Յոթ աղբյուր (Գորիս)
![]() | |
Տեսակ | կառույց |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Գորիս և Սյունիքի մարզ |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում |
![]() | |
![]() | |
Յոթ աղբյուր (Օխտը աղբյուր), հուշաղբյուր Գորիս քաղաքում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհված գորիսեցի մարտիկների հիշատակին։ Հուշաղբյուրը գտնվում է Գորիսի քաղաքային զբոսայգու տարածքում, այն 9.3/130 համարանիշի ներքո ընդգրված է Գորիսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշաղբյուրի շինարարությունը սկսվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Թեպետ հուշարձանի վրա կառուցման ավարտը նշված է 1945 թվականը, սակայն իրականում հուշարձանի կառուցումն ավարտվել է 1947 թվականի մայիսի 1-ին։ Շինության ճարտարապետը եղել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը[2]։
Կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշաղբյուրը կառուցված է տեղական մոխրագույն բազալտից և իր մեջ ներառում է յոթ ցայտաղբյուր, այստեղից էլ առաջացել է «Յոթ աղբյուր» անունը[3]։ Հուշաղբյուրի ճակատային պատի աջ և ձախ կողմերում կան մեկական կամարակապ բացվածքներ, մեջտեղում` բացվածքների մեծությամբ, կամարակապ խորշ։ Այդ խորշի մեջ տարբեր բարձրությունների վրա կառուցված է երեք ցայտաղբյուր։ Կենտրոնական խորշի աջ և ձախ մասերում կա չափերով ավելի փոքր երկու սյունազարդ խորշ, որոնցում տեղադրված է մեկական ցայտաղբյուր։ Երկու այդպիսի սյունազարդ խորշեր և մեկական կամարակապ բացվածքներ էլ առկա են հուշաղբյուրի կողային պատերին, իսկ կողային խորշերի մեջ կառուցված են մեկական ցայտաղբյուրներ։ Հուշաղբյուրի աջ և ձախ թևերի վերևի հատվածում հայերեն և ռուսերեն գրված է. «Կառուցվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին` 1943-45թթ.»։ Հուշարձանը առջևի և հետևի կողմից ունի աստիճանաշար։ Հուշարձանի ամբողջ լայնությամբ ձգվում է զարդագոտի։
Հուշարձանի մասին երգ է գրել Գուսան Աշոտը[4], երգից մի քառատող զետեղված է հուշարձանի հետևի պատին։
![]() |
Նրանց արդար հոգիներից, - Գուսան Աշոտ
|
![]() |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2020-09-12
- ↑ Սերգեյ Հախվերդյան (2005)։ Գորիսի ամփոփ պատմություն։ Երևան, Զանգակ-97։ էջ 338
- ↑ Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան (2008)։ Գորիսի հանրագիտարան։ ՎՄՎ Պրինտ։ էջ 25
- ↑ «Հուշարձան»։ horovel.org։ Վերցված է 2020-09-12