Յոթ դայակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոթ դայակ
ռուս.՝ Семь нянек
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1962
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌոլան Բիկով[1]
Սցենարի հեղինակՎալերի Ֆրիդ և Յուլի Դունսկի
ԴերակատարներՍեմյոն Մորոզով, Վլադիմիր Իվաշով, Valentin Burov? և Տատյանա Նադեժդինա
ՕպերատորՊյոտր Սատունովսկի
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողությունմոտ 76 րոպե

«Յոթ դայակ» (ռուս.՝ «Семь нянек»), խորհրդային կինոկատակերգություն, որն էկրան է բարձրացել 1962 թվականին։ Ռոլան Բիկովի ռեժիսորական երկրորդ աշխատանքն է[2][3], որը, սակայն, թողարկվել է նախքան նրա առաջին ֆիլմը՝ «Կորել է ամառը» (ռուս.՝ «Пропало лето»):

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամագործական գործարաններից մեկում աշխատում է երիտասարդական բրիգադը, որը կոչվում է «ոսկե»։ Ամեն ինչ նրանց հաջողվում է և աշխատանքում, և հասարակական կյանքում։ Բայց տղաներն ուզում են ուրիշ արարք էլ անել։ Նրանց համար այդպիսի սխրանք է դառնում մանկահասակ իրավախախտների համար նախատեսված գաղութից դժվար դեռահաս Աֆանասի Պոլոսուխինին (Սեմյոն Մորոզով) վերադաստիարակելու փորձը։

Նրան վերցնում են հենց գաղութի մեկուսարանից և խանդավառությամբ սկսում են վերադաստիարակել, սակայն Աֆանասին չի էլ ուզում փոխվել։ Ինչո՞ւ փոխվել, եթե սկսվում է հարմարավետ նոր կյանք, իսկ դաստիարակներն ահավոր դյուրահավատ ու միամիտ են, և նրանց խաբելը շատ հեշտ է (նա նույնիսկ իր խնամակալներին ներկայացնում է որպես «ստիլյագաներ և ձրիակերներ», որպեսզի արդարանա կոմիսիոն խանութի աշխատողի մոտ)։ Սակայն գաղտնին, այնուամենայնիվ, ակնհայտ է դառնում միայն այն ժամանակ, երբ Աֆանասին իսկապես որոշում է փոխվել, սակայն նա մի փոքր ուշացել է, քանի որ հուսահատված տղաները որոշել են ընդունել իրենց ակնհայտ բարոյական պարտությունը և վերադարձնել տղային գաղութ` դատարանի կողմից հետագա նշանակված դաժան պատիժը կրելու համար։

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0056466/
  2. «СЕМЬ НЯНЕК»։ dic.academic.ru 
  3. «Семь нянек. Х/ф»։ Russia-1։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-20-ին։ Վերցված է 2021-07-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]