Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի
Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի, կրճատ՝ ՅՕԱ, բողոքական ուղղության քրիստոնեական եկեղեցի, ամենամեծ կազմակերպված հարանվանությունը Ադվենտիզմի մեջ[5]։ Տարածված է ողջ աշխարհում՝ ներառյալ Հայաստանը 1890-ականներից (տե՛ս Ադվենտիզմը Հայաստանում), ունի 24 մլն. անդամ։ Առաջացել է Ադվենտիստական (Միլլերական) շարժման արդյունքում՝ 1844 թ-ին դրա անկումից և ճյուղավորումից հետո, պաշտոնապես հիմնադրվել է 1863 թ-ին։ Ունի Կաթոլիկ եկեղեցուց հետո ամենամեծ կրթական և բժշկական համակարգը բոլոր կրոնական կազմակերպությունների մեջ։
Եկեղեցու պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադվենտիստական շարժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցին առաջացել է Ադվենտիստական կամ Մելլերական շարժման արդյունքում՝ դրա անկումից և ճյուղավորումից հետո, որը սկզբում հիմնադրել և առաջնորդել է Մկրտական եկեղեցու քարոզիչ Ուիլյամ Միլլերը։
Աստվածաշնչյան մարգարեությունների ուսումնասիրության արդյունքում, որոնց մեջ առանձնացել է Դանիել մարգարեի գիրքը, Միլլերը եկել է այն եզրահանգման, որ 1843-1844 թթ. պետք է լրանան մարգարեական 2300 օրերը (դրանք մեկնաբանվում էին որպես տարիներ), իսկ դրանց ավարտին պետք է կատարվեր «սրբարանի մաքրումը», որը Միլլերը մեկնաբանում էր որպես աշխարհ վերջը Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ։ Վերջում Միլլերը համաձայնվել է 1844 թ. հոկտեմբերի 22 ամսաթվի հետ։
Միլլերը շեշտադրում էր Հիսուս Քրիստոսի մոտակա, իրական, բոլորի համար երևելի գալուստը, որը կատարվելու էր հազարամյակից առաջ, ինչով Միլլերը վերադարձնում էր մարդկանց պրեմիլենարիզմին, սակայն նմանատիպ տարբեր հարցերում ոչ բոլորն էին տվյալ ժամանակաշրջանում նրա հետ համաձայն, քանի որ սկսում էին տարածվել ուսմունքներ, որոնց համաձայն Քրիստոսի գալուստը կլիներ ոչ թե մարմնավոր, այլ հոգևոր՝ մարդու ապաշխարության ժամանակ, կամ պետք է լիներ հազարամյակից հետո։
Միլլերը եկել է այդ համոզման դեռև 1818 թվականին, սակայն չի համարձակվել կիսվել դրանով, անդադար վերստուգել է իր համոզմունքները և սկսել հանրության առջև դրա մասին քարոզել միայն 1831 թ. օգոստոսին։ Իր նախազգուշացնող լուրի շնորհիվ, որին ինքն էլ էր անկեղծորեն հավատում, նա փորձում էր զգուշացնել մյուս մարդկանց, ապաշխարության բերել ոչ քրիստոնյաներին կամ նրանց, ովքեր միայն անվանական քրիստոնյաներ էին։
Միլլերի լուրը արագորեն հետաքրքրություն է ձեռքբերում և տարածվում գրեթե ողջ ԱՄՄ-ում։ Նրան միանում են տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թեմաների մասին գրվում ու տարածվում են բազմաթիվ թերթեր և որոշ գրքեր։ Հետագայում Միլլերը արդեն շարժման միակ առաջնորդը չէր։ Դա միջեկեղեցական շարժում էր, որին մասնակցում էին Մկրտական, Երեցական, Ժողովական, Քրիստոնեական միություն և ուրիշ բազմաթիվ եկեղեցիների հետևորդներ։
1844 թվականի հոկտեմբերի 22-ը նշվում է որպես «Մեծ հիասթափության» օր, երբ Քրիստոսի երկրորդ գալուստը այդպես էլ չկատարվեց և շարժումը անկում ապրեց։ Դրանից հետո մարդկանց մի մասը լքել շարժումն ու վերադարձավ իր նախկին համոզմունքներին, սակայն մի մասը դեռ շարունակում էր հավատալ, որ երկրորդ գալուստը շուտով կկատարվի։ Այդ խմբում ևս կային բաժանումներ։
Շատերը Միլլերի մարգարեության մեկնաբանությունները ամբողջությամբ սխալ համարեցին ու դրանից հետո շարունակեցին Քրիստոսի գալստյան նորանոր թվականներ նշանակել, սակայն որոշները հեռու մնացին նմանատիպ նոր փորձերից։
Երկնային սրբարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ հիասթափության հաջորդ օրը, երբ Հիրամ Էդսոնը եգիպտացորենի դաշտի միջով գնում էր ընկերների հետ աղոթքում միաբանվելու, Աստծո Խոսքն ուսումնասիրելու, քննարկելու և մեծագույն հուսահատության պատճառ հանդիսացող իրադարձության մասին խորհելու ու վերլուծվելու համար, իր նկարագրությամբ նրա հետ տեղի ունեցավ հետևյալը.
