↑ «Yolanda Adams». Gospel Music Association. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)
  9. ↑ «Hopeville Tour». Variety. 2003 թ․ հունվարի 26. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  10. ↑ «Bobby Jones and Its Strongest Voice Prepare to Say Farewell». The New York Times. 2015 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
  11. ↑ «Yolanda Adams». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  12. ↑ «Yolanda Adams». Billboard. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  13. ↑ «Yolanda Adams». PBS. 2020 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  14. ↑ «Yolanda Adams inducted into Gospel Music Hall of Fame». FOX. 2017 թ․ մայիսի 16. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  15. ↑ America, Good Morning. «Smokey Robinson and more to be inducted into Black Music & Entertainment Walk of Fame». Good Morning America (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  16. ↑ «2018 Tony Award Nominations: SpongeBob SquarePants and Mean Girls Lead the Pack». Playbill. 2018 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  17. ↑ «2019 BET Soul Train Awards: The winners list». CNN. 2020 թ․ փետրվարի 2. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  18. ↑ «Yolanda Adams Opens Super Bowl 2020 With A Performance Of 'America the Beautiful'». 2020 թ․ փետրվարի 2. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին. }}
  19. ↑ «Yolanda Adams: Gospel Royalty» (ամերիկյան անգլերեն). 2009-10-06. Վերցված է 2020-02-02-ին.
  20. ↑ «Twice Divorced Gospel Singer Yolanda Adams» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  21. ↑ «Yolanda Adams Biography». Christianmusic.about.com. 1961 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոլանդա Ադամս» հոդվածին։