Յոթ առաքինություններ
Յոթ առաքինություններ, արևմտյան քրիստոնեության մեջ մարդկային բնավորության հիմնական դրական հատկությունների ընդհանրություն[1]։ Առաքինությունները լինում են հիմնական (կարդինալ) և աստվածաբանական, որոնք ավանդաբար հակադրվում են յոթ մահացու մեղքերին։
Չորս հիմնական առաքինությունները (քաջություն, չափավորություն, արդարություն, ողջախոհություն) հնագույն էթիկայի հիմնական առաքինություններն են, որոնք առաջին անգամ առանձնացվել են Էսքիլեսի կողմից (մ.թ.ա. 6-5-րդ դարեր), իսկ ավելի ուշ՝ ներառվել հնագույն ավանդույթների մեջ Պլատոնի (մ.թ.ա. 5-4-րդ դարեր), Արիստոտելի (մ.թ.ա. 4-րդ դար) և ստոիկների կողմից։
Օգոստինոս Երանելին (4-5-րդ դարեր) դրանց ավելացրել է ևս երեք աստվածաբանական առաքինություն՝ հույս, հավատ, սեր, որոնց մասին տեսությունները մշակվել են արևելյան քրիստոնյաների կողմից։
Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ողջախոհություն (լատ.՝ Prudentia)
- Քաջություն (լատ.՝ Fortitudo)
- Արդարություն (լատ.՝ Justitia)[2]
- Չափավորություն (լատ.՝ Temperantia)[3]
- Հավատ (լատ.՝ Fides)
- Հույս (լատ.՝ Spes)
- Սեր (լատ.՝ Caritas)
Ավելի ուշ հայտնվեց առաքինությունների մեկ այլ ցուցակ՝ կազմված յոթ հիմնական մեղքերի հակապատկերներից.
- Կուսություն (լատ.՝ Castitas)
- Չափավորություն (լատ.՝ Temperantia)
- Սեր (լատ.՝ Caritas)
- Ջանք (լատ.՝ Industria)
- Համբերություն (լատ.՝ Patientia)
- Բարություն (լատ.՝ Humanitas)
- Հնազանդություն (լատ.՝ Humilitas)
Սյուժետային թեման արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարդկային հոգում առաքինությունների և մեղքերի պայքարը գեղարվեստորեն նկարագրել է Պրուդենտիոսը «Հոգեբուժություն» աշխատությունում։
- 15-րդ դարի իտալացի բանաստեղծ Անտոնիո Ֆրեգոսոն «Սպիտակ եղնիկ» (իտալերեն՝ «Cerva bianca») պոեմում գրված 7 երգերում պատմում է, թե ինչպես է ինքը, հետևելով սպիտակ էգ եղնիկին, գնացել Ամորեի թագավորություն՝ այն տաճար, որտեղ թևածում է իրական, հոգևոր սերը, և զոհասեղանին զոհաբերությունը կատարվում էր յոթ առաքինություններով[4]։
Նկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերպարվեստում յոթ առաքինություններին են նվիրված․
- Սկրովենի մատուռում Ջոտտո դի Բոնդոնեի որմնանկարները (Իտալիա, Պադույա),
- Պիտեր Բրեյգելի փորագրությունների շարքը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Catechism of the Catholic Church, §1803
- ↑ Waldron, Martin Augustine (1912). "Virtue". In Herbermann, Charles (ed.). Catholic Encyclopedia. 15. New York: Robert Appleton. Retrieved 6 April 2017.
- ↑ Prudence – Definition and More from the Free Merriam-Webster Dictionary. Merriam-webster.com (2012-08-31).
- ↑ «Фрегозо, Антонио»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907