«Մենք սկսեցինք ճանապարհ գնալ, և երբ անցնում էինք մի լայն դաշտով, ես կանգ առա՝ մոտավորապես դաշտի կեսին։ Երկինքը, կարծես, բացվեց իմ առաջ, և ես հստակ ու պարզ տեսա, որ մեր Բարձրագույն Քահանայապետը՝ սրբության սրբոցից դուրս գալու և այս երկիր գալու փոխարեն, յոթերորդ ամսվա տասներորդ օրը՝ 2300 օրերի լրանալուն պես, այդ օրը առաջին անգամ մտավ երկնային սրբարանի երկրորդ բաժինը՝ սրբության սրբոցը։ Եվ որ Նա այդտեղ պետք է կատարեր մի աշխատանք՝ նախքան այս երկիր գալը»[6][7][8][9][10]
Հիրամ Էդսոնի և ուրիշների ուսումնասիրության արդյունքում որոշ ադվենտիստներ եզրակացրին, որ Միլլերի հաշվարկները ճիշտ էին, սակայն «սրբարանի մաքրում» արտահայտությունը պետք է վերագրել Ղևտական գրքի 16-րդ գլխում նկարագրված Քավության օրվա արարողությանը, սակայն երկրային սրբարանի բացակայության հանգամանքում դա վերաբերում է երկնային սրբարանին և երկնային քահանայապետին՝ Քրիստոսին։ Տվյալ պարարողության ժամանակ քահանայապետը մտնում էր տաճարի երկրորդ մասը, որը կոչվում էր սրբուրբ սրբոց կամ սրբությունների սրբություն և սկսվում էր ժողովրդի դատը։
Մինչդեռ Միլլերը «սրբարանը կմաքրվի» արտահայտության սրբարանը համարում էր երկիրը, որի արդյունքում սպասում էր այլ իրադարձության, որոշ ադվենտիստներ սկսեցին վերագրել դրանք երկնքում գտնվող սրբարանում Հիսուս Քրիստոսի քահանայական ծառայությանը։
Շաբաթապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաբաթապահությունը ադվենտիզմի մեջ ներթափանցեց Յոթերորդ օրվա բապտիստական եկեղեցու անդամ Ռեյչել Օուքս Պրեստոնի միջոցով։
Պայմանական անմահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Յոթերորդ օրվա ադվենտիստական» եկեղեցու հենց այդ անվանումը պաշտոնապես որոշվեց 1860 թ. հոկտեմբերի 1-ին, երբ եկեղեցում կար մոտ 3000 անդամ։ Որպես առանձին և ինքնուրույն կրոնական կազմակերպություն Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցին պաշտոնապես հիմնադրվեց 1863 թ. մայիսի 21-ին դեռևս մայիսի 20-ի երեկոյից գումարված առաջին վեհաժողովի ժամանակ։ Այդ ժամանակ էլ կազմավորվեց ՅՕԱ եկեղեցու գլխավոր վեհաժողովը (ԳՎ-ն) և ընտրվեցին ԳՎ-ի նախագահը, գանձապահը և քարտուղարը։ Նշված երեք հիմնական պաշտոնները գոյություն ունեն ՅՕԱ եկեղեցու յուրաքանչյուր ստորաբաժանման մեջ։ Այդ պահին եկեղեցում կար մոտ 3500 անդամ և 30 հովիվ։ ՅՕԱ եկեղեցին չի հիմնադրվել մեկ անձնավորությամբ, այլ ունեցել է բազմաթիվ համահիմնադիրներ, որոնցից հատկապես առանձնանում են Ջեյմս Ուայթը և Ջոզեֆ Բեյթսը։ Երկու որոշումներն էլ կայացվեցին ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Բաթլ-Քրիկ քաղաքում։ Ջեյմս Ուայթը՝ Էլեն Ուայթի ամուսինը, թեպետ և կարող էր դառնալ ՅՕԱ եկեղեցու ԳՎ-ի առաջին նախագահը, դիտմամբ հրաժարվեց այդ պաշտոնից, որպեսզի ուրիշներն իրեն չմեղադրեն իր սեփական շահի համար այն ստեղծելու մեջ։
Ադվենտիստական ռահվիրաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոզեֆ Բեյթս (1792-1872)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Ուայթ (1821-1881)
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեն Ուայթ (1827-1915)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Էնդրյուս (1829-1883)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Էնդրյուսնը միացավ միլլերական շարժմանը 1843 թ-ին, 1845 թ-ից սկսեց սուրբ պահել շաբաթը օրը, իսկ 1849 թ-ին ծանոթացավ Էլեն և Ջեյմս Ուայթերի հետ։
1867 թ. մայիսի 14-ից մինչև 1869 թ. մայիսի 18-ը եղել է Գլխավոր վեհաժողովի երրորդ նախագահը։
1874 թվականին նա պաշտոնապես դարձավ ՅՕԱ եկեղեցու առաջին միսիոները։ Նրան ուղարկեցին Եվրոպա։ Այդ ժամանակ նա հաստատվեց Շվեյցարիայում, որտեղ մնաց մոտ 10 տարի՝ մինչև իր մահը։ Այնտեղ նա հիմնեց նաև ֆրանսերեն տպագրություն։ 1883 թվականին նա մահացավ թոքաբորբից և թաղվեց Շվեյցարիայի Բազել քաղաքում։
1960 թ. նրա պատվին անվանակոչվեց Յոթերորդ օրվա ադվենտիստական առաջին բացված և գլխավոր բուհը՝ Էնդրյուսի համալսարանը Միչիգանի նահանգում։
Հիրամ Էդսոն (1806-1882)
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարևոր վեհաժողովներ և իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինեապոլիսի վեհաժողով 1888
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցու պատմության մեջ շրջադարձային և չափազանց կարևոր իրադարձություն էր 1888 թվականի հոկտեմբերին կայացած Մինեապոլիսի վեհաժողովը, որի ժամանակ գլխավորապես քննարկվեց Քրիստոսի աստվածության, օրենքի, շնորհի և հավատի փոխկապակցվածության ու փրկության, ինչպես նաև մի արք այլ հարցերը։

Եկեղեցու վերակազմավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1901 և 1903 թվականների ՅՕԱ գլխավոր վեհաժողովի նիստերը գլխավորապես նպատակաուղղված էին եկեղեցու վերակազմավորմանը, ինչպես նաև որոշ այլ հարցերի լուծմանը։

Գրականություն և տպագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթություն և գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցուն են պատկանում 10360-ից ավել կրթական հաստատություն (տարբեր աստիճանների դպրոցներ, քոլեջներ, բուհեր և այլն) աշխարհի մոտ 150 երկրներում[11], ներառյալ 118 բարձրագույն կրթական հաստատություն, որոնցում կան ավելի քան 120.000 աշխատակից, իսկ ուսանողների քանակը կազմում է ավելի քան 2,33 մլն. մարդ, միայն բուհերում 140-150 հազ (2023 թ-ի տվյալներ.):[12][13]
Գրեթե բոլոր ադվենտիստական բուհերը ու տարբեր դպրոցներ հավատարմագրվում են AAA-ի, ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից։


Առողջապահություն և բժշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնվելով դրա վրա, որ Աստվածաշնչում մարդու մարմինը մի քանի անգամ անվանվում է Աստծու տաճար (), յոթերորդ օրվա ադվենտիստնրը հավատում են, որ յուրաքանչյուր մարդ պետք է կայուն ֆիզիկական և հոգեկան առողջություն ունենա, հոգ տանելով իր առողջության համար և վարի առողջ ապրելակերպ։
Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցուն է պատկանում նաև բողոքականությամն մեջ ամենամեծ առողջապահական համակարգը,[14] իր մեծությամբ զիջող միայն Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն։

Լոմա Լինդա
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում գտնվող Լոմա Լինդա քաղաքը 1905 թ-ին հիմնել են յոթերորդ օրվա ադվենտիստները։ Մինչև հիմա այն գրեթե ամբողջությամբ բնակեցված է ադվենտիտտներով։



Պրոտոնային թերապիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոմա Լինդայի համալսարանը պատմության մեջ առաջինն էր, որ հիմնեց ամբողջովին հիվանդանոցային մակարդակի պրոտոնային թերապիայի կենտրոն՝ միավորելով բարձրակարգ բժշկությունն ու ճշգրիտ գիտությունը։
1990 թվականին՝
•Այն դարձավ առաջին համալսարանական կլինիկան աշխարհում, որտեղ պրոտոնային ճառագայթումը կիրառվում էր ոչ թե փորձարարական, այլ ամբողջովին կլինիկական պայմաններում։
•Համալսարանը առաջինն էր, որ պրոտոնային թերապիան ներառեց բժիշկների և ուռուցքաբանների պաշտոնական կրթական ծրագրում, ձևավորելով ապագա մասնագետների նոր սերունդ։
•Այստեղ առաջին անգամ կիրառվեց վերածելի գենթրի համակարգ, որը թույլ է տալիս ճառագայթը ուղղել ցանկացած անկյունից՝ ապահովելով բացառիկ ճշգրտություն՝ շրջակա առողջ հյուսվածքները պահպանելու համար։
Այս բոլորով՝ Լոմա Լինդան դարձավ ոչ միայն տեխնոլոգիական նորարարության կենտրոն, այլև բժշկության և կրթության համաշխարհային առաջատար՝ պրոտոնային թերապիայի ոլորտում։
Լոմա Լինդայի համալսարանի Ջեյմս Մ. Սլեյթերի անվան պրոտոնային թերապիայի կենտրոնը (James M. Slater, MD Proton Treatment and Research Center, այդպես այն անվանակոչվեց 2007 թ.-ին), որը բացվել է 1990 թվականին, մինչ այժմ բուժել է ավելի քան 21,500 հիվանդ։[15] Այս ցուցանիշը հաստատված է համալսարանի պաշտոնական հրապարակումներում։ Այս կենտրոնը հատկապես հայտնի է պրոստատի քաղցկեղի բուժման ոլորտում՝ ավելի քան 14,000 հիվանդի բուժմամբ։[16] Այսպիսով, այն համարվում է աշխարհի ամենափորձառու հաստատություններից մեկը պրոտոնային թերապիայի կիրառման մեջ։[17]

Բարեգործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՅՕԱ եկեղեցին ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ և խրախուսում է դրան նաև իր անդամներին ու շրջակա մարդկանց, համարելով դա քրիստոնեական պարտավորություն, որը պետք է կատարվի անկեղծորեն և անշահախնդիր կերպով։ Իր պաշտոնական հայտարարություններում եկեղեցին նշում է.
«Անկեղծությունն ու արդարությունը, սերն ու հոգատարությունը չեն կարող դրսևորվել միայն անհատների կողմից, դրանք նաև պետք է կիրառվեն և իրականացվեն ամբողջ եկեղեցու՝ Քրիստոսի Մարմնի կողմից»[18]
Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցին այդ իսկ նպատակով հիմնադրել է և ֆինանսավորում է տարբեր բարեգործական կազմակերպություններ, որոնք պայքարում են աղքատության, սովի, հիվանդությունների, բնական աղետների հետևանքների, կրթություն ստանալու պայմանների բացակայության, ինչպես նաև այլ բացասական բնույթ ունեցող իրավիճակների դեմ։
ԱԴՐԱ բարեգործական կազմակերպություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թ.-ին Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցու կողմից հիմնադրվեց ADRA-ն (Adventist Development and Relief Agency)՝ Ադվենտիստական զարգացման և օգնության կազմակերպությունը։

Այն հանդիսանում է աշխարհում ամենաազդեցիկ միջազգային քրիստոնեական բարեգործական և մարդասիրական կազմակերպություններից մեկը, որն այժմ պաշտոնապես ճանաչված է ՄԱԿ-ի և բազմաթիվ պետությունների կողմից, գտնվելով դրանց հետ համագործակցության մեջ։
1997 թ-ից ADRA-ն ունի Միավորված ազգերի կազմակերպության կողմից տրված բարձրագույն աստիճանի հավատարմագրում՝ ընդհանուր խորհրդակցական կարգավիճակ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում։[19][20][21][22][23] Դա բարձրագույն հավատարմագրական աստիճանն է, որը ՄԱԿ-ը կարող է տրամադրել ոչ պետական կազմակերպություններին։
ԱԴՐԱ-ն իր ներկայացուցիչների միջոցով մասնակցել է նաև 2024 թ-ի նոյեմբերին ՄԱԿ-ի կողմից Բաքվում անցկացվող COP29-ին՝ կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովին։[24][25]
ԱԴՐԱ-ն համագործակցում է նաև մի շարք այլ ճանաչված և հարգված միջազգային կազմակերպությունների հետ, արժանանալով փոխադարձ հարգանքին ու վստահությանը։
2001 թվականին այն ընդգրկվել է MinistryWatch[անգլ.] վարկանիշում՝ զբաղեցնելով 13-րդ տեղը 400 ամենաազդեցիկ միջազգային բարեգործական կազմակերպությունների շարքում։[26]
Ներկա պահին ԱԴՐԱ-ն գործունեություն է ծավալում աշխարհի մոտ 130 երկրներում։[27][28][29][30][31] Կազմակերպությունը տարեկան օգնություն է ցուցաբերում միլիոնավոր մարդկանց տուժած բնական աղետների, պատերազմական գործողությունների, ֆինանսական անապահովության կամ այլ պատճառների հետևանքով, ինչպես նաև ջանում հնարավորինս խթանել կրթությունը։
Համաշխարհային մակարդակով կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Սիլվեր Սփրինգ քաղաքում։
Ծախսեր և ներգրավված մարդիկ
| թվական | ծրագրեր | երկրներ | ընդհանուր ծախսեր | շահառուներ (մլն. մարդ) |
|---|---|---|---|---|
| 2019 | 1181 | 131 | $ 324,0 մլն. | 14,000 |
| 2020 | 1506 | 96 | $ 332,7 մլն. | 34,560[32] |
| 2021 | 1657 | 107 | $ 258,8 մլն. | 25,363[33] |
| 2022 | 1133 | 115 | $ 354,2 մլն. | 20,385[34] |
| 2023 | 1085 | 117 | $ 357,2 մլն. | 12,686[35] |
ԱԴՐԱ-ն գործունեություն է իրականացնում է նաև Հայաստանում և ունի Երևանում իր կենտրոնական գրասենյակը (Տե՛ս ԱԴՐԱ հայաստանյան մասնաճյուղ)։
Բժշկական օգնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատ բարեգործներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցին ունի մի շարք անդամներ, որոնք աչքի են ընկել իրենց երևելի բարեգործական գործունեությամբ՝ հիմնադրման ժամանակներից մինչև այսօր։
• Ուիլյամ Քելլոգ –
• Բեն Կարսոն – Կարսոնը և նրա կինը 1994 թվականին ստեղծել են «Կարսոն կրթաթոշակային հիմնադրամ» (անգլ.՝ Carson Scholars Fund): Այն կրթաթոշակ էր շնորհում 4-11-րդ դասարանների ուսանողներին՝ «գերազանց առաջադիմության և մարդկային հատկանիշների» համար[36]։ Կարսոն կրթաթոշակային հիմնադրամի արժանացողը ստանում է 1000 ԱՄՆ դոլար կրթաթոշակ։ Այդ պատվին արժանացել են 6700 ուսանողներ։
Ողջ կյանքի ընթացքում Կարսոն կրթաթոշակային հիմնադրամի աշխատանքի և բարեգործական այլ նախաձեռնությունների համար, 2005 թվականին Կարսոնին շնորհվել է Վիլյամ Է. Սիմոն մրցանակ մարդասիրական առաջնորդության համար[37]։
Կրոնական ազատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Եթե համոզմունքի փոփոխությունը մեր եկեղեցու անդամին հանգեցնում է այն մտքին, որ Յոթերորդ Օրվա Ադվենտիստների հավատը և գործունեությունն այլևս չեն համապատասխանում իր հայացքներին, մենք ընդունում ենք ոչ միայն նրա իրավունքը, այլ նաև պատասխանատվությունը` փոխել կրոնական պատկանելիությունը իր համոզմունքներին համապատասխան, ընդ որում՝ չվիրավորելով և չնվաստացնելով նրան:[38] |
Կրոնական ազատության միջազգային ասոցիացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1889 թվականին Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցու առաջնորդները ԱՄՆ-ում հիմնադրեցին Կրոնական ազատության ազգային ասոցիացիան։[39][40][41] Երբ այն ընթարձակեց իր գործունեությունը, 1893 թվականին դրա հիմքի վրա ստեղծվեց Կրոնական ազատության միջազգային ասոցիացիան (IRLA)։[42][43][44]
Կրոնական ազատության միջազգային ասոցիացիան 2003 թվականից ունի Հատուկ խորհրդակցական կարգավիճակ (երկրորդ մակարդակի) ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդդում (ԷԿՕՍՕՍ)։[45] Այն ներկայացված է Միավորված ազգերի կազմակերպությունում՝ ինչպես Նյու Յորքում, այնպես էլ Ժնևում։[46][47][48][49][50]
Ասոցիացիան ամեն տարի մասնակցում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստերին՝ նպաստելով կրոնական ազատության պաշտպանությանն ամբողջ աշխարհում։[51][52][53]
Ասոցիացիան ներկայացված է Մեծ քսանյակի (G20) Միջկրոնական ֆորումի մոտ 60 հիմնական գործընկերների շարքում։[54]
Կրոնական ազատության պաշտպանության միջազգային ասոցիացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրոնական ազատության պաշտպանության միջազգային ասոցիացիան հիմնադրվել է Փարիզում 1946 թվականին յոթերորդ օրվա ադվենտիստ ֆրանկո-շվեյցարացի բժիշկ դոկտոր Ժան Նուսբաումի ջանքերով։[55][56]
1985 թվականին ստացել է Հատուկ խորհրդատվական կարգավիճակ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում,[57][58][59] ներկայանալով Նյու Յորքում և Ժնևում,[60][61] ինչպես նաև մասնակցային կարգավիճակ Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի խորհրդում 2003 թվականից։[62][63][64]
Ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցառումներին, հատկապես՝ Վարշավայում անցկացվող մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող համաժողովներին։[65][66][67]
Ասոցիացիան ներկայացված է Մեծ քսանյակի (G20) Միջկրոնական ֆորումի մոտ 60 հիմնական գործընկերների շարքում։[68]
Աստվածածառություն և արարողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջ աշխարհի յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցիներում հանդիսավոր աստվածածառայությունները անցկացվում են շաբաթ օրերին, քանի որ ադվենտիստները համարում են շաբաթը սուրբ, առանձնացված և ոչ աշխատանքային օր, որը ամբողջությամբ պետք է նվիրել Աստծուն, այսինքն՝ նաև հաճախել այդ օրը եկեղեցի և մասնակցել շաբաթօրյա երկրպագությանը։ Դրանց անբաժանելի մասն են Շաբաթօրյա դպրոցը, քարոզը, աղոթքները, երգեցողությունը, մանկական, երիտասարդական հանդիպումները և այլն։

Առողջապահական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արարողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մկրտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղորդություն և ոտնալվա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձեռնադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձեռնադրության արարողությունում եկեղեցին ներկայացուցչական իշխանություն է շնորհում անհատներին՝ այն ծառայության կոնկրետ գործի համար, որին նրանք նշանակված են: Դրանք կարող են ներառել Եկեղեցու ներկայացումը, Ավետարանի քարոզչությունը, Տիրոջ ընթրիքի և մկրտության մատուցումը, եկեղեցիների հիմնադրումն ու կազմակերպումը, անդամներին առաջնորդելն ու սնուցելը, կեղծ ուսմունքներին դիմակայելը և ժողովին ընդհանուր ծառայություն մատուցելը: Այդպիսով ձեռնադրությունը նպաստում է եկեղեցական կարգուկանոնին։ ՅՕԱ եկեղեցու դավանաբանության համաձայն ձեռնադրությունը չի փոխանցում որևէ հատուկ որակներ և չի մտցնում որևէ մեկին հատուկ հիերերխիա։[69] Կարող է ձեռնադրվել եկեղեցու հովիվը, երեցը և սարկավագը։
Հայտնի Մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցին հանդիսանում է ամբողջ աշխարհում տարածված մեծ կառույց, որն ընդգրկում է միլիոնավոր հետևորդներ և բազմաթիվ եկեղեցիներ և այլ շինություններ և կազմակերպություններ։ Ինչպես ՅՕԱ տեղական եկեղեցիները, այնպես էլ ամբողջ՝ համաշխարհային եկեղեցին, ունի իր բաժանումը, կառուցվածքն ու կառավարման ձևը։
Համաշխարհային եկեղեցու կառուցվածքն ու բաժանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յոթերորդ օրվա ադվենտիստական համաշխարհային եկեղեցու վարչական բաժանման նվազագույն միավորը տեղական եկեղեցին է։ Ամբողջ աշխարհում հաշվառվում է 100.000-ից ավել ՅՕԱ եկեղեցի։
- Ավելի մեծ տարածքներում գտնվող տարբեր տեղական եկեղեցիները մտնում են այլ վարչական ստորաբաժանումների մեջ, հիմնականում «առաքելության», կամ ավելի հաճախ «միավորման», երբեմն «միության» մեջ։ Սա հիմնական տեսակներն են, որոնք ունեն որոշակի տարբերություններ։
- Բոլոր միավորումները մտնում են ՅՕԱ եկեղեցու Գլխավոր վեհաժողովի կազմի մեջ, որն իր հերթին բաժանվում է 13 բաժանմունքների (դիվիզիոնների)։

Հետևորդների քանակն ու վիճակագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցին գործում է աշխարհի 252 երկրներից և տարածքներից 212-ում մոտ 535 լեզուներով[70], ինչն այն դարձնում է աշխարհի ամենատարածված եկեղեցիներից և կրոնական կազմակերպություններից մեկը։

Փաստացիորեն, կարելի է ասել, որ Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցին տարածված է գրեթե ամենուրեք, միայն մի քանի բացառությամբ։ Այս տվյալներով միգուցե այն հանդիսանում է աշխարհի ամենատարածված բողոքական քրիստոնեական եկեղեցին։
Թվաքանակն ու բաշխվածությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդամների թվաքանակն ամբողջ աշխարհում 2024 թվականի դրությամբ գնահատվել է 23,684 միլիոն։[71]
ՅՕԱ եկեղեցու հաշվարկներով 2025 թվականին անդամների թվաքանակը կարող է հասնել և գերազանցել 24 միլիոնը։
Ամենաշատը Յոթերորդ օրվա ադվենտները տարածված են երկրներից Բրազիլիայում՝ մոտ 1,82 միլիոն, իսկ մայրցամաքներից՝ Աֆրիկայում։
Մինչդեռ ամբողջ աշխարհում յոթրորդ օրվա ադվենտիստների քանակը կազմել է 23,684 մլն, Աֆրիկայում է բնակվում նրանցից 12,11 միլիոնը,[72] այսինքն՝ ամբողջ աշխարհի բոլոր յոթերորդ օրվա ադվենտիստների մոտ 51,12%-ը (2024 թվականի վերջի պաշտոնական տվյալներ)։
Յոթերորդ օրվա ադվեստները ամենից շատ են հետևյալ երկրներում, որտեղ նրանց թվաքանակը մեկ միլիոնի մոտ կամ դրանից ավել է։
| երկիր | անդամների թվաքանակ |
|---|---|
| Բրազիլիա | 1,82 միլիոն[73] |
| Զամբիա | 1,6 միլիոն |
| Քենիա | 1,33 միլիոն |
| Ֆիլիպիններ | 1,27 միլիոն[74] |
| Ռուանդա | 1,187 միլիոն |
| ԱՄՆ | 1,2 միլիոն |
| Հնդկաստան | 1,15 միլիոն |
| Տանզանիա | 1,15 միլիոն |
Յոթերորդ օրվա ադվենտիստները համեմատաբար շատ են նաև հետևյալ երկրներում (2024)
| երկիր | անդամների քանակ |
|---|---|
| Մեքսիկա | 855 հազ. |
| Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | 850 հազ. |
| Մալավի | 747,5 հազ. |
| Անգոլա | 745 հազ. |
| Պերու | 660 հազ. (2023) |
| Պապուա Նոր Գվինեա | 623 հազ. |
| Ուգանդա | 595,5 հազ. |
| Կոնգոյի Հանրապետություն | 535,8 հազ. |
| Զիմբաբվե | 505 հազ. |
| Չինաստան | 490 հազ.[75] |
| Գանա | 429 հազ. |
| Նիգերիա | 415 հազ. |
| Մոզամբիկ | 381,6 հազ. |
Վիճակագրություն և տոկոսային հարաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոկոսային հարաբերությամբ յոթերորդ օրվա ադվենտիստները ամենից շատ են հետևյալ երկրներում (2021 թվականի տվյալներ)
- Գրենադա – 13% (14 հազ. 111 հազ.-ից)
- Անտիգուա և Բարբուդա – 12% (10 հազ. 86 հազ.-ից)
- Ճամայկա – 12,3% (348 հազ. 2,9 մլն.-ից)
- Ռուանդա – 12% (1,3 մլն. 12 մլն.-ից)
- Սենթ Լյուսիա – 10,8%
Միջին վիճակագրական տվյալների համաձայն, վերցված թարմ աղբյուրներից, յոթերորդ օրվա յոթերորդ օրվա ադվենտիստ է հանդիսանում
- աշխարհի բոլոր մարդկանցից 360/1 - 0,28%
- աշխարհի բոլոր քրիստոնյաներից 108/1 - 0,93%
- բողոքական քրիստոնյաների մեջ 40/1 - 2,5%

Խոշոր մկրտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթերորդ օրվա ադվենետիստական եկեղեցում եղել են մի շարք դեպքեր, երբ մկրտության միջոցով եկեղեցում միանգամից միացել են հազարավոր մարդիկ։ Խոշորագույն և ռեկորդային մկրտությունները հետևյալներն են.
• 330.000 մարդ
2024 թ. Պապուա Նոր Գվինեայում
• 194.000 մարդ
2023 թ. սեպտեմբերին։ Այն կատարվեց աֆրիկյան 11 երկրների մոտ 20.000 ընդունման կետերում, իսկ ավետարանչության համար օգտագործվել է 7 լեզու։
• 124.000 մարդ
Մկրտությունը անցավ 2021 թ. վերջին եռամսյակի ընթացքում Ֆիլիպիններում։
• 117.000 մարդ
Մկրտությունը անցավ 2017 թ. հունիսի 16-ից հուլիսի 1-ը երկու երկրներում՝ Տանզանիայում, որտեղ մկրտվեց 80.806 մարդ, և Ռուանդայում՝ 35.969 մարդու մկրտությամբ։ Միասին բոլոր մկրտվածները կազմել են գրեթե 117 հազար։
• 110.000 մարդ
Մկրտությունը անցավ 2016 թվականի մայիսի 13-ից 28-ը Ռուանդայում։ Նախ մկրտվեց 100.135 մարդ, մոտակա ժամանակում թիվն ավելաց։
• 30.000 մարդ
Մկրտությունը անցավ 2015 թվականի մայիսին Զիմբաբվեում։
Ռչ ռեկորդային, սակայն խոշոր յոթերորդ օրվա ադվենտիստների մկրտությունների շարքինեն պատկանում նաև հետևյալները.
• 87.000 մարդ
Մկրտությունը տեղի ունեցավ 2025 թվականի ապրիլի 26-ին Մեքսիկայում։[76]
Բաշխաբադության փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1863 թվականին, երբ դեռ նոր ադրվեց ՅՕԱ եկեղեցին, այն ընդգրկում էր մոտ 3500 անդամ։
Մինչև 20-րդ դարը յոթերորդ օրվա ադվենտիստների 80-90%-ը և ավելին բնակվում էին ԱՄՆ-ում, սակայն 20-րդ դարի առաջին կիսի ընթացքում իրավիճակն ամբողջովին փոխվեց։
Այլ տարածքներում դավանորդների քանակը աճում էր այնքան արագ, ինչը շարունակվում է մինչ այսօր, որ ներկա պահի դրությամբ ԱՄՆ-ում բնակվում է ամբողջ աշխարհի յոթերորդ օրվա ադվենտիստների միայն 6%-ից պակաս մասը։
Ստորև ներկայացված են տվյալներ այն մասին թե քանի եկեղեցու անդամ և ավետարանիչ աշխատող է եղել տարբեր թվականներին ԱՄՆ-ում և այլ տարածքներում, նաև անդամների տոկոսային հարաբերությունը (Ա % անդամ ԱՄՆ-ում / Բ % անդամ այլ տարածքներում)։
• 1890 թվականին՝ 90,1 / 9 %
ԱՄՆ – 27.000 անդամ, 255 ավետարանիչ
Այլ – 2.680 անդամ, 5 ավետարանիչ
• 1910 թվականին՝ '63,5 / 36,5 %
ԱՄՆ – 66.300 անդամ, 66 ավետարանիչ
Այլ – 38.200 անդամ, 2.020 ավետարանիչ
• 1930 թվականին՝ 38 / 62 %
ԱՄՆ – 120.500 անդամ, 2.500 ավետարանիչ
Այլ – 193.700 անդամ, 8.479, ավետարանիչ
• 1950 թվականին՝ 33 / 68 %
ԱՄՆ – 251.000 անդամ, 2.509 ավետարանիչ
Այլ – 505.773 անդամ, 12.371 ավետարանիչ
Ադվենտիզմը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում բողոքականությունը սկսեց տարածվել 19-րդ դարի երկրորդ կեսից։ Ադվենտիզմը՝ որպես բողոքական քրիստոնեության ուղղություն, տարածվել է 19-րդ դարի վերջերից՝ 1880-1890-ական թվականներին, և ամրապնդվել 20-րդ դարասկզբին, չնայած որ ՅՕԱ եկեղեցին հիմնադրվել է ԱՄՆ-ում միայն 1863 թ.-ին, իսկ առաջին պաշտոնական ավետարանիչին ուղարկել Եվրոպա 1874 թվականին։ Հայաստանում այսօր կա Յոթերորդ օրվա ադվենտիստների 19 եկեղեցի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ ադվենտիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադվենտիզմը հայության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]1890-ական թվականներին Ռուսական կայսրությունից աքսորվեցին 8 յոթերորդ օրվա ադվենտիստներ։ Դրանից հետո նրանց շնորհիվ տարածաշրջանում սկսվեց յոթերորդ օրվա ադվենտիստական վարդապետության քարոզումը։ Սկզբում նրանք ավետարանում էին հիմնականում մկրտականներին և մոլոկաններին, որոնց մեջ ևս կային ոմանք, ովքեր սուրբ էին պահում շաբաթը ու հետևում մաքուր և անմաքուր ուտելիքների վերաբերյալ Հին Կտակարանի կանոններին։ 1896 թվականին արդեն մոտ 200 հոգի իրենց անվանում էին ադվենտիստներ։
Արտաքին կապը համաշխարհային եկեղեցու հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադվենտիզմը սփյուռքահայության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից իրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր Հայաստանի տարբեր քաղաքներում կան Յոթերորդ օրվա ադվենտիստական 19 եկեղեցիներ։ Երևանում դրանք չորսն են, կենտրոնական գրասենյակը գտնվում է Սեբաստիա 105 հասցեում։
Ներկա պահի դրությամբ եկեղեցին ՀՀ-ում պաշտոնապես գրանցված է որպես «Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու Հայաստանի Միություն» կրոնական կազմակերպություն, վարչական բաժանման առումով մտնում է Եվրոասիական բաժանմունքի մեջ։ Եկեղեցին վերջին տվյալներով ընդգրկում է մոտ 800-ից ավել մկրտված անդամ, որոնց թվաքանակն անընդհատ փոփոխվում է։
ԱԴՐԱ հայաստանյան մասնաճյուղ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԴՐԱ-ն՝ Ադվենտիստական զարգացման և օգնության կազմակերպությունը հիմնադրվել է Հայաստանում 1898 թ.-ին[77] և գործունեություն է ծավալում մինչև այսօր։ Դրա պատճառ հանդիսաց 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժը, որից հետո ԽՍՀՄ-ը օգնության խնդրանքով դիմեց միջազգային հանրությանը, որին արձագանքեց նաև ԱԴՐԱ-ն։ Դա կարևոր նախապայման հանդիսացավ ոչ միայն Հայաստանում, այլև շրջակա տարածքներում և երկրներում (այդ թվում Ռուսաստանում) ԱԴՐԱ-ի հաստատմանը։
Ներկա պահին Հայաստանում ունի մինչև 15 աշխատակից։[78]
Ադվենտիստական զարգացման և օգնության կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղը ՀՀ-ում իրագործել է մի շարք տարբեր բարեգործական ծրագրեր։
- 2014 թվականին իրագործել է «Խողովակների մատակարարման Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի երկու համայնքներին» ծրագիրը, կատարելով 11 մլն. դրամի ներդրում։[79] Ջրամատակարարման խողովակներով են ապահովել Արագածոտնի մարզի Եղնիկ և Թաթուլ բնակավայրերը։ Ծրագիրը պաշտոնապես բարեգործական է որակավորել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը[80]
- 2016 թվականին Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում իրականացրել է ջրամատակարարման և հիգիենայի ծրագիր։ Այս նախագծի արդյունքում գյուղի բնակիչները հասանելիություն ունենցան խմելու ջրին։[81]
Բժշկական համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականից Ադվենտիստ Հելթ Գլենդեյլը (այն ժամանակ դեռ՝ Գլենդեյլ Ադվենտիստ բժշկական կենտրոն) նշանակալի համագործակցության մեջ է մտել Հայաստան համահայկական հիմնադրամի հետ։[82]


Համագործակցության է հաստատվել նաև Ադվենտիստն Հելթ Գլենդեյլի և Երևանի պետական բժշկական համալսարանի միջև։
Ադվենտիստ Հելթ Գլենդեյլը նշվում է նաև որպես Գյումրու բժշկական կենտրոնի հիմնական գործընկերներից մեկը։
[83]

2019 թվականի օգոստոսին իր պաշտոնական կայքի գրառումների մեջ համալսարանը նշել է.
«ԵՊԲՀ-ն, խիստ կարևորելով միջազգային համագործակցության անհրաժեշտությունը, ըստ արժանվույն գնահատելով դրա հեռագնա արդյունավետությունը՝ շարունակում է ուղղորդվել է միջազգային չափորոշիչներով, որոնք առկա են հեղինակավոր բժշկական կրթօջախներում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Առաջնորդվելով՝ դեպի միջազգայնացում սկզբունքով՝ ԵՊԲՀ-ն ձեռք է բերել բացառիկ համաձայնություն «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի հետ, և առաջիկայում պատրաստվում է կնքել համագործակցության տարբեր համաձայնագրեր: Ամերիկյան առաջատար «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի հետ համագործակցության արդյունքում՝ ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ուսման ընթացքում հնարավորություն կունենան կրթական ծրագրերի որոշ մասն անցնել «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնում: Համագործակցությունը, փորձի փոխանակման շրջանակում, ամերիկյան բժշկական կենտրոնի մասնագետներին հնարավորություն է ընձեռում պարբերաբար այցելել Հայաստան և ԵՊԲՀ-ում հանդես գալ դասախոսություններով»։[84]
Տպագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդիա և համացանց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիքն իր մեջ ներառում է տարբեր բովանդակության տեսանյութեր, ինչպես նաև հաղորդաշարեր, որոնցից են «Բարդ տեքստեր չկան» (Աստվածաշնչյան ուսումնասիրություն ու վերլուծություն) և «Իմ ջերմ անկյունը» (հիմնականում հոգեբանություն, կայուն հարաբերություններ)։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրան Չրաքյան (1875-1921)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենահայտնի հայ յոթերորդ օրվա ադվենտիստ կարելի է համարել նշանավոր գրող, բանաստեղծ, գրական քննադատ, փիլիսոփա, ուսուցիչ և նկարիչ Տիրան Չրաքյանին (1875-1921)։
Նա Կոստանդնուպոլսում հարեց բողոքականությանը մոտավորապես 1910 թ.-ից հետո։ Կյանքի վերջին տարիներին նա Թուրքիայում զբաղվել է քրիստոնեական ավետարանչությամբ, սակայն զոհվեց թուրքական ջարդերի պատճառով։ ՅՕԱ հանրագիտարանում Տիրան Չրաքյանը հիշատակվում է որպես չափազանց օրինակելի քրիստոնյա և մարտիրոս[85]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լոնդոնի ադվենտիստական եկեղեցի, Լոնդոն Ռոուդ, Լեսթեր։ Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջին որպես բապտիստական եկեղեցի։
-
Մինեապոլիսի եկեղեցի, Մինեսոտա, ԱՄՆ
-
Նյու Յորքի Բրուքլին քաղաքի Ֆլաթբուշ թաղամաս։ Կառուցվել է 1927-ին որպես Քրիստոնյա գիտնականների երրորդ եկեղեցի։ Նախագծվել է հունական վերածննդի ոճով։ 1982-ին գնվել է ադվենտիստական համայնքի կողմից, որը հիմնադրվել է 1972-ին։
-
Նյու Յորքի Բրուքլին քաղաքի Ֆորտ Գրին թաղամաս։ Կառուցվել է 1857-60 թթ. որպես բապտիստական եկեղեցի։ Նախագծվել է վաղ ռոմանական վերածննդի ոճով՝ կորնթոսյան սյուներով սյունասրահով։ Վերականգնվել է ներսից և դրսից 1970-ականներին։ Այժմ յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցին է։
-
Նյու Յորքի «Բեթել» ադվենտիստական եկեղեցի։ Շենքը ներառված է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում
-
Գայ Պարկ պողոտա, ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաք
-
Բուդապեշտի ադվենտիստական եկեղեցի, Հունգարիա
-
Մերիլենդ նահանգի Ֆեյրլենդ քաղաքում գտնվող ադվենտիստական եկեղեցի
-
Հոլիվուդի յոթերորդ օրվա ադվենտիստների իսպանական եկեղեցի
-
Այիզպուտեի նախկին Ուղղափառ եկեղեցի։ Ներկայում ՅՕԱ եկեղեցի
-
Նյու Ուիթինգթոնի ադվենտիստական եկեղեցի, Անգլիա
-
Ումանի ՅՕԱ եկեղեցի, Ուկրաինա
-
Հին Յորքի Ճանապարհ, Բալթիմոր
-
Հեմփսթեդի ադվենտիստական եկեղեցի, Մեյթլենդ Պարկ Ռոուդ
Ժամանակակից ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ադվենտիստական եկեղեցի Չեխիայում
-
«Քեփիթալ Մեմորիալ» ադվենտիստական եկեղեցի Ֆորեսթ Հիլզում, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան
-
Սեուլի կենտրոնական ՅՕԱ եկեղեցին, Հարավային Կորեա
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- 28 դավանաբանական հիմունքներ
- Երեք հրեշտակաց պատգամ
- Ադվենտիստական ժառանգության պահպանման ծառայություն
- Բողոքականություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.oekumene-ack.de/ueber-uns/gastmitglieder/
- ↑ https://www.vef.de/wer-wir-sind/
- ↑ https://www.vdz.de/ueber-uns/vdz-mitglieder/anfangsbuchstabe/
- ↑ https://bka-online.org/index.php/mitglieder/bundesverbaende/siebenten-tags-adevntisten
- ↑ https://www.britannica.com/topic/Protestantism
- ↑ Spectrum Magazine https://spectrummagazine.org/culture/hiram-edson-man-and-myth
- ↑ Encyclopedia of Seventh-day Adventists (ESDA) https://encyclopedia.adventist.org/article?id=BJIN
- ↑ Adventist Pioneer Library (APL) https://aplib.org/periodical/hiram-edson-vol-3-no-1/
- ↑ Reformation Messenger https://www.imsmessenger.org/february-2019/hiram-edson
- ↑ SDA Pioneers https://sdapioneers.weebly.com/hiram-edson.html
- ↑ https://www.haa.org/ru/about-us
- ↑ https://www.adventist.education/
- ↑ https://www.adventist.education/education-statistics/?utm_source=chatgpt.com
- ↑ https://adventist.news/media/ann-indepth/the-largest-protestant-health-system-in-the-world-ann-in-depth?utm_source=chatgpt.com
- ↑ Լոմա Լինդայի համալսարանի նորությունների պաշտոնական էջից՝ Loma Linda University Health – "LLU Cancer Center Celebrates 30 Years of Proton Treatment" https://news.llu.edu/patient-care/llu-cancer-center-celebrates-30-years-of-proton-treatment
- ↑ Լոմա Լինդայի համալսարանի նորությունների պաշտոնական էջից՝ Loma Linda University Health – "LLU Cancer Center Celebrates 30 Years of Proton Treatment" https://news.llu.edu/patient-care/llu-cancer-center-celebrates-30-years-of-proton-treatment
- ↑ «Adventist World» միջազգային ամսագրի հրապարակում՝ Adventist World – "Loma Linda Cancer Center Celebrates 30 Years of Proton Treatment" https://www.adventistworld.org/loma-linda-cancer-center-celebrates-30-years-of-proton-treatment
- ↑ https://adventisti.lv/ru/novosti/7422-Missiya-obraschennaya-k-nughdayuschimsya
- ↑ https://esango.un.org/civilsociety/showProfileDetail.do?method=showProfileDetails&profileCode=1370&utm_source=chatgpt.com
- ↑ https://press.un.org/en/1997/19970724.eco5737.html
- ↑ https://digitallibrary.un.org/record/247769
- ↑ https://atoday.org/adra-acts-as-a-major-voice-for-united-nations/
- ↑ https://www.adventistworld.org/adra-celebrates-united-nations-day-by-emphasizing-its-global-mission/
- ↑ ADRA International – https://adra.org/cop29-in-azerbaijan-adra-to-champion-climate-resilience-solutions-for-vulnerable-communities
- ↑ ADRA Europe – https://adra.eu/cop29-global
- ↑ Adventist News Network-ի պաշտոնական հաղորդագրությունը https://adventist.news/news/adventist-humanitarian-agency-receives-top-ten-ranking
- ↑ ADRA Europe-ի պաշտոնական կայքէջ. https://adra.eu/our-story/about-us/?utm_source=chatgpt.com Արխիվացված 2025-05-03 Wayback Machine
- ↑ ADRA International-ի կենտրոնական կայք՝ ԱՄՆ-ից. https://adra.org/here-there?utm_source=chatgpt.com
- ↑ ADRA Albania-ի պաշտոնական կայք՝ ալբանական ներկայացուցչություն. https://adraalbania.org/about-adra/history/?utm_source=chatgpt.com
- ↑ ADRA Ukraine-ի պաշտոնական կայք՝ Ուկրաինայի ներկայացուցչություն. https://www.adra.ua/en/about-us-en/?utm_source=chatgpt.com
- ↑ Adventist News Network՝ Գլոբալ եկեղեցու պաշտոնական լրատվական հարթակ. https://adventist.news/news/adra-inaugurates-headquarters-to-strengthen-humanitarian-commitment-in-el-salvador?utm_source=chatgpt.com
- ↑ https://adra.org/wp-content/uploads/2022/04/2020-ADRA-Annual-Report.pdf
- ↑ https://adra.org/wp-content/uploads/2022/09/2021-ADRA-Annual-Report.pdf
- ↑ https://adra.org/wp-content/uploads/2023/09/2022-ADRA-Annual-Report.pdf
- ↑ https://adra.org/wp-content/uploads/2024/10/2023-ADRA-Annual-Report.pdf
- ↑ «Our Impact». Carson Scholars Fund (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «404 Page». Philanthropy Roundtable (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
{{cite web}}: Cite uses generic title (օգնություն) - ↑ «Յոթերորդ Օրվա Ադվենտիստների Եկեղեցու սոցիալական ուսմունքի հիմունքները» Երևան 2005, էջ 197
- ↑ https://encyclopedia.adventist.org/article?id=DC19&highlight=National%20Religious%20Liberty%20Association
- ↑ https://www.adventistliberty.org/history?utm_source=chatgpt.com&utm_medium=referral&utm_campaign=source-trace-irla1889
- ↑ https://ellenwhite.org/topics/310?utm_source=chatgpt.com&utm_medium=referral&utm_campaign=source-trace-nrla-ellenwhite
- ↑ https://encyclopedia.adventist.org/article?id=CJII&highlight=International%20Religious%20Liberty%20Association
- ↑ https://www.adventistliberty.org/history?utm_source=chatgpt.com&utm_medium=referral&utm_campaign=source-trace-irla1893
- ↑ https://www.irla.org/what-is-the-irla?utm_source=chatgpt.com&utm_medium=referral&utm_campaign=source-trace-chartered1893
- ↑ UN Decision 2003/275 – Պաշտոնապես նշվում է IRLA-ի հատուկ կարգավիճակը
- ↑ IRLA-ի պաշտոնական կայք — գլխավոր էջում և ենթաբաժիններում նշվում է կազմակերպության ներկայությունը ՄԱԿ-ում՝ երկու քաղաքում. https://www.irla.org
- ↑ Միջոցառում Ժնևում՝ ՄԱԿ-ի շենքում, որտեղ IRLA-ն պաշտոնապես ներկայացված է. https://www.irla.org/conscience-and-liberty-event-in-geneva
- ↑ Պաշտոնական էջ այն մասին, որ IRLA-ն ունի հատուկ խորհրդակցական կարգավիճակ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) մոտ, ինչը իրավաբանորեն հաստատում է նրա ներկայացվածությունը ՄԱԿ-ում. https://www.irla.org/united-nations-engagement(չաշխատող հղում)
- ↑ https://www.un.org/en/ecosoc/docs/2003/decision%202003-275.pdf
- ↑ https://www.irla.org/united-nations-engagement(չաշխատող հղում)
- ↑ IRLA-ի զեկույց Մարդու իրավունքների խորհրդի շրջանակում անցկացված միջոցառման մասին Ժնևում՝ կրոնական ազատության թեմայով. https://www.irla.org/conscience-and-liberty-event-in-geneva
- ↑ ՄԱԿ-ում IRLA-ի ներգրավվածության վերաբերյալ էջ, որտեղ բացատրվում է նրանց մասնակցությունը միջազգային ֆորումներին, ներառյալ Ժնևի նստաշրջաններին. https://www.irla.org/united-nations-engagement(չաշխատող հղում)
- ↑ Minority Rights կազմակերպության վերլուծություն՝ NGO-ների մասնակցության վերաբերյալ ՄԱԿ-ի ՄԻԽ նիստերին՝ որտեղ ներառված է նաև կրոնական ազատության թեման. https://minorityrights.org/un-human-rights-council-expert-advice-and-ngo-participation
- ↑ https://www.g20interfaith.org/collaborating-institutions/
- ↑ AIDLR-ի պաշտոնական կայք՝ «About Us» բաժին https://aidlr.org/about_us.php
- ↑ EPRID (European Platform against Religious Intolerance and Discrimination)՝ անդամ կազմակերպությունների էջ https://www.eprid.eu/members/association-internationale-pour-la-defense-de-la-liberte-religieuse
- ↑ https://esango.un.org/civilsociety/showProfileDetail.do?method=showProfileDetails&profileCode=611318
- ↑ https://esango.un.org/civilsociety/consultativeStatusSummary.do?profileCode=611318
- ↑ https://esango.un.org/civilsociety/showProfileDetail.do?method=showProfileDetails&profileCode=611318&tab=1
- ↑ https://aidlr.org/
- ↑ https://aidlr.org/news44.php
- ↑ https://www.coe.int/en/web/ingo/participatory-status
- ↑ https://libertereligieuse.org/aidlr-international/
- ↑ https://www.eprid.eu/members/association-internationale-pour-la-defense-de-la-liberte-religieuse/
- ↑ https://www.osce.org/odihr/events/2019-warsaw-human-dimension-meeting
- ↑ https://aidlr.org/news43.php
- ↑ https://www.osce.org/odihr/424226
- ↑ https://www.g20interfaith.org/collaborating-institutions/
- ↑ gc.adventist.org, Դրա մասին պաշտոնական փաստաթուղթ է ընդունվել Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու Գլխավոր վեհաժողովի տարեկան նստաշրջանին 2014 թ. հոկտեմբերի 14-ին։
- ↑ https://www.adventist.org/statistics/
- ↑ https://www.adventistarchives.org/church-membership?utm_source=chatgpt.com
- ↑ https://www.adventiststatistics.org/
- ↑ https://www.adventiststatistics.org/view_Summary.asp?FieldAbr=SAD
- ↑ https://www.adventiststatistics.org/view_Summary.asp?FieldID=D_SSD
- ↑ https://www.adventiststatistics.org/view_Summary.asp?FieldAbr=CHUM
- ↑ https://adventistreview.org/news/87000-baptisms-crown-evangelistic-efforts-across-inter-america/
- ↑ https://adraalbania.org/country/armenia/
- ↑ https://www.spyur.am/en/companies/adra-armenia/2808/?utm_source=chatgpt.com
- ↑ Ներբեռնել փաստաթուղթը PDF gov.am https://www.gov.am
- ↑ Ներբեռնել փաստաթուղթը PDF gov.am https://www.gov.am
- ↑ https://adra.am/water-supply-projects/
- ↑ https://www.himnadram.org/hy/1567271135
- ↑ https://www.gyumrimc.am/eng/36/Partnership/text.html
- ↑ https://ysmu.am/norutyunner/epbh-n-khamagortsaktsi-amerikyan-araja/
- ↑ https://encyclopedia.adventist.org/article?id=AJJI&highlight=Chra
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||


